Երևան
19 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց ՀՀ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը Ամանորյա հանդիպումը սկսեց իր բնորոշմամբ ընդդիմադիր հարցադրումով. ի՞նչ եղավ, կամ եղա՞վ արդյոք այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոսում էր ամբողջ անցնող տարվա ընթացքում:
Անցնող 11 ամիսների արդյունքներով ՀՀ-ում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Սա բացարձակ առավելությամբ թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում: Ընդ որում տարածաշրջան ասելիս վարչապետը նկատի չուներ միայն Հարավային Կովկասը: ՀՀ-ում 2019-ին արձանագրված բարձր տնտեսական ցուցանիշն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նաեւ թիվ մեկ ցուցանիշն է ԵՏՄ-ում ու ԱՊՀ-ում:
Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով մենք առաջինն էինք Եվրոպայում: Նիկոլ Փաշինյանն ասաց աշխարհի մակարդակով 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով վստահաբար եթե ոչ առաջին տասնյակի, ապա առաջին 15 երկրների մեջ կլինի Հայաստանը:
«Ես այս ամենն ասում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնելու, այս արդյունքներն արձանագրելու համար, որովհետեւ, սովորաբար տնտեսական աճի լավ ցուցանիշներով պարծենում են կառավարությունները, բայց ճշմարտությունն այն է, որ այդ ցուցանիշները ստեղծում են մեր գործարարները: Ուզում եմ իսկապես շնորհակալություն հայտել Ձեզ մեր երկրի համար նման բարձր նշաձող սահմանելու համար: Նաեւ ուզում եմ հույս հայտնել, որ այս տարվա Ձեր ունեցած հաջողությունները ձեզ 2020 թվականին ավելի կոգեւորեն, եւ էլ ավելի բարձր ցուցանիշներ կունենանք» ,-գործարարներին ուղղված իր խոսքում ասաց վարչապետը:
Իսկ արդյո՞ք կառավարությունը որեւէ դերակատարում ունի ՀՀ-ում այս տարի արձանագրված բարձր ցուցանիշների ապահովման գործում: Վարչապետն ասաց՝ այո, բավական համեստ, բայց կարեւոր դերակատարում ունի կառավարությունը: «Առաջինը երկրում ապահովել օրինականությունը, 2-րդ՝ ապահովել հավասար հնարավորությունները, եւ 3-րդ ապահովել պետական մարմինների հավասար մոտեցումները բոլոր գործարարների նկատմամբ: Ես ցավոք, չեմ կարող 100 տոկոս պնդել, որ այս պայմաններն ի կատար ենք ածել, բայց մեր տնտեսական ցուցանիշները վկայում են, որ մենք այդ ուղղությամբ որոշակի քայլեր արել ենք: Ուզում եմ, մեկ անգամ եւս արձանագրել ՀՀ քաղաքական կամքն այդ ճանապարհին. շարժվել առաջ վստահ, հստակ քայլերով»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, վստահ է, որ երկրում չկա նույնիսկ մեկ գործարար կամ ընկերություն, որը կարող է ասել, թե ՀՀ կառավարությունն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Իսկ եթե եղել է նման բան, ուրեմն ինքն ու կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները դրա մասին տեղյակ չեն: «Եւ այն պահին, երբ որ կտեղեկանանք, այդպիսի վերաբերմունք ցուցաբերած պաշտոնյաները կարժանանա խիստ պատժի»,-հայտարարեց վարչապետը:
Երկրում տնտեսական հեղափոխության իրականացնողը գործարար համայնքն է, որին ՀՀ զարգացման գործում բոլոր առումներով կառավարությունն իր թիվ մեկ դաշնակիցն է համարում: «Մենք այս տարի պարծենում ենք ՀՀ-ում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքների իրականացմամբ: Ուզում եմ ասել, որ մենք այդ հնարավորությունն ունեցել ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Հաջորդ տարի ավելի բարձր նշաձող ենք սահմանել, վստահ լինելով, որ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները բացառիկ տաղանդավոր են, եւ վստահությամբ 2020 թվականին նրանք ավելի մեծ արդյունք կգեներացնեն իրենց ընկերություններում՝ նույնքան մեծ արդյունք գեներացնելով ՀՀ-ում: Այս տարի մենք պարծենում ենք, որ մոտ 100 մլրդ դրամի չափով կգերակատարենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասը: Այսինքն այդ եկամուտները մենք կատարում ենք եւ գերակատարում ենք Ձեր վճարած հարկերի շնորհիվ»,-ասաց վարչապետը:
Այս տարի կառավարությունը բացառիկ, ըստ Նիկոլ Փաշինյանի, աննախադեպ որոշում է կայացրել՝ զրոյացնել ԱԱՀ-ի դեբետի պարտքերը, այն պարտքերը, որոնք պետությունը գեներացրել էր գործարարների առաջ: «Դրանք այն պարտքերն էին, որոնք ոչ Դուք, ոչ էլ որեւէ մեկն ընդհանրապես, հույս չուներ, որ երբեւէ կստանար: Բայց այս պահի դրությամբ մենք 40 մլրդ հին պարտքերից վերադարձրել ենք, եւ ընդհանուր առմամաբ, մենք այս տարի բիզնեսին վերադարձրել ենք 150 մլրդ դրամի ԱԱՀ-ի պարտք: Սա աննախադեպ ցուցանիշ է ՀՀ պատմության մեջ»:
Գործարար համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ վարչապետը խնդիրներից չխոսեց, բայց ասաց ուզում է, որ բոլորն իմանան. ՀՀ կառավարության ամենամեծ խնդիրը հենց կառավարության առաջարկած «Հարստացեք եւ հարստացրեք» կարգախոսի պայմանների ապահովումն է, որով ՀՀ-ում այդ կարգախոսի իրականացումը կլինի իրականանալի:
«Ուզում եմ հույս հայտնել, որ 2020 թվականին հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխություններին ի պատասխան, գործարար համայնքին կմիանան ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, որովհետեւ մեր հաջորդ կարգախոսը հետեւյալն է. «Միայն աշխատանքով», քանզի միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որոնք այսօր կան ՀՀ-ում, կան յուրաքանչյուր մարզում, համայնքում եւ յուրաքանչյուր ընտանիքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
2020 թվականը լինելու է օրինական աշխատանքի տարի, եւ ըստ ՀՀ վարչապետի, մենք ապացուցելու ենք, որ հնարավոր է արդար քրիտինքվ վաստակել ոչ միայն հաց, բարեկեցություն, այլեւ արդար քրտինքով հնարավոր է ՀՀ-ում վաստակել նաեւ հարստություն: « ՀՀ-ի գործարարի կերպարի բնորոշ գծերը հենց սրանք են արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձեւավորված վաստակը՝ հենված մի կոնկրետ նպատակադրման վրա. հարստանալ եւ հարստացնել պետությունը, հայրենիքը, ժողովրդին, պետությանը»,-ելույթի խոսքն այսպես ավարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ու Վրաստանի դեսպանը կարևորել են առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու երկկողմ համաձայնագրի ստորագրումը
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ որոշումը
Իրանում երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ վնասվածքներ է ստացել
Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան
Վարորդական վկայականի համար կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակողը կալանավորվել են
Քարոզարշավը Անիում շարունակվում է տպավորիչ երթով. Պապոյան
Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է վկայականները, պարգևատրել ժամացույցներով
Վրեժից դրդված արձակել էր 15 կրակոց. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանությունը բացահայտվել է
Բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ
Իրանցի զինվորականն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման
Ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու գործընկերներ և դաշնակիցներ. Պետդեպ
Ադրբեջանում երկրորդն երկրաշարժն է գրանցվել
«Հայբիզնեսբանկ»-ը հայտարարում է ակցիա Apple Pay-ով վճարումների համար
Հայաստանում կա՞ երկրաշարժի վտանգ և ո՞ր քաղաքներն են ամենավտանգավոր գոտում. սեյսմոլոգը մանրամասնում է
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ամոնիակի արտահոսք, ցիստեռնի բռնկում. Գյումրիում անցկացվել են ՀԿԵ-ԱԻՆ համատեղ զորավարժություններ
Բացահայտվել են Լոռու, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում դանակահարությունների դեպքեր
«Գոյ» թատրոնը չի փակվում․ նախարարը պարզաբանեց ստեղծված վիճակը
Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է. Մհեր Գրիգորյան
«Զանգի էսօրվա զոհին, նախշուն, սիրուն Սուսոյին». Գարիկ Մարտիրոսյանը նոր՝ հումորային երգ է ներկայացրել (տեսանյութ)
Զինված մարդիկ չեն կարող լինել դպրոցներում․ նախարար
Առողջական տարբեր խնդիրներով 12 մարդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ
Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Նախարարությունը միշտ աջակցել է Արցախի կրթական գերատեսչությանը
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Գագիկ Սուրենյանին
Իրանից ժամանած բեռնատարի ցեմենտը փոխարինվել է այլ բեռով, կապարակնիքը՝ դիտավորյալ փոխվել. ՊԵԿ
ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող մի շարք օբյեկտների
ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. նախարար
Պապիկյանը մասնակցել է զինծառայողներին դիրքեր ճանապարհելու արարողությանը (լուսանկարներ)
Թուրքիայի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել
Կիլոգրամով թմրամիջոց հայտնաբերելու գործով բերման ենթարկվածների թվում է «Լեդի Հակոբ»-ի եղբոր որդին
Վլադիկավկազից Լարս տանող ավտոճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար
Հստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը, առաջիկայում կշրջանառենք ստեղծման նախագիծը․ ԿԳՄՍ նախարար
Աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր են լինելու. Մեդվեդև
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 69 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Ո՞վ է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության ավանդույթներ. Քվին
Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան
© 2023 Հայկական ժամանակ