«Պատ քար» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

26/12/2019 schedule20:02

ԱԻՆ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 07:15-ին Գանձաքար գյուղի «Պատ քար» կոչվող հանդամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկվել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և 20 փրկարար ծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:57-ին, մարվել՝ 17:59-ին: Այրվել է 1 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 1 աշխատակից և Գանձաքար գյուղի 11 բնակիչ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 15:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար-Բերդ ավտոճանապարհից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ «Բլդղանուտ» կոչվող հանդամասի ձորում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է դժվարամատչելի տեղանքում: Մոտեցման ճանապարհին հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող «Համզա» կոչվող հանդամասում փրկարարները նկատել են այլ հրդեհի օջախ: Ժամը 18:27-ին հրդեհը մեկուսացվել է, 18:53-ին՝ մարվել: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և 1000 քմ մացառուտ: Հրդեհաշիջման աշխատանքները տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով դադարեցվել են:

Դեկտեմբերի 23-ին «Բլդղանուտ» կոչվող հանդամասում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում «Ղոբնի գոմեր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Նշված հանդամասերում մի քանի տեղամասով իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 15:08-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել «Ղոբնի գոմեր» հանդամասի հրդեհը, իսկ 17:02-ին՝ մարել: 

«Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհը փրկարարները մեկուսացրել են դեկտեմբերի 24-ին ժամը 17:25-ի սահմաններում, իսկ 17:55-ին՝ մարել: Մոտ 3 հա տարածքում այրվել են փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ:

Վերոնշյալ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս «Պատ քար» կոչվող հանդամասում ևս հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, որը մեկուսացվել է ժամը 18:02-ին: Հրեդհի մակերեսը կազմել է 5000 քմ, դեկտեմբերի 25-ին՝ 8000 քմ:

«Պատ քար» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 135 փրկարար, Գանձաքար գյուղի 15 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից:

Ժամը 18:04-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Տպել
1133 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ