Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում օտարերկրացիների ռեկորդային մեծ հոսք է եղել. Հակոբ Կարապետյան

2020 թվականի Ամանորի գիշերը Երեւանում օտարերկրացիների ռեկորդային մեծ հոսք է եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա նշեց, որ չնայած տոնական օրերին Երեւան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը դեռ չի ամփոփվել, եւ այդ ցուցանիշը հայտնի կլինի միայն փետրվարին, բայց առաջին տպավորությունն ակնհայտ է՝ պատկերը միանշանակ տարբեր է նախորդ տարիների համեմատությամբ:  

Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ այս տարի Հանրապետության հրապարակի «Սուրբծննդյան տոնավաճառ» հատվածում գործում է Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի ինֆորմացիոն կենտրոնը, որտեղ կարող են մոտենալ արտասահմանցի հյուրերը եւ ինֆորմացիա ստանալ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Դեկտեմբերի 22-ից մինչեւ հունվարի 7-ը ներառյալ Երեւանի քաղաքապետարանի ինֆորմացիոն բաժին է դիմել 1005 հոգի՝ տեղեկատվություն ստանալու համար: Նրանց թվում հիմնականում եղել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ապա՝ Իրանի, ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Չինաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներ:

«Ամանորի գիշերը հատկապես նկատելի էր Հնդկաստանից եկածների մեծ թիվ, որոնք ամենայն հավանականությամբ ոչ թե զբոսաշրջիկներ էին եւ եկել էին Հայաստան տոներին մասնակցելու նպատակով, այլ այստեղ աշխատող կամ սովորող անձինք էին»,- ասաց քաղաքապետի խոսնակը:

Երեւանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակում կազմակերպել էր հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը, որին ներկա գտնվելու համար բազմաթիվ մարդիկ հատուկ եկել էին Հայաստան: Այս տարի առաջին անգամ Հանրապետության հրապարակից ամանորյա բարեմաղթանքի ու շնորհավորանքի ուղերձ հղեց երկրի առաջին դեմքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տոնական միջոցառումներն ու զարդարանքն էլ էին այս տարի տարբերվում նախորդից:

Տպել
1015 դիտում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում

«Նորք - Մարաշ» բժշկական կենտրոնում 2-րդ անգամ իրականացվել է սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է.Նիկոլ Փաշինյան

«Չարչարանքներ ըստ Հովհաննու». 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հնչել է Բախի ստեղծագործությունը

Աղբահանության հիմնարկն ու «Վեոլիա Ջուրը» մայրաքաղաքի անձրեւատարները մաքրելու հույսը դնում են մեկը մյուսի վրա

Անցած 7 օրում հակառակորդը 190 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել 1800 կրակոց

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները Գյումրիում հանդիպել են ՇՄ ավագ դպրոցների աշակերտների հետ