Չեմ ուզում, որ դրանք վաճառեն. հրավառությունից տուժած երեխան կոչ է անում արգելել պայթուցիկների ներմուծումը Հայաստան

Ամանորի տոնակատարություններից անպակաս հրավառությունը, պայթուցիկները մի կողմից ապահովում են բարձր տրամադրություն, մյուս կողմից կարող են դժբախտության պատճառ դառնալ:

Դեկտեմբերի 31-ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն դիմել է պայթուցիկներից եւ հրավառությունից տուժած 6 անձ՝ մեկ մեծահասակ եւ երեխաներ, որոնցից միայն 2-ի մոտ են եղել լուրջ վնասվածքներ, մնացած 4-ի մոտ՝ թեթեւ աստիճանի: 

Ամենածանր դեպքերից մեկը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:

Ուրախ տոների տխուր կողմը

10-ամյա Տավրոս Մկրտչյանն ամանորյա տոները հիվանդանոցում է անցկացրել, պատճառը նրա ձեռնարկած հրավառությունն էր, որը վատ ավարտ է ունեցել՝ պայթելով երեխայի ձեռքերի մեջ:

Հրավառությունը նա իրականացրել է 2-րդ հարկի պատշգամբից: «10-ը հատ էր, 3-ը պայթեց, 4-րդը պայթեց ձեռքիս մեջ»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Տավրոսը՝ խոստովանելով, որ հրավառության համար անհրաժեշտ պայթուցիկ սարքերը միայնակ էր գնել տան տակի՝ «Թաթոսի խանութից»:

Երեւանի կենտրոնում բնակվող տղան այս Նոր տարին դիմավորում էր Արագածոտնի մարզի Թալին գյուղում՝ տատիկի ու պապիկի տանը: Դեպքի ժամանակ ծնողներն այդտեղ չեն եղել, սակայն տատիկը, պապիկը, եղբայրները միանգամից օգնության են հասել:

Տղան իր հետ տեղի ունեցածն այսպես ներկայացրեց. «Մի քիչ բթիս վերեւն է ճղվել, կարել են, մատս է սեւացել եւ մատիս եղունգն է պոկվել»: Այնուհետեւ առիթն օգտագործեց ու շնորհակալություն հայտնեց իր բժիշկ Արթուր Հարությունյանին, որ փրկել է իրեն:

Տավրոսն առաջին անգամ չէ, որ մասնակցում էր հրավառությանը, մի անգամ էլ հայրիկն էր պայթեցրել, ձեւն էլ՝ սովորեցրել: Տղայի խոսքով՝ ինքն այսուհետ պայթուցիկ սարքերից հեռու կմնա, իր տարեկիցների ու մեծահասակների համար էլ խորհուրդ ունի. «Չեմ ուզում, որ դրանք վաճառեն, խորհուրդ կտամ, որ ոչ ոք չառնի, ու արգելեն դրանց ներմուծումը Հայաստան»:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանն իր խոսքում նշեց, որ երեխան «Թալինի բժշկական կենտրոն»-ից իրենց մոտ է տեղափոխվել Ամանորի գիշերը՝ ժամը 1:30-ի սահմաններում՝ աջ դաստակի պայթունային վերքերով, բազմաթիվ կոտրվածքներով, ձեռքի մեջ օտար մարմիններով, մկանների ջնջխումով եւ լուրջ տրամվատիկ վնասվածքով:

«Թալինի բժշկական կենտրոն»-ում ցուցաբերել են առաջին օգնություն, կարել են վերքը եւ տեղափոխել Երեւան, որտեղ ժամեր անց կատարվել է մոտ 3 ժամ տեւողությամբ վիրահատություն:

Ամբողջովին անդամահատվել է 2-րդ մատը, 1-ին եւ 3-րդ մատերի դեպքում կատարվել է ոչ լրիվ անդամահատում:

Բժշկի խոսքով՝ երեխայի մոտ վերականգնողական շրջանը կարող է երկար տեւել՝ մոտ մեկ ամիս, միգուցե՝ ավելի: Նա կկարողանա օգտագործել ձեռքի մյուս մատները, իսկ անդամատված մատի վերականգնման համար առկա են տարբեր մեթոդներ, որոնք հնարավոր կլինի կիրառել տարիներ անց, երբ տղան 15 տարեկան կլինի:

Տղան այս պահին իրեն լավ է զգում, իր խոսքով՝ հնարավոր է՝ այսօր էլ դուրս գրվի, սակայն դեռ դպրոց գնալ չի կարողանա, գիպսը կհանեն, նոր:

Տոները հիվանդանոցում է նշել, սակայն ձմեռ պապիկից իր նվերն ստացել է՝ ավտոմեքենա: Նվերը հիվանդասենյակում չէր, տանն իրեն է սպասում, որ հենց դուրս գրվի, տեսնի:

Դեպքերը պակասել են

Լուրջ վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմած 2-րդ տուժողի դեպքում եւս վնասվածքը հրավառության հետեւանքով էր առաջացել:

Բժշկի խոսքով՝ առկա էր նույն իրավիճակը՝ ջնջխված մկաններ, պայթունային վերքեր, մատների կոտրվածքներ, սակայն այս դեպքում դեպքն այդքան էլ բարդ չի եղել. մատը չի անդամահատվել:

Մնացած՝ ավելի թեթեւ վնասվածքները հիմնականում եղել են ճայթուկներից մեծահասակների ներկայությամբ, քանի որ այդ օրը բոլորը միասին են լինում: Հիմնական դեպքերը գրանցվել են Երեւանում:

Լուսաբանումներն օգնել են

Կենցաղային պայթուցիկների պատճառով առաջացած վնասվածքները, սակայն, նախորդ տարիների համեմատ պակասել են: Ինչպես նշեց Հարությունյանը, այն ժամանակ թվերը կարող էին հասնել մինչեւ 10-ի: Նրա պրակտիկայում տեղի ունեցած ամենածանր դեպքը 4 տարի առաջ է եղել, երբ տուժողի ամբողջ ձեռքն էր վնասվել, եւ ձեռքի 4 մատներն անդամահատվել էին:

Մասնագետի խոսքով՝ վիճակի լավացման պատճառ կարող էին լինել լուսաբանումները. դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպքից հետո խնդրին շատ անդրադարձան: Դեկտեմբերի 2-ին պայթուցիկի հետեւանքով 10-ամյա Գարուշ Թարվերդյանի բթի ու ցուցամատի ծայրային ֆալանգներն անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։

Գարուշը հիվանդանոցից դուրս է գրվել եւ այժմ իրեն լավ է զգում, ձեռքի կարերը հանել են, սկսել է վարժություններ անել, ձեռքն օգտագործել:

Նշենք, որ ըստ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից եւ հրավառություններից տուժած 95 անձ՝ 29 երեխա (7-14 տարեկան), 11 դեռահաս (15-17 տարեկան) եւ 55 մեծահասակ (18 տարեկան եւ բարձր):

Բժշկական կենտրոններ դիմողներից 89-ն արական սեռի ներկայացուցիչներ են, 6-ը՝ իգական սեռի:

Տուժածներից 74-ն ստացել են դաստակի եւ նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ, 18-ը՝ գլխի դիմային հատվածի (աչքի եւ ակնակապիճի, ականջի, ճակատի, շրթունքի) տարբեր վնասվածքներ, 2-ը՝ ստորին վերջույթների վնասվածք, 1 անձ՝ նստատեղի վնասվածք:

Տպել
3076 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում