Այս տարին, կարծում եմ, մի քիչ էլ վայելքի տարի պետք է լինի. համազգայինցիները՝ 2020-ի թատերական շրջանի մասին

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը 2020 թվականը կսկսի Գի Դը Մոպասանի «Ճարպագունդը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ: Այն մեկ անգամ ներկայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ին: Իսկ այս տարի կլինի հունվարի 13-ին եւ 14-ին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեցին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արմանն Նավասարդյանն ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

Արման Նավասարդյանը նշեց, որ թատրոնը նախորդ տարի ունեցել է աննախադեպ քանակի առաջնախաղեր: Հանդիսատեսին ներկայացրել է 7 նոր ներկայացում մեծ դահլիճում, 8 թատերական ընթերցումներ էլ ունեցել են փոքր դահլիճում: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ շեշտը ոչ միայն քանակի վրա է դրված, այլեւ որակի: Վստահեցնում եմ, որ մեր բոլոր ներկայացումները մեկը մյուսից յուրատեսակ են, ուրույն խաղաոճով»,- ասաց Նավասարդյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը նշեց, որ նախորդ տարի իրենց առաջ խնդիր է դրված եղել թարմացնել խաղացանկը: «Այս տարին, կարծում եմ, որ մի քիչ էլ վայելքի տարի պետք է լինի: Մտածում ենք ավելի քիչ պրեմիերաներ անել եւ մի քիչ վայելել մեր ստեղծածը»,- ասաց նա: Բայց դա չի նշանակում, որ թատրոնն այս տարի նոր ներկայացում չի ունենալու: Թատրոնի մեծ բեմում նախատեսվում է ներկայացնել Վուդի Ալենի «Ճախրող լամպը», որի փորձերն արդեն սկսվել են: Նախատեսված է նաեւ այլ ներկայացում, մանկական ծրագիր եւս կլինի:

Նարինե Գրիգորյանը նշեց, որ 2019 թվականին հայկականին զուգահեռ բեմադրել են նաեւ ֆրանսիական պիեսներ: Այս տարի թատրոնի բեմում ամերիկյան պիեսներ էլ են լինելու: Տարվա ընթացքում թատրոնը բազմիցս եղել է հյուրախաղերի, մասնակցել մի շարք փառատոնների: Առաջիկայում եւս այդ ուղղությամբ ակտիվ գործունեությունը շարունակվելու է: Մեկնարկը տալու են փետրվարին, երբ Կիպրոսում մասնակցեն թատերական փառատոնի: Հետագայում լինելու են Բելառուսում, Սանկտ Պետերբուրգում:

Նարինե Գրիգորյանի եւ Արման Նավասարդյանի վստահեցմամբ՝ Համազգային թատրոնի քաղաքականությունն է՝ ակտիվ, բաց ու ազատ կապեր աշխարհի թատրոնների հետ:

Տպել
2854 դիտում

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից