Լոռու մարզպետը պարգեւատրել է Ծաղկաբեր համայնքի ղեկավարին շնորհակալագրով

10/01/2020 schedule23:00

Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ  Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունել է Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին 2019թ.-ին համայնքում իրականացված արդյունավետ աշխատանքների համար՝ նշելով, որ նախորդ տարի սեփական եկամուտների հավաքագրման առումով Ծաղկաբերը առաջին հորիզոնականում է. եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 128.3 տոկոս:
«Սա խոսում է ոչ միայն հետեւողական աշխատանքի, այլեւ համայնքի բնակիչների կողմից ձեր նկատմամբ ունեցած վստահության մասին: Մարզպետարանի հետ ամենօրյա համագործակցությամբ դուք կարողացել եք լուրջ արդյունքներ գրանցել, ծրագրեր իրականացնել համայնքում, ինչը եւ միանշանակ ողջունվում եւ գնահատանքի է արժանանում մեր կողմից»,- նշել է Ա. Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ այս գործելաոճը ընդունելի կլինի նաեւ մյուս համայնքների ղեկավարների համար:

Նա հույս է հայտնել, որ 2020թ. ընթացքում կբազմապատկվեն ձեռքբերումները եւ ավելի շատ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն:

Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարի եւ փոխմարզպետի հետ քննարկվել են նաեւ այս տարվա ծրագրերը: Հ. Հովհաննիսյանը նշել է, որ պատրաստվում է 3 սուբվենցիոն ծրագիր ներկայացնել, որոնք վերաբերում են ջրահեռացման, ոռոգման ցանցի, խմելու ջրագծի, ինչպես նաեւ՝ հենապատի կառուցմանը: Ա. Ղուկասյանն առաջարկել է սուբվենցիոն ծրագրերում ներգրավել նաեւ բարերարների կամ դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցները, որպեսզի հնարավոր լինի թվով ավելի շատ եւ մեծածավալ ծրագրեր իրականացնել:
«Այս տարի նախատեսում ենք սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներն ավելի վաղ սկսել՝ դրանք առավել ամբողջական և արդյունավետ իրականացնելու համար: Վստահ եմ, նախորդ տարվա համեմատությամբ դրանց թիվն անհամեմատ շատ կլինի»,- ասել է մարզի ղեկավարը:

Նա Հովհաննես Հովհաննիսյանին պարգեւատրել է մարզպետի շնորհակալագրով՝ մաղթելով աշխատանքային նորանոր հաջողություններ՝ ի շահ համայնքի զարգացման եւ ծաղկաբերցու բարեկեցության:

Տպել
2118 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին