Վանաձորում պայմանագրային զինծառայողի բնակարան է այրվել (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձորում: Ժամը 10:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տավրոս  թաղամասի Տավրոսի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիլեյանի գլխավորությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։08-ին, մարվել՝ 12։01-ին։
Այրվել է մոտ 80 քմ մակերեսով փայտաշեն տնակը՝ գույքի հետ միասին:

Այրված տան սեփականատերը Գոռ Պապանյանն է, որը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող: Ընտանիքը բաղկացած է 4 անձից, որից 2-ը մանկահասակ երեխաներ են: Թե ինչից է առաջացել հրդեհը՝ Գոռը չգիտի, դեպքի պահին զորամասում է եղել: Տնակում եղել են կինն ու երեխաները: Հարեւաններն անմիջապես զանգահարել են 9-11, սակայն կրակը վայրկյանների ընթացքում տարածվել է տնակով մեկ: Այրված տնակից անվնաս ու պիտանի այլեւս ոչինչ չի մնացել:

Ընտանիքի անդամների հույս ունեն, որ որեւէ աջակցություն կստանան:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
3058 դիտում

«Վանաձոր» ՔԿՀ-ում-ում փորձել են քրեական հեղինակություններով խնդիրներ պարզել, այլ ՔԿՀ-ում արգելված իրեր են տարվել

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Բացահայտվում են հեռավար կրթության նոր հեռանկարներ, որ կգործարկվեն նաև արտակարգ դրության ավարտից հետո

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

ՊՎԾ-ն խնդիրներ է արձանագրել հանրային հատվածի կազմակերպություններում աուդիտի գնման գործընթացներում

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները

Արքան մերկ է. գերմանացի բժշկագետը ուռճացված է համարում կորոնավիրուսի վտանգավորությունը

Yandex.Taxi-ն կորոնավիրուսից տուժած վարորդներին աջակցություն ցուցաբերելու համար հիմնադրամ է գործարկում

Գործարկվել է սոցիալական աջակցության www.online.ssa.am կայքը. աջակցությունը պետք է ստանալ բանկից

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին եւ մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին. Մարության

Այսուհետ կգործեն ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցներ

Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակն ընկած քաղաքացուն հոսպիտալացրել են

ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման անկման մասին

1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար, բայց դրանց կեսն է զբաղված․ Նիկոլ Փաշինյան

Առողջության համաշխարհային օրն է. ԱՀԿ-ն առաջարկում է գտնել մեկ րոպե, շնորհավորել բուժաշխատողներին

Կորոնավիրուսի 20 նոր դեպք է հաստատվել. պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը. վարչապետ (տեսանյութ)

Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. ուղեւորը հոսպիտալացվել է

Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի