Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթին։

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ առաջին աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։
Նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը Սմիթին ներկայացրել է Հայաստանի բնապահպանական քաղաքականության 2020 թվականի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով անտառվերականգնման և անտառպահպանության գործընթացներին, պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարին միտված լայնածավալ աշխատանքներին և մի շարք այլ օրակարգային հարցերին։

Իրինա Ղափլանյանը բարձր է գնահատել նախարարության և ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը՝ կարևորելով փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Փոխդեսպան Սմիթն իր խոսքում մասնավորապես նշել է․
«Մենք կարևորում ենք բնության պահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները։ Ջրային ռեսուրսների, անտառների, վայրի կենդանիների ու բույսերի անօրինական առևտրի ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը Հայաստանի շրջակա միջավայրի ու հարուստ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերից սոսկ մի քանիսն են, որոնք նաև խթանում են տնտեսական աճն ու նպաստում բարեկեցությանը»։

Նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն ու փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ գործակցությունն ու նոր մակարդակի բարձրացնել ոլորտային համագործակցությունը։

Տպել
362 դիտում

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան