Հոտ զգացինք, հետո տեսանք՝ ծուխն ուժեղացավ. Մանրամասներ Վանաձորի հանրակացարանի հրդեհից (լուսանկարներ)

Վանաձորի Ուսանողական 14 հասցեի հանրակացարանում բռնկված հրդեհը կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ, եթե կրակը բնակիչները շուտ չնկատեին ու չահազանգեին մարզային հրշեջ-փրկարարական վարչություն: Հրդեհի վայր էր ժամանել միանգամից մի քանի մարտական հաշվարկ, տեղում էր նաեւ հրշեջ-փրկարարական ավտոսանդուղքը: Քանի որ հանրակացարանի ողջ շենքը պատվել էր խիտ ծխով ու կրակով, բնակիչներին, հատկապես վերջին՝ 4-րդ հարկից տարհանելու միակ տարբերակը ավտոսանդուղքն էր, որով էլ փրկարարները դուրս էին բերում ծխահարված բնակիչներին: Արդեն դրսում, տուժածներին ոստիկաններն ու փրկարարները արագորեն մոտեցնում էին շտապօգնության խմբերին: Տուժածների մեջ նաեւ ծերեր ու հաշմանդամություն ունեցող երեխաներ կային:

Մինչ դրսում բժիշկները օգնություն էին ցուցաբերում, շենքի ներսում՝ թանձր ծխի մեջ փրկարարներն իրականացնում էին ոչ միայն հրդեհաշիջման, այլ նաեւ հետախուզական աշխատանքներ՝ պարզելու համար, թե արդյոք այրվող սենյակներում մնացել են քաղաքացիներ, թե ոչ:

Հարեւանությամբ ապրող շենքերի բնակիչներն էլ, որպես օգնություն, ծածկոցներ էին իջեցրել բակ, որով եւ հատկապես երեխաները պաշտպանվում էին տեղացող ձյունից ու ցրտից:

«Հոտ զգացինք, որ ինչ-որ բան է այրվում, մտածեցինք, շոր կամ կենցաղային իրեր են վառում վառարանում, հետո տեսանք ծուխն ուժեղացավ, հարսս հենց էդ պահին գործից տուն էր գալիս, տեսնում է, որ պատշգամբից ուժեղ ծուխ է դուրս գալիս, զանգեց ինձ թե զանգեք պաժառնի, զանգեցինք, անմիջապես եկան»,- ՀԺ-ին դեպքի վայրում պատմեց հանրակացարանի բնակչուհիներից մեկը, նշելով, որ բնակարանը, որտեղ կրակ է բռնկվել, այդ պահին բարեբախտաբար մարդ չի եղել. «Տան տիկինը աշխատում է, ամեն օր երեխան տանն էր լինում, մինչեւ իր աշխատանքից գալը, բարեբախտաբար էդ պահին տանը չի եղել երեխեն…կամ էլ միացրած բան են թողել տանը, վառվել է»:

Հանրակացարանի պատասխանատու Իլոնա Վարդումյանը ՀԺ-ին փոխանցեց, որ հանրակացարում բնակվել է 74 ընտանիք՝ 210 բնակչով: Տիկին Իլոնային դեպքի մասին հանրակացարանի բնակիչներն են տեղեկացրել. «Սկզբից երեխաներին էվակուացրեցին փրկարարները, հետո մեծահասակներին»,-ասաց նա: Հանրակացարանի պարետը դժվարացավ նշել, թե ինչից է առաջացել հրդեհը, միայն նշեց. «Ըստ երեւույթին հոսանքից է առաջացել, քանի որ բնակիչները ինչ-որ ճրթճրթոց են լսել այդ բնակարանից»:

Վանաձորի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության կայանից ավելի ուշ  ՀԺ-ին փոխանցեցին, որ տեղում ծառայություն իրականացրած խմբերը առաջին բուժօգնություն են ցուցաբերել շուրջ 10 քաղաքացու, որոնք հիմնականում ունեցել են ծխահեղձություն: Շտապօգնությունից նաեւ հայտնեցին, որ երկու քաղաքացու, որոնցից մեկը՝ մանկահասակ երեխա, տեղափոխել են հիվանդանոց:

Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուները կազմակերպել են բնակիչների տեղավորումները բարեկամների տներում, մի մասին էլ այլ հանրակացարաններում են տեղավորել:

Հանրակացարանը ողջ գիշեր հսկվելու է ոստիկանների կողմից, քանի որ բնակարանների դռները ջարդված ու բաց են: Վաղն առավոտյան արդեն մասնագետները մի շարք փորձաքննություններ կիրականացնեն, պարզելու հրդեհի պատճառները:

Իսկ թե որտեղ են շարունակելու բնակվել այրված բնակարանների բնակիչները՝ հայտնի չէ:

լուսանկարները՝  «Հայկական ժամանակ»-ի

Տպել
2684 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս