Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը մեկնել է ԱՄՆ ու հենց այնտեղ իրակացրել նպատակը. թաեքվոնդոյի ակումբ է բացել

Եվրոպայի 2008թ. չեմպիոն, 2016թ. փոխչեմպիոն թաեքվոնդոիստ Արման Երեմյանն ԱՄՆ-ում իրականացրել է ակումբ բացելու իր նպատակը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ արդեն 3-րդ տարին է՝ այնտեղ է, գնացել է հենց ակումբ բացելու նպատակով: Մարզական կարիերան ավարտելուց եւ ԱՄՆ տեղափոխվելուց հետո մոտ 2.5 տարի կորեացի մի մարզչի ակումբում աշխատել է որպես գլխավոր մարզիչ ու միաժամանակ առանձին իր աշակերտներն է ունեցել:

«Հետո արդեն պահն էր հասունացել, որ պետք  իմ դպրոցն ունենայի, եւ Աստծու կամքով՝ ամեն ինչ նորմալ եղավ, այս տարի արդեն բացեցի: Մոտ 20 օր է՝ բացել եմ: Այստեղ շատ լավ հայ երեխաներ ունենք՝ ուժեղ պոտենցիալով: Աշխատում եմ, որ երեխաներին փոխանցեմ իմ գիտելիքները, իմ փորձը»,- ասաց նա:

Երեմյանը դպրոցը բացել է իր ուժերով: Այն գործում է հայաշատ Գլենդել քաղաքում: Կոչվում է «Yeremyan’s Taekwondo Club»: Երեմյանն օգնականներ ունի, սակայն հիմնական մարզիչը հենց ինքն է: Առաջիկայում նախատեսում է հարմար մարզիչներ գտնել ու աշխատանքի ընդունել: Ակումբում կան ինչպես հայ, այնպես էլ այլազգի մարզվողներ: Ընդունելությունը 4 տարեկանից է, իսկ վերին շեմի սահմանափակում չկա. կան անգամ 40, 45 տարեկան մարզվողներ: Նրանց ընդհանուր թիվը 30-ից ավելի է: Բաժանված են տարբեր խմբերի:

«Ոչ մի հովանավոր չկա: Իմ ուժերով ակումբը բացել եմ, իմ թիմը զարգանում է, ավելի լավ պայմաններ եմ ստեղծել, որ մարդիկ պարապեն առաջնահերթ, որպեսզի առողջ լինեն: 2-րդ, եթե կդառնան լավ մարզիկներ, կդառնան օլիմպիականներ, ընտիր կլինի»,- ասաց նա:

Արման Երեմյանը կիսվում է իր մարզադահլիճի լուսանկարներով: Նշում է, որ հաստատ չի կարող ասել, սակայն իր կարծիքով՝ ՀՀ-ում նման դահլիճ ունենալը թանկ հաճույք է: Ասում է, որ ԱՄՆ-ում այդքան էլ այդպես չէ: Ընդհանրապես, ըստ Երեմյանի, որը թաեքվոնդո մարզաձեւից առաջին մարզիկն է, որը ՀՀ-ն ներկայացրել է օլիմպիական խաղերում, Հայաստանում սպորտի նկատմամբ վերաբերմունքն այնպիսին չէ, ինչպիսին ԱՄՆ-ում է: Այնտեղ, նրա խոսքով, օլիմպիական խաղերի մասնակից լինելն ավելի մեծ նշանակություն ունի, քան ՀՀ-ում, ինչի արդյունքում պայմաններն էլ այնտեղ ավելի բարենպաստ են:

«Իմ կարծիքով՝ սպորտը պետք է ավելի մասսայական լինի ու ավելի շատ լուսաբանվեն օլիմպիական մարզաձեւերը, որպեսզի մարդիկ հասկանան՝ օլիմպիական խաղերի մասնակիցն ինչ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կարծում է՝ ապագայում ՀՀ-ում էլ վերաբերմունքը կփոխվի:

Ոլորտի զարգացման համար, ըստ Երեմյանի, կարեւոր է ոչ միայն հանրության տեղեկացվածությունը, այլեւ այն, որ կարդրերը մնան Հայաստանում: Նա ընդգծում է, որ մարզական կարիերան ավարտած մարզիկների համար անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել: Ասում է, որ այդպիսով մարզիկները կմնան ու տեղում կօգտագործեն իրենց փորձը, այլ ոչ թե իր նման այլ երկիր կգնան:

«Լավ կլինի, որ սպորտային ղեկավարները կարողանան մարզիկներին, որոնք ավարտում են կարիերան, պահել, որ դուրս չգնան ու դրսում չզարգացնեն»,-ասաց նա:

Անկախ ամեն ինչից՝ Երեմյանը մտածում է Հայաստանում էլ ակումբ հիմնելու մասին: Ընդգծում է դա անելու ցանկությունը, քանի որ խոսքն իր հայրենիքի մասին է: Նշում է, որ չի կարծում, որ մոտակա տարիներին դա հնարավոր կլինի, սակայն հետագայի համար չի բացառում:

Տպել
1461 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի