37 համարի վարորդներն էլ գործադուլ չեն անում. Նոր տարվա օրերին կշարունակեն աշխատել իրենց համար

37 համարի երթուղին սպասարկող վարորդները երեկվանից դադարեցրել են գործադուլն ու անցել աշխատանքի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Խնդիրը զուտ գործատուի՝ ուղեւորափոխադրող կազմակերպության «Ժակ-ժան» ՍՊԸ-ի եւ վարորդների միջեւ էր, որը վերաբերում էր վճարումների եւ բոնուսների համակարգին: Այդ խնդիրը լուծվել է քաղաքապետի միջամտությամբ»,- ասաց Կարապետյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ 37 համարի երթուղին սպասարկող վարորդները սովորաբար յուրաքանչյուր տարվա առաջին 5 օրերին «Ժակ-ժան» ՍՊԸ-ի հետ պայմանավորվածություն են ունեցել, որի համաձայն՝ կարող են աշխատել, բայց այդ օրերի գումարն ընկերությանը չվճարել: Սակայն այս տարի ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ գծատերը կանչել են աշխատակիցներին ու ասել, որ միայն հունվարի 1-ն է այդպես լինելու եւ զրկել «պրեմիայից»: Մնացած օրերի համար պետք է ընկերությանը գումար տան: Բողոքներից հետո քաղաքապետարանի միջամտությամբ հետ են եկել նախկին պայմանավորվածությանը:

Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում 37 համարի երթուղին սպասարկող վարորդները գործադուլ էին հայտարարել երեկ առավոտյան: Նրանք բողոքում էին, որ ընկերության ղեկավարությունը չի ցանկանում իրենց հետ փոխհամաձայնության գալ:

37 համարի երթուղին սպասարկող 22 վարորդ կա, որոնցից հնարավոր է՝ 16-ն աշխատի: Մեկ օրվա գումարը կազմում է 6 հազար 500 դրամ:

Տպել
720 դիտում

Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Արմավիրի մարզպետը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ

Իրանի խորհրդարանական ընտրությունները նշմարում են Ռոհանիի իշխանության ավարտը. իշխող ուժի շանսերը փոքր են

Վթար Կապանում. «Հունդայի Սանտաֆե»-ի 46-ամյա ուղևորը մահացել է

Արարատի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հունվար ամսին ծնվել է 53 տղա եւ 71 աղջիկ

Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե Երեւանին նվիրաբերված սեքվոյա հսկա ծառի սերմերը որտեղ են պահվում

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Նախ ասել են՝ երեխաս աղիքային խնդիր ունի, հետո՝ իբր մահացել է. տարիներ առաջ ծննդաբերած կինը փնտրում է իր աղջկան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. 37-ամյա վարորդը մահացել է

Դիլիջանի «Շլորկուտ» հանդամասում 5000 քմ խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Նոր Նորք վարչական շրջանում ոստիկանության ուժեղացված ծառայություն է իրականացվել

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստանում. այս անգամ կհամագործակցեն նաեւ թաղման բյուրոների հետ

Ամփոփվել են Երեւանի 2019թ. բյուջեի եւ զարգացման ծրագրի հաշվետվությունների վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները

Իրանում կորոնավիրուսը հասել է արդեն Թեհրան. երկրում 18 հաստատված դեպք կա

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Շիրակի մարզ դեռ չի հասել. Արամ Անտոնյան

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին

Թուրքիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի առաջնորդները Իդլիբի հարցով հանդիպում կունենան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 34․723․560 դրամի վնաս