Ռուսաստանի Դաշնությունում գործում է շուրջ 200 հայկական կիրակնօրյա դպրոց

Ռուսաստանի Դաշնության հայաշատ մարզերում (Կրասնոդարի երկրամաս, Ռոստովի մարզ, Սարատով, Աստախան) գործում է շուրջ 200 հայկական կիրակնօրյա դպրոց:

ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Ըստ այդմ՝ կիրակնօրյա դպրոցներում հայազգի երեխաների ընդգրկվածության ճշգրիտ վիճակագրական տվյալներ չկան, սակայն այդ տեսակարար կշիռը ցածր է, փաստում է գրասենյակը:

Օրինակ՝ Մոսկվայում ՀՀ դեսպանությանը կից «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցում ուսուցանում է մոտ 200 աշակերտ: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում հայկական ամենաստվար համայնքն առկա է Դաշնության մայրաքաղաքում՝ մոտ 1 միլիոնից ավելի հայրենակից, ապա 200 աշակերտը, իհարկե, մի կաթիլ է ծովում: «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոց հնարավորություն ունեն ընդունվել 5-25 տարեկան բոլոր ցանկացողները՝ հարցազրույցի սկզբունքով: Դպրոցում դասավանդվում է երեք անուն առարկա՝ հայոց լեզու, գրականություն և հայագիտություն, հայտնում է Դեսպանության մամուլի ծառայությունը: Կիրակնօրյա դպրոցն ավարտողներին անհրաժեշտության դեպքում տրամադրվում է ոչ պետական նմուշի վկայական:

ՌԴ-ում գործող կիրակնօրյա հայկական դպրոցները չունեն մեկ միասնական կրթական ծրագիր: Յուրաքանչյուր կրթօջախ ինքն է որոշում, թե ինչ ծրագրով և դասագրքերով պետք է իրականացվի ուսումնառության գործընթացը: Կիրակնօրյա դպրոցների ֆինանսավորումն իրականցվում է համայնքային կառույցների, ինչպես նաև առանձին բարերարների կողմից, սակայն ՀՀ կառավարությունը դպրոցներին անվճար տրամադրում է ուսումնական ձեռնարկներ և պարբերաբար կազմակերպում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

ՌԴ հայաշատ համայնքներում հայոց լեզվի պահպանման խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը ռուսաստանյան հանրակրթական որոշակի հաստատություններում հայոց լեզվի դասաժամերի ներմուծումն է, պնդում են մասնագետները:

Մոսկվայի կառավարության «Կրթության և գիտության» վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ ՌԴ «Կրթության մասին օրենքը» սահմանափակումներ չի դնում նման մոտեցման հարցում և հանրակրթական դպրոցներին տալիս է կառավարման լիարժեք ինքնավարություն: Յուրաքանչյուր կրթական հաստատություն ինքն է որոշում, թե ինչ առարկաներ կարող է ներմուծել կրթական իր ծրագրում: Ենթադրաբար Ռուսաստանի բազմազգ Դաշնությունում գործող ցանկացած հանրակրթական դպրոց կարող է հանրակրթական իր ծրագրում ներմուծել ինչպես հայերենի, այնպես էլ այլ լեզուների դասավանդում, եթե որոշվի, որ դրա անհրաժեշտությունը կա: Անհրաժեշտության կարևոր նախապայմաններից մեկը հայերեն կամ այլ փոքրամասնության լեզու սովորել ցանկացող աշակերտների քանակն է, իսկ այդ քանակը պետք է լինի բավարար, քանի որ պետությունը ձգտում է դպրոցների օպտիմալացմանը՝ ֆինանսավորում տրամադրելով մեծաքանակ աշակերտներ ունեցող կրթական հաստատություններին:

Հենց ֆինանսավորման խնդիրների պատճառով էր, որ մի քանի տարի առաջ Մոսկվայում օպտիմալացվեց թիվ 1650 հանրակրթական դպրոցը, որը հայտնի էր՝ որպես հայկական, չնայած, բացի հայերենից՝ դպրոցի կրթական ծրագրում ներառված էին նաև այլ ազգային փոքրամասնությունների լեզուների և մշակույթի ուսուցում: Դպրոցը գտնվում էր Մոսկվայի կենտրոնում և ուներ մոտ 150 աշակերտ՝ մեծամասնությունը հայազգի:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր պատասխանում նշել է նաև, որ բացի հայկական կիրակնօրյա դպրոցները, ՌԴ-ում կա 11 հանրակրթական ռուսական ուսումնական հաստատություն, որտեղ հայերենի ուսուցումը ներառված է ուսումնական ծրագրում՝ պարտադիր կամ կամավոր հիմունքներով: Պատասխանում հստակեցված չէ, թե հատկապես որ ռուսաստանյան քաղաքներում են գտնվում այդ դպրոցները: Այդ մասին մեզ տեղեկություն չտրամադրեց նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը՝ իր պատասխանում նշելով միայն Մոսկվա քաղաքում առկա երկու ուսումնական հաստատությունների մասին, որոնցից մեկը «Լազարյանների» անվան թիվ 2042 հանրակրթական դպրոցն է, մյուսը՝ անցած տարի բացված «Սուրբ Գրիգոր Նարեկացու» անունը կրող հանրակրթական գիմնազիան, որը գործում է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում: Եկեղեցուն կից կա նաև հայկական կիրակնօրյա դպրոց:

«Լազարյանների» անվան թիվ 2042 ռուսական հանրակրթական դպրոցում Հայոց լեզվի ուսուցումը ներառված է ընդհանուր կրթական ծրագրում, դասավանդվում է 2-11 դասարաններում՝ շաբաթական երկու ժամ: Դպրոցում հայերենի ուսուցումը պարտադիր է հայազգի բոլոր աշակերտների և կամավոր՝ այլ ազգությունների ներկայացուցիչների համար: Հայերեն լեզուն ներառված է դպրոցի ավարտական ուսումնական վկայականում նշվող առարկաների ցանկում, մանրամասնեցին Մոսկվայի կառավարության «Կրթության և գիտության» վարչությունից:

«Սուրբ Գրիգոր Նարեկացու» անունը կրող հանրակրթական գիմնազիան ռուսական հանրակրթական հաստատություն է, որը պատրաստ է ընդունել 300 աշակերտ, և որի դռները բաց են ոչ միայն հայազգի երեխաների առջև: Ուսումնական ծրագիրը ռուսերեն լեզվով է, սակայն գիմնազիայում խորացված կերպով դասավանդվում են հայոց լեզու, հայոց պատմություն և գրականություն:

Մեզ չհաջողվեց պարզել, թե այնուամենայնիվ Ռուսաստանի որ քաղաքներում են գործում նշված այն 11 ռուսական հանրակրթական հաստատությունները, որոնց կրթական ծրագրերում ներառված է և դասավանդվում է հայերեն, սակայն պարզեցինք, որ նման մեկ դպրոց գործում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ-Պետերբուրգում:

Միքայել Լորիս-Մելիքովի անունը կրող թիվ 259 միջնակարգ դպրոցը գտնվում է Սանկտ-Պետերբուրգի սրտում՝ Набережная Крюкова канала, 3 հասցեում: Դպրոցը որպես միջնակարգ ռուսական հանրակրթական հաստատություն իր գործունեությունն սկսել է 1936 թվականին: Հաստատության տնօրեն Աստղիկ Քոչարյանը պատմում է, որ 2005 թվականին, երբ այն դեռ չուներ հայկական կոմպոնենտ ու չէր էլ կրում Լորիս-Մելիքովի անունը, աշակերտների քիչ թվաքանակի պատճառով կանգնած էր լուծարման շեմին: Տիկին Քոչարյանի խոսքով՝ Ռուսահայ թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի նախաձեռնությամբ ինքն սկսում է հավաքել պահանջված թվով ստորագրություն և ներկայացնում է դիմում Պետերբուրգի կրթության վարչություն առ այն, որ դպրոցը ոչ թե պետք է լուծարել, այլ տալ նրան էթնիկ ուղղվածություն՝ հայերենի ուսուցման ծրագրով, քանի որ հայաշատ պետերբուրգյան համայնքը կողմ է այդ գաղափարին, ու կա դրա անհրաժեշտությունը:

Դպրոցը 2006 թվականին ստանում է վերագործարկվելու թույլտվություն, հայ համայնքի ջանքերով շենքը վերանորոգվում է, հայերենի ուսուցումը սկզբնական շրջանում իրականացվում է ֆակուլտատիվ սկզբունքով, իսկ մի քանի տարի անց արդեն այն ներառվում է պարտադիր ուսումնական ծրագրում՝ 1-6 դասարանների համար: Միքայել Լորիս-Մելիքովի անվանումը դպրոցին շնորհվել է 2017 թվականին:

Դպրոցում ուսումնառող 300 աշակերտից մոտ 150 են հայազգի, սակայն ավելորդ է նշել, որ Սանկտ-Պետերբուրգը ևս Ռուսաստանի հայաշատ քաղաքներից մեկն է: Խնդիրն այն է, որ հայկական դպրոցում սովորելու ցանկություն ունեցող ոչ բոլոր հայազգի երեխաներն են բնակվում կենտրոնում: Նման խնդիր առկա է նաև մեգապոլիս Մոսկվայում: Պետերբուրգի դպրոցի տնօրեն Աստղիկ Քոչարյանն ասում է, որ իրենք այդ խնդիրն ինչ-որ կերպ լուծելու նպատակով նույնիսկ, հատուկ ավտոբուս են շահագործում, որն ամեն առավոտ մետրոյի կենտրոնական կանգառներից մեկի մոտ սպասում է երեխաներն և հասցնում նրանց դպրոց:

Մեր հարցմանը, թե պետական հաստատությունների կողմից ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ռուսաստանյան հայաշատ կենտրոններում հայոց լեզվի դասավանդումը ներառվի առավել մեծ թվով ռուսական հանրակրթական հաստատությունների ուսումնական ծրագրում, ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հակիրճ պատասխանում է, որ այդ խնդրին ուղղված աշխատանքներ տարվում են մշտապես:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն էլ հայտնում է, որ Սփյուռքում հայերենի պահպանմանն ուղղված առաքելության ներքո գրասենյակն իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան ժամանած հայազգի երեխաները հնարավորություն ունեն սովորել հայերեն:

Նկատենք, սակայն, որ «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը տևում է երկուսից երեք շաբաթ և թերևս լավագույն հնարավորություններից մեկն է Հայաստանի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար, սակայն կհասցնե՞ն արդյոք այդ ընթացքում պատանիները սովորել հայերեն, դժվար է ասել:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
3715 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել