Ամանորին թատրոններն ունեցել են 54.802 հանդիսատես. ԿԳՄՍՆ

15/01/2020 schedule21:37

ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ամանորի տոնական օրերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը:

2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը՝ ներկայացել հրավիրատոմսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 43048 մարդ (40394 գնված տոմս, 2654՝ հրավիրատոմս):

«Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը մեր քաղաքացիներն ու զբոսաշրջիկները դրական ընկալեցին: Ամանորն ընտանեկան տոն է, և ոգևորիչ է, որ շատերը գերադասել են այս տոնական օրերն իրենց ընտանիքի անդամների հետ անցկացնել մշակութային հաստատություններում»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարության ենթակայությամբ գործող Երևանի և մարզերի թատերահամերգային հաստատությունները՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Պետական կամերային երաժշտական, Երևանի խամաճիկների պետական, Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնները և Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը ներկայացումներով հանդես են եկել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:

Մասնավորապես, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրված «Ալադին», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` «Բրեմենյան երաժիշտները» և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` «Մանչուկն ու Կառլսոնը» ներկայացումները երեխաների համար Ամանորը դարձրել են առավել հետաքրքիր և կախարդական:

Նախարարությունը հիշեցնում է, որ այս Ամանորին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն ունեցել են ընդհանուր 14662 այցելու, որից 2746-ը՝ մինչև 18 տարեկան:

Տպել
5010 դիտում

«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)

Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը

Էջմիածնում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 25-ամյա տղամարդ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել

Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ դատախազ

«Լոռին ժամանակների հանդիպման վայր». վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը

Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս 2 աճյուն է հայտնաբերվել

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը

Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի

Օրական 2-ից 4 տոննա կաթ հետ է վերադարձվում ցածր որակի պատճառով, նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում

Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված. Հայկ Մարության

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-ից 7 աստիճանով. Երևանում սպասվում են տեղումներ

Բացահայտվել է հիվանդանոցում կատարված գողությունը. 27-ամյա կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն

Բողոքի ակցիա են իրականացնում Օնիկ Գասպարյանի աջակիցները

Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Զոհված հերոսների ևս 121 ընտանիք հատուցում է ստացել

Մեսրոպ Առաքելյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը

Արցախ է մեկնել ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Կառավարությունը մտադիր է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)

ՊԵԿ մասնագետները հասարակական կազմակերպություններին են ներկայացրել օրենսդրության փոփոխությունները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ

ԱՀ դատախազությունն ամփոփել է Ստեփանակերտում ապրող տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների ուսումնասիրությունը

Արա Այվազյանը Իրանի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես հուղարկավորվել են

Արցախում ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր. կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել

Մենենդեսը Բայդենին կոչ է արել ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. «Արմենպրես»

Սևանում «Թումո» տուփ կբացվի

«Դու պետք է հավատաս գարնանը». Ջազ նվագախումբը հանդես կգա համերգով

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին

Լաչինի միջանցքով անցնող կանանց ռուս խաղաղապահները ծաղիկներ են նվիրել և շնորհավորել առաջիկա տոնի առիթով

Հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 191, մահացել՝ 4 մարդ

Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար. Aliq Media

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15․7 հա տարածքում բռնկված հրդեհները

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Աշխարհում 7 երեխայից 1-ը նախորդ տարվա մեծ մասն ապրել է մեկուսացման պայմաններում՝ վտանգելով հոգեկան առողջությունը

Լարսի ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակված

Հրդեհ Գյումրիում․ բազմոցին հայտնաբերվել է 73-ամյա բնակչի դին

Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը դժվարանցանելի է