«Ես շարունակում եմ աշխատել, ոչ մի խնդիր չկա». Հովհաննես Մովսիսյանը՝ աշխատանքից ազատվելու, ֆեյքերի գոյության մասին

Շուրջ 2 տարվա պաշտոնավարման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկրորդ մամուլի խոսնակն ազատվեց աշխատանքից: 2019 թվականի հունվարի վերջին այդ պաշտոնին նշանակված Վլադիմիր Կարապետյանն այսօր մեր զրույցում հրաժարվեց նշել մեկ տարի անց աշխատանքից ազատվելու պատճառները:

ՀՀ վարչապետի որոշման մեջ եւս դրանք բացակայում են: Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանն այդ մասին մեր հարցին ի պատասխան ասաց. «Առանց մեկնաբանության»: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետը մամուլի խոսնակ էր նշանակել Արման Եղոյանին: Վերջինս եւս պաշտոնավարեց շուրջ 1 տարի:

Երեկվանից լուրեր են տարածվում, որ Վլադիմիր Կարապետյանից հետո աշխատանքից ազատվելու է նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Շարունակում եմ աշխատել, ամեն ինչ բնական ընթացքով գնում է, ոչ մի խնդիր չկա»: Նա նաեւ հերքեց տարածված լուրերը, թե հնարավոր է փոխարինի Վլադիմիր Կարապետյանին՝ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում:

Մովսիսյանին եւս մի քանի հարց ուղղեցինք՝ ՊՈԱԿ-ի աշխատանքի հետ կապված.

- Պարոն Մովսիսյան, նախկինում ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կազմում կային ֆեյք էջեր վարող աշխատակիցներ, որոնք զբաղված էին ազատ մամուլի հրապարակումները եւ ընդդիմադիր գործիչների աշխատանքները սեւացնելով: Կառույցը նույնիսկ հայտնի էր «ֆեյքերի» ՊՈԱԿ անունով: Հիմա կա՞ն նման աշխատակիցներ, որոնց գործառույթը ֆեյք էջ վարելն է:

- ՊՈԱԿ-ը նման գործառույթ չունի, նման գործունեությամբ չի զբաղվում: Դա բացառվում է միանշանակ: Դա պրոֆեսիոնալ գործունեությանը դեմ է: Իսկ թե նախկինում եղել են ՊՈԱԿ-ում ֆեյքեր, թե չէ, նաեւ ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից, ներկայիս պատգամավոր Տաթեւ Հայրապետյանն  է հայտարարել, որ այո ՊՈԱԿ-ում եղել են ֆեյքեր, կարող եք իր հետ խոսել այդ մասին: Ես ՊՈԱԿ-ում աշխատանքի եմ ընդունվել հեղափոխությունից հետո, հեղափոխությունից հետո նման բան չկա:

- Համացանցում նկատելի է, որ իշխանության դեմ աշխատող ֆեյքեր կան: Հնարավո՞ր է, որ դուք կամ ՊՈԱԿ-ի ավելի հին աշխատողները ճանաչում են նրանցից ոմանց՝ որպես նախկինում այդ ՊՈԱԿ-ում աշխատողների:

- Ես առանձնապես չեմ արժեւորում ու կարեւորում ֆեյքերի գործունեությունը, որպեսզի դա հասկանամ, ու կարծում եմ՝ տեսնում եք, որ երբ ֆեյքերի գործունեության հետ կապված Ազգային անվտանգության խնդիր է լինում՝ ԱԱԾ-ն շատ հեշտությամբ բացահայտում է, թե ովքեր են այդ մարդիկ: ՊՈԱԿ-ը նման գործունեությամբ չի զբաղվում, ոչ էլ գուշակությամբ ենք զբաղվում, թե ով ով է:

- Օրերս վարչապետի անունից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Դիանա Հարությունյան» անվամբ հանդես եկող երիտասարդը կեղծ տեկատվություն էր հրապարակել, որը հետո տեղ էր գտել իրանական ու ադրբեջանական ԶԼՄ-ներում: Հնարավո՞ր է, որ օրինակ «Դիանա Հարությունյան»-ը, նախկինում ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակից եղած լինի, որն այժմ ընդդիմադիր գործունեություն է ծավալում:

- Ես նման տեղեկատվություն այս պահին չունեմ, գիտեմ, որ ԱԱԾ-ում գործ է հարուցվել, իրենք զբաղվում են, երեւի թե իրենց պետք է ուղղվի այդ հարցը, որովհետեւ դա արդեն ԱԱԾ-ի տիրույթում է, ոչ թե մեր կառույցի:

- Պարոն Մովսիսյան, ի՞նչ է անում ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ը ապատեղեկատվական հոսքերին դիմագրավելու համար:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Լինում է ընթացք, երբ որ մի անձի, մի երեւույթի նկատմամբ տեղեկատվական հոսք է սկսվում, որի ճիշտ կամ սուտ լինելը հասարակ քաղաքացին դժվարանում է տարբերակել: Ձեր անձի մասով եւս նույնն է տեղի ունենում այս օրերին: Նման դեպքերում ի՞նչ  է անում ՊՈԱԿ-ը:

- Անցած տարվա ընթացքում մեր կառույցը ստեղծեց տեղեկատվության ստուգման կենտրոնը, որն ակտիվորեն արձագանքում է, երբ որ ապատեղեկատվություն է հրապարակվում, իհարկե միայն Կառավարության եւ նախարարությունների գործունեության մասով: Տեղեկատվության ստուգման կենտրոնը ունի նաեւ կայք (https://infocheck.am/am): Այնտեղ պարբերաբար հրապարակումներ են լինում, ամփոփումներ են լինում տարածվող ապատեղեկատվությունների մասին, դրանք նաեւ լրատվամիջոցներին են ուղարկվում:

«infocheck.am» կայքում հայտնված վերջին հրապարակումը վերնագրված է այսպես. «Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ․ իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածում»:

Հիշեցնենք, որ Մովսիսյանի ղեկավարած ՊՈԱԿ-ն ունի 145 հոգանոց հաստիքացուցակ: Այս կառույցի նպատակը Կառավարության աշխատանքը առավել թափանցիկ դարձնելը, տարբեր մոնիտորինգներ ու վերլուծություններ իրականացնելն է: ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ 2019-ին բացվել է «Օրբելի» կենտրոնը, որի նպատակը հայկական վերլուծական միտքը աշխարհին հասցնելն է: «Օրբելի» կենտրոնում իրենց հետազոտություններն ու վերլուծություններն են հրապարակում 100-ից ավելի փորձառու մասնագետներ: 

Տպել
4470 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը