ՌԴ վարչապետի նոր թեկնածուն հայտնի է. Պուտինը որոշել է փոփոխել Սահմանադրությունն ու երկրի կառավարումը

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահն արդեն առաջարկել է վարչապետի նոր թեկնածու՝ Պետդումային ներկայացնելով Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Նա դաշնային հարկային ծառայության ղեկավարն է: ՌԴ Պետդումայի բոլոր խմբակցությունները հինգշաբթի առավոտյան հանդիպում կունենան Միշուստինի հետ: Նրա նշանակումը Դումայում կքննարկվի նույն օրը՝ հունվարի 16-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ ՌԴ կառավարության հրաժարականի մասին:

Վլադիմիր Պուտինն ու Միխայիլ Միշուստինը

Այսօր՝ հունվարի 15-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամենամյա ուղերձն է հնչեցրել Կառավարության անդամների, վարչապետի, Դումայի կազմի, երկրի դատավորների,  ՌԴ ամբողջ ղեկավար կազմի, լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ:

Ի դեպ, իր իշխանության ընթացքում առաջին անգամ է, որ ամենամյա ուղերձը Պուտինը հնչեցրել է ոչ թե ավարտվող տարվա դեկտեմբերին, այլ նոր տարվա հունվարին:

Պուտինի ուղերձն այս տարի անսպասելիորեն այլ ընթացք է ստացել: ՌԴ ղեկավարը ներկայացրել է փոփոխությունների մի հսկայական փաթեթ՝ ներառող տարբեր ոլորտներ, սակայն ամենակարեւոր փոփոխությունը՝ Սահմանադրությունն է լինելու:

Պուտինը նշել է, որ կփոխվի պաշտոնյաների նշանակման կարգը, կբարձրանան նրանց նկատմամբ պահանջները եւ կխստացվեն աշխատանքային պայմանները:

Այսպես. Պուտինի առաջարկով, կառույցների ղեկավարները, Պետդումայի եւ Դաշնային խորհրդի անդամները, վարչապետն ու փոխվարչապետերը, նախարարները, դաշնային մարմինների ղեկավարները, դատավորները չեն կարող ունենալ այլ երկրի քաղաքացիություն կամ այլ երկրում կեցության փաստաթուղթ: Ավելի խիստ պայմաններ ՌԴ նախագահն առաջարկել է սահմանել նախագահի աթոռին հավակնող անձի համար. այլ երկրի քաղաքացիության բացակայություն եւ կեցության թղթի բացակայություն անգամ նախկինում, ՌԴ-ում մշտական բնակություն՝ 25 տարուց ոչ պակաս:

Պուտինը նշել է, որ  ՌԴ Սահմանադրության մեջ առանցքային փոփոխություններ է պետք մտցնել, օրինակ, ըստ նախագահի, պետք է վերանայել մի քանի ժամկետ շարունակ ՌԴ նախագահ ընտրվելու հնարավորությունը. «Մեր հասարակության մեջ քննարկվում է սահմանադրական կարգավիճակն այն մասին, որ միեւնույն անձը չպետք է զբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը 2 անգամից ավելի: Չեմ կարծում, որ այս հարցը սկզբունքային նշանակություն ունի, սակայն համաձայն եմ»,-նշել է Պուտինը:

ՌԴ ղեկավարն առաջարկում է Պետդումային վստահել ոչ թե պարզապես համաձայնություն կառավարության անդամի նշանակման մասին, այլ հենց հաստատումը Պետդումայի կողմից: Նա նշել է, որ այսուհետ, ըստ իր պատկերացման, հենց Դուման պետք է հաստատի բոլոր փոխվարչապետերին ու դաշնային նախարարներին իրենց պաշտոններում: Ընդ որում, այս տարբերակով, եթե Դումայի կողմից հաստատվի թեկնածությունը, նախագահը պարտավոր կլինի նշանակել անձին պաշտոնում:

Սպասվող փոփոխություններով, ըստ Պուտինի, պարտադիր պետք է պահպանվի երկրի զինված ուժերի եւ իրավապահ համակարգի ուղիղ ղեկավարումը նախագահի կողմից: Նախագահը կկարողանա նշանակել ուժային կառույցների ղեկավարներին՝ Դաշնային խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո: Նույն սկզբունքն է գործելու նաեւ շրջանային դատախազների նշանակման դեպքում:

Միջազգային օրենսդրությունը, միջազգային մարմինների որոշումները ՌԴ տարածքում կգործեն միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին սահմանափակում չեն հանդիսանա եւ չեն հակասի ՌԴ Սահմանադրությանը:

Վլադիմիր Պուտինը նաեւ առաջարկել է ընդլայնել եւ ամրապնդել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները: Առաջարկվող փոփոխություններով վերանայվելու են երկրում նվազագույն աշխատավարձի եւ նվազագույն կենսաթոշակների չափերը, առաջին երեխայի ծնունդից արդեն ծնողները կստանան մայրական կապիտալ, որի գումարային չափը կմեծանա:

Բացի վերը նշված կետերը, ՌԴ ղեկավարը տասնյակ այլ փոփոխություններ էլ է առաջարկել՝ դրանք մանրամասնորեն ներկայացնելով:

Ուղերձը հրապարակելուց հետո հանդիպում են ունեցել ՌԴ նախագահն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ինչից հետո Մեդվեդեւը հայտարարել է ամբողջ կառավարության հրաժարականի մասին: Լրատվամիջոցներում նշվում է, որ նախարարների համար որոշումն անսպասելի է եղել, նրանցից ոմանք չեն կարողացել թաքցնել զարմանքը:

Պուտինը հայտարարել է, որ երկրին ահռելի փոփոխություններ են պետք, որի համար արդյունավետ կառավարում է անհրաժեշտ:

Նշենք, որ նախագահական ամենամյա ուղերձը Պուտինի կողմից արդեն 16-րդ  անգամ էր հնչեցվում, այն տեւել է մոտ 1,5 ժամ: Ուղերձը լուսաբանելու համար հավատարմագրվել է 880 լրագրող:

լուսանկարները՝ РИА Новости-ի

Տպել
3076 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ