Խոսրովի անտառը խոշոր հրդեհից հետո վերականգնվում է, բացառությամբ գիհիների. հանգանակության ժամանակ փոխանցվել է 5.000 դրամ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2017 թվականի օգոստոսին բռնկված հրդեհի հետեւանքով ոչնչացած թփուտներն ու խոտածածկը լիովին վերականգնվել են: Բացի գիհի ծառատեսակից՝ մնացած ծառատեսակները բոլորն էլ ունեն վերաճ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտական գծով բաժնի պետ Սմբատ Ղարիբյանը:

Ղարիբյանը նաեւ նկատեց, որ բուսածածկ տարածքը վերականգնվեց հենց հրդեհին հաջորդող տարում, իսկ գիհիները շատ դանդաղ աճող ծառատեսակ են, որոնց վերաճի համար տասնյակ տարիներ կպահանջվեն: «Շատ ծառատեսակների վերգետնյա մասն էր այրվել, բայց արմատային հատվածը չէր վնասվել: Քամին շատ ուժեղ էր, վերգետնյա հրդեհ էր: Տեղ-տեղ նույնիսկ խոտաբույսերի արմատատեսակները չէին վնասվել: Ծառատեսակները՝ կաղնի, հացենի, խնձորենի, արդեն փոքրիկ վերաճ են տվել: Վիճակը բավականին լավ է»,- ասաց նա:

Ղարիբյանը նկատեց, որ պետական արգելոցում խստացված ռեժիմ է, եւ ցանկացած մարդկային միջամտություն արգելված է: «Մենք հրդեհը մարեցինք, բայց վերականգման աշխատանքներ, տնկումներ, մաքրումներն արգելված են, այն իր բնականոն հունով պետք է վերականգնվի: Մեր կողմից միայն կատարվում են ուսումնասիրություններ, հաշվառումներ եւ մոնիթորինգ»,- ասաց նա: Այդ աշխատանքներն իրականացնում են պետական արգելոցի գիտաշխատողներն ու Հայաստանի համապատասխան մասնագետները:

Սմբատ Ղարիբյանը հայտնեց, որ հրդեհից հետո «Խոսրովի անտառ» պետական արգելոցի անունով հաշվեհամար է եղել բացված, որին ընդամենը 5 հազար դրամ է փոխանցվել: Նրա վստահեցմամբ՝ պետությունից որեւէ տեսակի գումարային օգնություն չի հատկացվել, իսկ հաշվեհամար բացվել է անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար, որը հետագայում լրացվել է ընկերություններից մեկի բարեգործական ներդրումից հետո:

Վերջինս անդրադարձավ նաեւ հրդեհի ժամանակ ու դրանից հետո բնապահպանների մտահոգություններին, թե չունեն բավարար տեխնիկա՝ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար: Ղարիբյանը նշեց, որ այս ընթացքում հրդեհաշիջման մեքենաներ են նվեր ստացել:

Նա նկատեց, որ եթե հանկարծ նորից նման խնդրի առաջ կանգնեն, արդեն բավականաչափ պատրաստված են: Հակահրդեհային աշխատանքներ իրականացնելու համար բավականին շատ սարքավորումներ են ստացել՝ բահեր, խողովակներ, ջրի մեծ բաքեր են տեղադրվել աղբյուրների մոտ, որպեսզի շուրջօրյա պահեստավորված ջուր ունենան: «Այդ բաքերում մոտ 30 տոննա ջուր ունենք, որը ձմռանը դատարկվում է, իսկ գարնանը՝ լցվում: Հարկ եղած դեպքում բաքերի մեջ եղած ջուրը խողովակներով հեշտությամբ եւ արագ հնարավոր է հասցնել անհրաժեշտ հատվածը: Երկու մեքենա ունենք՝ արագագնացներ: 2017 թվականի համեմատ՝ սարքեր, տեխնիկա ունենք»,- ասաց արգելոցի գիտական գծով բաժնի պետը:

Անդրադառնալով երկու տարի առաջ բռնկված հրդեհի ժամանակ տարածված խոսակցություններին, թե դիտավորություն է եղել՝ նա նկատեց, որ գրեթե վստահ է, որ նման բան դիտավորությամբ որեւէ մեկը չէր անի, սակայն կարծիքներ շատ են եղել: «Գործ էր հարուցվել, բայց պատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Չկարողացան ապացուցել, թե ինչի պիտի մի քանի տեղից ինքնաբռնկում լիներ: Փաստեր չլինելու պատճառով գործը փակված է»,- ասաց նա:

Նկատենք, որ այդ ժամանակ որոշ մասնագետներ պնդում էին բնական հրդեհի քիչ հավանական լինելը։ Իհարկե, ամառը երաշտային եւ շոգ էր, բայց նրանց կարծիքով ինքնահրկիզման համար բարձր ջերմաստիճան ու անբարենպաստ պայմաններ էին անհրաժեշտ։ Իսկ ահա որեւէ մեկի կողմից նետված ծխախոտի մնացորդը կամ խարույկ վառելու հավանականությունն ավելի մեծ է եղել: 

Հրդեհից որոշ ժամանակ անց այն ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ վնասը հաշվել հնարավոր կլինի առնվազն մեկ տարի անց: Սակայն այսօր էլ Ղարիբյանը դժվարացավ պատասխանել, թե ինչ չափի վնաս էին կրել: «Ամեն մի թուփն էլ մեզ համար անգին է, չափը գնահատել չի լինի: Կորուստը շատ մեծ էր, ընդհանուր տարածքը մոտ 2000 հեկտար էր, բայց միատարած չէր վառվել, տեղեր կար դեմն առել են»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհը բռնկվել էր 2017 թվականի օգոստոսի 12-ի առավոտյան։ Օգոստոսի 14-ին չնայած բոլոր իրավասու մարմինների ջանքերին ու կամավորների եւ բնակիչների օգնությանը՝ պարզ էր դարձել, որ հրդեհը հանգցնել չի հաջողվի։ Հայաստանի իշխանություններն օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով դիմել էին Ռուսաստանին։ Օգնության ժամանած ՌԴ ԱԻՆ-ի «Իլ 76» ինքնաթիռը շուրջ 15 թռիչք էր իրականացրել հրդեհի գոտում՝ օջախներին տասնյակ տոննա ջուր լցնելով: 

Ներկայում արգելոցը կացարան է սողունների 30 տեսակի, կաթնասունների 50 տեսակի, թռչունների 130 տեսակի, ինչպես նաեւ բազմաթիվ ծառատեսակների ու բույսերի համար:

Էնդեմիկ եւ վտանգված տեսակների հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մանուկ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում եւս մեկ անգամ փաստեց, որ ամենամեծ կորուստը գիհիներն էին: «Դրանք 300-ից 400 տարեկան ծառեր էին, երկար տարիներ են պետք, որպեսզի նորից այդ ծառատեսակը վերականգնվի: Սա խնդիր է ոչ միայն ծառատեսակի անհետացման տեսանկյունից, այլեւ սեւ անգղերի համար, որոնք շատ քիչ են եւ բնադրում են միայն գիհիներում: Սեւ անգղերը գրանցված են կարմիր գրքում, հրդեհի ժամանակ նրանց վնաս չէր եղել, բայց մոտ 4 չօգտագործված բույն էր այրվել»,- ասաց նա:

Մանուկ Մանուկյանը պատմեց, որ կրակը տարածվել էր մեծ յուղայնություն պարունակող գիհիների նոսրուտում, իսկ այրվող գիհիներին շոգի պատճառով հնարավոր չէր մոտենալ։ «Մարդիկ աշխատում էին ուժեր չխնայելով եւ հնարավորինս կազմակերպված։ Պատերազմի նման մի բան էր, եւ ամեն մեկն իր հերթին փորձում էր օգտակար լինել: Ամենամեծ խնդիրն ստեղծում էր կտրատված լանդշաֆտը՝ ձորակներ, բլուրներ եւ հրդեհի մեծ տարածքը։ Տեխնիկայի լուրջ խնդիր կար, ինչը գործը դժվարացնում էր»,- հիշեց Մանուկյանը:

Տպել
4170 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ