2019-ին մայրական մահացության ցուցանիշն աճել է. ոլորտի պատասխանատուներն առաջարկում են եզրակացություն անելիս չշտապել

2019-ին արձանագրվել է մայրական մահացության 13 դեպք, 2018-ին եղել է 8-ը, 2017-ին՝ 3-ը: 2006-2016 թվականների ընթացքում Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է մայրական մահացության 100 դեպք: Մահերի ամենամեծ թիվն արձանագրվել է 2008-ին՝ 16 և 2016-ին՝ 14 դեպք:

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ 2017-ին մայրական մահացության 3 դեպքից 1-ն է եղել մանկաբարձական պատճառով, իսկ 2018-ի 8 դեպքից՝ 2-ը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկմանը, որ բացարձակ թվով այս տարի մայրական մահացության (կնոջ մահը՝ հղիության ընթացքում կամ դրան հաջորդող 42 օրերին՝ հղիության հետ կապված որևէ պատճառով) ցուցանիշներն աճել են՝ ՀՀ առողջապահության նախարարության Մայրական եւ վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ասաց. «Մինչեւ 5 մլն ազգաբնակչություն ունեցող երկրները երեք տարվա կտրվածքով են մայրական-մանկական մահացություն հաշվարկում: Երեք տարվա կտրվածքով այդ ցուցանիշը չի գերազանցում 20-ը 100 հազարի պարագայում: Նախորդ երեք տարին էլ է այդպես եղել»:

Պատասխանելով հնարավոր պատճառների մասին հարցին՝ նա հիշեցրեց, որ մարդու առողջության պահպանման մեջ առողջապահությունն ունի միայն 20 տոկոս մասնակցություն, մնացածն այլ ոլորտների խնդիր է. շրջակա միջավայր, սնունդ, հիգիենա, աշխատավայր, ընտանիք, հարաբերություններ, կենսամակարդակ:

Մանկական-մայրական մահացության պատճառների մեջ ո՞ր տեղում է հանքարդյունաբերությունը. բնապահպանների այն պնդմանը, որ ակտիվ հանքերի մոտ թե՛ մեռելածնությունը, թե՛ հատուկ կարիքներով երեխաների ծնունդը, թե՛ մայրական մահացության ցուցանիշը բարձր է, Ավագյանն արձագանքեց. «Անկեղծ ասած, մեծ կոնտրաստ չունենք: Ճիշտ է, կան նման դեպքեր, բայց այդպես շեշտադրել, որ դա կապված է հանքարդյունաբերության հետ, չեմ կարող, քանի որ դրա մասնագետը չեմ: Բայց, իհարկե, դա ինչ-որ չափով նպաստում է»:

2019-ի սեպտեմբերին Առողջապահության նախարարության իրականացրած հետազոտության տվյալներով՝ մայրական մահացության դեպքերի 40 տոկոսն է պայմանավորված եղել հղիության եւ ծննդաբերության բարդություններով: Մնացած 60 տոկոսի պարագայում մահը պայմանավորված է եղել կնոջ՝ նախկինում ունեցած հիվանդություններով, դրանց անկանխատեսելի բարդություններով, մասնավորապես՝ սրտամկանի ինֆարկտ, էպիլեպտիկ ստատուս, լիդոկայինային անաֆիլակսիա, վիրուսային երկկողմանի թոքաբորբ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, հիպերտոնիկ հիվանդության հետեւանքով զարգացած հեմոռագիկ ինսուլտ:

Առողջապահության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ որոշվել է մայրական մահերը հնարավորինս նվազեցնելու նպատակով առաջիկայում իրականացնել հետեւյալ քայլերը.

  1. Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգների հետ:
  2. Մարզային բուժհաստատությունները ֆունկցիոնալ առումով կցագրել երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներին: Վերջինիս մասնագետները կլինեն մշտական կապի մեջ, պարբերաբար կայցելեն հիմնարկներ եւ կցուցաբերեն խորհրդատվություն՝ բարձր ռիսկի խմբի հղիներին: Համատեղ կմշակվեն վարման եւ ծննդալուծման պլաններ:
  3. Մշակել ուսուցման փուլային ծրագիր՝ մանկաբարձ-գինեկոլոգների համար՝ հիմնված բարդ դեպքերի անհատական վերլուծությունների վրա:
  4. Ձեւավորել մշակույթ՝ մայրական մահերի դեպքերի մանրակրկիտ ներհիվանդանոցային վերլուծության եւ քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ՝ ներգրավելով բոլոր մասնագետներին:
  5. Բարձրացնել հոսպիտալացման ենթակա հղիների/ծննդկանների արագ տեղափոխման ծառայության որակը:

Տխրությունը փորձենք մեղմել մանկական մահացության ցուցանիշներով. դրանցում նվազում է նկատվել: Ըստ վիճակագրության պետական կոմիտեի տվյալների՝ 1000 կենդանածնի պարագայում 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. 2015-ին՝ մահացության 370 դեպք, 2016-ին՝ 356, 2017-ին՝ 307, 2018-ին՝ 260 դեպք։ Նորածինների համար կյանքի առաջին 28 օրը կրիտիկական նշանակություն ունի: Այդ մահերի 1/3-ը գրանցվել է անմիջապես նրանց ծնվելու օրը, իսկ 3/4-ը՝ ծնվելուն հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում: Նաև, նորածնային մահացության ցուցանիշը ավելի դանդաղ է նվազում, քան մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը:

Տպել
1260 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ