Առանց համարանիշի կամ կեղծված համարանիշով մեքենա վարելու դեպքում անձը 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից

2020-ի հունվարի 1-ից բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնք ձեռք կբերեն մեքենա, կներկայացնեն գրանցման ու չեն ունենա վարորդական իրավունքի վկայական, ապա պարտավոր կլինեն ներկայացնել միջոցը շահագործող անձի տվյալներ, որպեսզի ռեգիստրում գրառեն այդ անձի տվյալները, ում նկատմամբ էլ տուգանային միավորների համակարգը գործելու է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը՝ ներկայացնելով Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքում կատարված փոփոխությունները։

Նա նշեց, որ սեփականատերերը կարող են առցանց հարթակում փոխել շահագործող անձի տվյալները, միայն թե այդ հարթակում հնարավոր կլինի գործողություններ կատարել 2020-ի հունվարի 1-ից։

Ի դեպ, հունվարի 1-ից տուգանային միավորներ են կիրառվելու միայն տեսանկարահանման եւ լուսանկարահանման համակարգով արձանագրված իրավախախտումների պարագայում, իսկ ճանապարհային ոստիկանների կողմից իրավախախտումների արձանագրման պարագայում միայն տուգանային միավորների մասով օրենքը ուժի մեջ է մտնելու 2020 թվականի սեպտեմբերի մեկից։

Չիլինգարյանը հայտնեց, որ կան իրավախախտումներ, որոնց համար նախկին տուգանքների փոխարեն նախատեսվում է միայն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում հենց առաջին անգամ կատարելու պարագայում։ Օրինակ՝ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր կամ կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելու դեպքում նախկին 100 հազար դրամ տուգանքի փոխարեն այսուհետ կիրառվելու է վարորդական իրավունքից զրկում՝ 1 տարի ժամկետով եւ փարոսիկների առգրավում։

Մեկ տարով վարորդական իրավունքից զրկում է նախատեսվում նաեւ առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոց վարելու համար՝ նախկին 200 հազար դրամի փոխարեն։

Հասարակական տրանսպորտի վրա կիրառվող դեղին համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելու դեպքում էլ նախկին 100 հազար դրամի փոխարեն նախատեսվում է 1 տարով վարորդական իրավունքից զրկում։

Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի պահանջը չկատարելու դեպքում նախկին 200 հազար դրամի փոխարեն եւս զրկում՝ մեկ տարի ժամկետով։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտը կամ թեթեւ մարդատար տաքսին ոչ սթափ վիճակում վարելու համար՝ դարձյալ նույնը։

Փոփոխվել է թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցությամբ վարելու դեպքում սահմանվող պատասխանատվությունը․ նախկին մեկ տարվա փոխարեն՝ վարորդական իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով։ Սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու դեպքում 200 հազար դրամի փոխարեն այսուհետ լինելու է վարորդական իրավունքից զրկում՝ կրկին երկու տարի ժամկետով։

4 տուգանային միավոր է նախատեսվում 51-80 կմ/ժամ արագությունը գերազանցելու համար, տուգանքը 200 հազար դրամի փոխարեն նվազեցվել է 29 հազար դրամի։

Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով հատելու դեպքում վարորդը գործող 20 հազար դրամի փոխարեն 2020 թվականից ոչ միայն տուգանվելու է նշված գումարի չափով, այլ նաեւ կորցնելու է 2 միավոր։ 

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի ազդանշանին չենթարկվելու համար գործող 20 հազար դրամ տուգանքը փոխարինվում է 25 հազար դրամ տուգանքի եւ 2 տուգանային միավորի։

Երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար նախատեսվում է 1 տուգանային միավոր։ Խաչմերուկի անցման կանոնները խախտելու համար եւս նախատեսվում է 1 տուգանային միավոր, նույնը նաեւ հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու, վազանցի կանոնները խախտելու, հետընթաց վարման, հետիոտնային անցման վրա կայանելու համար։

Վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխելու, չամրակապված երթեւեկելու պարագայում եւս կկիրառվի 1 տուգանային միավոր։

Տպել
2984 դիտում

Դպրոցներից և մանկապարտեզներից բողոքների դեպքում կիրականացվի վարչարարություն. ԱԱՏՄ

Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը երդվեցին

Արցախի ԱԳՆ-ն միանում է Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը

63 տարեկանից բարձր անձանց համար կանցկացվեն «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը․ ԿԳՄՍՆ

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների համար նոր կրթաթոշակներ են սահմանվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջբերումը իրականությանը չի համապատասխանում․ Գրիգորյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ որոշ մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է

Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից քաղաքացու դին են դուրս բերել

ՀՀ սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները խաղաղ մտադրությունների մասին չեն վկայում. Նաղդալյան

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է եռօրյա հավաք-պարապմունք

Խորհրդարանում մեկնարկել է ԲԴԽ անդամների թեկնածուների ընտրության քվեարկությունը

Հայտնի են շաքարավազի գների բարձրացման պատճառները․ ՏՄՊՊՀ

«Երեւանից արտիստները գալիս, Վանաձորի ու Գյումրու օր են նշում». Լոռու մարզպետը հանդիպել է մշակույթի գործիչների հետ

Հաղարծին բնակավայրում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել Աղստև գետը․ վարորդը մահացել է

Ոչինչ ինձ չի կաշկանդում. ԲԴԽ անդամի թեկնածու

էկոնոմիկայի նախարարն Իրանում է․ կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը․ վարչապետն ընդունել է դեսպանին

Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ 2021 թվականին կհատկացվի 120 մլն դրամ

ԲԴԽ-ն կարող է վերականգնել և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ․ Խաչատուրյան

Վորլդ Վիժն Հայաստանը բնաիրային աջակցություն կտրամադրի Արցախից տեղափոխված 10.020 շահառուի

Կոնգրեսականը փորձել է զենքով մուտք գործել Կապիտոլիումի շենք

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակը

Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել են ՀԱԷԿ կայանի արդիականացման աշխատանքներին

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

Արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով մրցույթ է հայտարարվել

Եթե ասել է, ենթադրում եմ՝ ինչ-որ հիմքեր ունեցել է. Խաչատուրյանը՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության մասին

Դա աննորմալ երեւույթ է. Ջհանգիրյանը՝ «Մարտի 1»-ի գործով նիստերի մասին

Լսելով Ձեր խոսքը՝ վախեցա, մտածեցի՝ մի՞թե ես այդպիսի բան եմ ասել. Ջհանգիրյանը՝ պատգամավորին

Ամբիոնից հայտարարեմ՝ նախագահ եմ, թուրն առնեմ գնամ այնտե՞ղ. Ջհանգիրյանը՝ դատավորներին ճնշելու, ԲԴԽ նախագահ դառնալու մասին

Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր

Ռուսաստանի քաղաքներում ձերբակալվել են Նավալնիի կողմնակիցները

ՔՏՀԱ տեսչական մարմինը Մարտունի համայնքում հայտնաբերված խախտման հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

Եթե մենք ուզում ենք խաշ ուտենք, կաթ տվող կովին չենք մորթում. Ջհանգիրյանը դեմ է գերագույն դատարանի ստեղծման գաղափարին

ԼՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը. ընդդիմությունը չի մասնակցի ԲԴԽ անդամների քվեարկությանը

Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը. Ա. Հարությունյան

Ճապոնիան չի միանա միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին

Ջաբրայիլում ականապայթյունային վիրավորումներ է ստացել Ադրբեջանի ականազերծման կենտրոնի աշխատակիցը

Եթե վարույթ հարուցվի, իմ տեսակետը կարտահայտեմ. Ջհանգիրյանը՝ զինված հեղաշրջման կոչեր հնչեցրած անձանց չկալանավորելու մասին