Ապրելով ապրեցնել մարդկանց. փրկարարներն անցնում են ուժեղացված ծառայության

27/12/2019 schedule17:18

Դեկտեմբերի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Այդ մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Փրկարար ծառայության ողջ անձնակազմին տարվա ընթացքում կատարված տքնաջան և նվիրված աշխատանքի համար՝ շեշտելով, որ տարին հագեցած էր արտակարգ պատահարներով և հրդեհներով:

Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է փրկարարների գալիք Ամանորը՝ ցանկանալով առողջություն, խաղաղություն և, իհարկե, քիչ արտակարգ դեպքեր և պատահարներ:

Նախարարը նշել է, որ Լոռու և Տավուշի մարզերում վերջին օրերին բարդ իրավիճակ էր ստեղծվել հրդեհների ակտիվության հետ կապված, և փառք ու պատիվ այն փրկարարներին, ովքեր կարողացան իրավիճակը կայունացնել և կանխել հրդեհների տարածումը:

Նախարարը հանձնարարել է տոնական օրերին իրականացվող հերթապահությունը կազմակերպել բարձր մակարդակով:

Այնուհետև Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն է շարունակել խորհրդակցությունը՝ անցնելով գործավարական մասին:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցել են ծառայության ընթացքում առաջացած հարցերի և առկա խնդիրների մասին:

Մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են իրենց տարածքում գործող հրդեհների և հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ռեսուրսների մասին:

Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալը տնօրենին զեկուցել է, որ այս պահի դրությամբ Երևան քաղաքի այն ժամանցային վայրերում, որտեղ մարդկային մեծ կուտակումներ են լինում, իրականացվում են հակահրդեհային անվտանգության միջոցների վերաբերյալ ուսումնասիրություններ, և այդպիսի 68 օբյեկտներից 57-ում արդեն իսկ ստուգումներն ավարտվել են:

Փրկարար ծառայության տնօրենին զեկուցվել է նաև, որ Երևան քաղաքում առկա 1700 հիդրատներից այս պահին գործում է 326-ը, որոնց միջոցով հնարավոր է կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքներ:

Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալը զեկուցել է, որ տոնական օրերին՝ դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 13-ը, Հանրապետության հրապարակում իրականացվում է հերթապահություն: Դեկտեմբերի 21-ին և 31-ին հրապարակում հերթապահում է 4 մարտական հաշվարկ, իսկ մնացած օրերին՝ 1 մարտական հաշվարկ:

Վրեժ Գաբրիելյանը ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի անունից շնորհակալություն է հայտնել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին օդային հետախուզություն կազմակերպելու համար՝ նշելով, որ այն շատ օգտակար է եղել Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելիս:

Անդրադառնալով տոնական օրերի ընթացքում ուժեղացված ծառայությանը՝ Փրկարար ծառայության տնօրենը նշել է, որ հնարավոր են անակնկալ ստուգումներ՝ ծառայողների մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով:

Վրեժ Գաբրիելյանը մարզային բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է կատարել 2019 թվականին իրականացված աշխատանքների ամփոփում:

Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել բոլորին 2019 թվականի ընթացքում համատեղ գործունեության համար, շնորհավորել տոների կապակցությամբ և նշել ամենակարևոր սկզբունքը՝ ապրելով ապրեցնել մարդկանց:

Տպել
1469 դիտում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը