Հանրային խորհրդի գտնվելու վայրի խնդիրը դեռեւս մնում է առկախված․ չեն կարողանում ստացված դիմումներին ընթացք տալ

08/01/2020 schedule20:04

Հանրային խորհրդի գտնվելու վայրի խնդիրը դեռեւս մնում է առկախված։ Խորհուրդն առ այսօր տարածք չունի եւ չի կարողանում քննարկել ու ընթացք տալ տարբեր քաղաքացիների՝ ՀԽ-ին անդամակցելու դիմումներին։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Նա նշեց, որ այս պահին կառավարության հետ պայմանավորվածություն ունեն, որ շուտով հանդիպելու են՝ քննարկելու այս հարցը։ Սաֆարյանը նաեւ իր գործընկերներին է առաջարկել ներկա լինել հանդիպմանը, հասկանալ՝ ինչ տարբերակներ է առաջարկում գործադիրը, ըստ այդմ էլ՝ շարժվել առաջ։

Լարիսա Ալավերդյանից եւ Հարությունուն Մեսրոբյանից հետո Հանրային խորհրդի անդամակցությունը դադարեցնելու նոր դիմումներ էլ չեն եղել։ Մյուս անդամների գործունեության շարունակման հարցն էլ առաջիկայում կքննարկվի խորհրդում։ Սրա փոխարեն, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, բազմաթիվ մարդիկ կառույցին անդամանկցելու դիմումներ են ներկայացրել կառավարությանը։ Սաֆարյանը կարծում է՝ այս ամսվա ընթացքում անդամակցության հարցերը վերջնական լուծում կստանան։

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանի եւ մի խումբ այլ աշխատակիցների ազատման դիմումներին՝ Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ վերջիններս ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հետ քաղաքական քայլ են կատարել։

Սաֆարյանն իր տեսադաշտում արդեն իսկ ունի մամուլի խոսնակի թեկնածու․

«Ես արդեն գիտեմ մամուլի պրոֆեսինալ խոսնակի, որի հետ դեռ պետք է զրուցեմ։ Ինքը շատ փորձառու է, վաղուցվանից ենք ճանաչում»,- ասաց ՀԽ նախագահը՝ թեպետ անուն դեռեւս չնշեց։ Առաջիկայում Սաֆարյանն այս պաշտոնում կառավարությանը կներկայացնի իր թեկնածուի անունը։

ՀԽ անդամությունը դադարեցնելու դիմում ներկայացրած Հարություն Մեսրոբյանին եւ Լարիսա Ալավերդյանին նշանակել էր ՀՀ կառավարությունը։ Կառավարության վաղվա նիստի օրակարգում, սակայն, նրանց փոխարինման եւ նոր թեկնածուների հարցը դեռեւս ներառված չէ։

Հանրային խորհրդի առաջիկա նիստի օրը եւս դեռ որոշված չէ։

Տպել
629 դիտում

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել