Բազմաթիվ խախտումներ, ժամկետանց սնունդ ու պահման ոչ պատշաճ պայմաններ՝ անօթեւանների կացարանում. ՄԻՊ

09/01/2020 schedule11:21

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2019 թվականի դեկտեմբերի 26-ին չհայտարարված այց են կատարել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ անօթևան անձին տրամադրվում է ժամանակավոր կացարան մինչև 90 օր տևողությամբ:

ՄԻՊ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում իրականացվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների հետ:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  • շահառուների պնդմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են կենսաթոշակներն ամբողջությամբ ինքնուրույն տիրապետման հնարավորությունից, քանի որ թեև գումարը ստանում են անձամբ, սակայն ստացած գումարի մի մասը տալիս են կացարանի աշխատակցին՝ «իրենց հաստատությունում պահելու կամ ուշադիր լինելու համար»,
  • կացարանի շենքը, լոգարանները և սանհանգույցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին,
  • պահպանված չեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունվարի 31-ի թիվ 13-Ա/1 հրամանով սահմանված՝ առանձնասենյակների կահավորման չափորոշիչները,
  • չեն տրամադրվում բնակիչների անձնական հիգիենայի բավարար պարագաներ,
  • առկա չեն առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման, պահպանման և վարման միասնական կարգեր,
  • չի ապահովվում բժշկական թափոնների պատշաճ խոտանումը օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • խոհանոցում և սննդի պահեստում առկա չեն սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ,
  • չի վարվում սննդամթերքի հաշվառման մատյան,
  • այցի պահին հաստատությունում առկա է եղել ժամկետանց սննդամթերք, այդ թվում՝ մածուն (պիտ. ժամկետը՝ մինչև 25.12.2019), կոնֆետ «Լաստոչկա»՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 30.06.2019 և դեղձի ջեմ՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 07.09.2019),
  • այցի պահին արձանագրվել է, որ այդ օրվա ճաշացանկով նախաճաշի համար նախատեսված կաթնաշոռը և թթվասերը չի տրամադրվել,
  • չի պահպանվում պատրաստի կերակրատեսակի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը, մասնավորապես՝ բուժաշխատողը ներկա չի լինում նմուշառմանը,
  • լոգանքը կազմակերպվում է ըստ ժամանակացույցի՝ շաբաթական մեկ անգամ: Շահառուների պնդմամբ՝ մեկ անձի համար տրամադրվում է առավելագույնը 20 րոպե, որի ավարտից հետո տաք ջուրն անջատվում է կամ շահառուին հարկադրաբար դուրս են բերում լոգասենյակից:
  • առկա չեն մարմնական վնասվածքների կամ ենթադրյալ բռնության դեպքերի արձանագրման մատյաններ,
  • շահառուների բժշկական քարտերում բացակայում են պարբերական գրառումները,
  • չեն պահպանվում կացարանի աշխատողների առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության գործընթացները և չեն տրամադրվում անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Ինչպես կացարանի տնօրենը, այնպես էլ կացարանի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Տնօրենի և աշխատակիցների հետ քննարկվել են կարևոր հիմնահարցեր՝ կապված շենքային պայմանների, պետության կողմից պատվիրակված ծառայությունների մատուցման հետ և այլն:

Այցի ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներ տեղում ստացել են լուծումներ, մասնավորապես՝ հեռացվել են սոցիալական ներառականությանը խոչընդոտող և խտրականություն առաջացնող «մեկուսարան» ցուցանակները այն առանձնասենյակներից, որտեղ բնակվող անձանց մեկուսացման համար բացակայում են հիմքերը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք խախտումների վերացման ուղղությամբ: Մասնավորապես՝ կացարանում կտեղադրվի բողոքների արկղ, կներդրվեն սննդամթերքի հաշվառման մատյան և վնասվածքների մատյան, քաղաքային հեռախոսակապ տրամադրելիս կապահովվի անձի հեռախոսազանգերի գաղտնիությունը՝ բացառելով կողմնակի անձի ներկայությունը տվյալ սենյակում:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի պատրաստակամությունը միջոցներ ձեռնարկելու վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև նոր ծրագրերի նախաձեռնումը ծառայությունների բարելավման ոլորտում:

Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծումների առաջարկներով, պարզաբանումների պահանջով կուղարկվեն ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն և կացարանի տնօրինությանը: 

Տպել
1229 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)