Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու. վարչապետի հայտարարությունը

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Այս մասին Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի անմար հիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը:

Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճնշումների եւ էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքով 1990 թվականին Բաքվի 250 հազարանոց հայկական համայնքից մնացել էր միայն 35-40 հազարը, հիմնականում՝ տարեց եւ անօգնական մարդիկ: Նրանց հետագա ճակատագիրն ավելի ողբերգական էր: Հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ եւ անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ. այսպիսինն էր շուրջ մեկ շաբաթ Բաքվում մոլեգնած հակահայկական ջարդերի հետեւանքը: 

Բաքվի հայերը որեւէ սպառնալիք չէին հանդիսանում Ադրբեջանի, նրա իշխանությունների կամ քաղաքական ուժերի համար: Նրանք միայն ցանկանում էին շարունակել ապրել իրենց եւ իրենց նախնիների ծննդավայրում: Այնուհանդերձ Ադրբեջանի կողմից նրանք ընկալվում էին սպառնալիք միայն իրենց էթնիկ ծագման պատճառով:

Հայերը Բաքվում ապրել էին դարեր շարունակ եւ այդ քաղաքին տվել իրական բազմամշակութային դիմագիծ: 19-րդ դարում նրանք մեծագույն ավանդ են ունեցել քաղաքի նավթարդյունաբերության հիմնադրման եւ զարգացման գործում: Անգնահատելի է հայության դերը քաղաքի զարգացման գործում նաեւ խորհրդային տարիներին:

Դեպքերից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որեւէ հարգանք եւ կարեկցանք: Այն սակավաթիվ ձայները, որոնք քաջություն են ունեցել անգամ գրական ստեղծագործություններում հիշատակել Բաքվի հայերին բաժին հասած ողբերգությունը, գամվել են անարգանքի սյունին եւ պաշտոնապես հռչակվել դավաճան:

Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ պայքարի փառապանծ էջ:

Ցավով պետք է արձանագրենք, որ անցած երեք տասնամյակն Ադրբեջանում չի դարձել վերաիմաստավորման, զղջման եւ հաշտության հասնելու ժամանակաշրջան:

Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, մարդասպանության համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման եւ հերոսացման, 2016 թ. ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց եւ անօգնական մարդկանց դաժան խոշտանգման եւ սպանության: Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը եւ հավատամքը:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջազգային կառույցներին եւ խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել եւ փաստագրել են այս իրադարձություններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով:

Գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջեւ՝ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը եւ ողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության եւ խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում:

Տպել
2134 դիտում

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը