Երևան
16 °C
«Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրից հանել եք մի շարք կարեւոր քաղաքաշինական ծրագրեր, մասնավորապես՝ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող ճանապարհը, կրկեսի խաչմերուկը եւ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկը»,- Երեւան ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա հարց ուղղեց, թե ի՞նչ խոչընդոտ է հանդիսացել, որ այս քաղաքաշինական ծրագրերը դուրս են մղվել ծրագրից: Ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող ճանապարհի հետ կապված այս պահին բանակցություններ ենք վարում մեր դոնոր կազմակերպության հետ, դեռ վերջնական համաձայնությունները չունենք: Երբ վերջնական համաձայնությունն ունենանք, այդ աշխատանքը կիրականացնենք»:
Ինչ վերաբերում է երկու խաչմերուկ հանգույցներին, նա նշեց, որ դրանց վերաբերյալ տարբեր կարծիքներ կան մասնագետների կողմից, որ դա կարող է ճանապարհային երթեւեկությանը չօգնել. «Բացի դրանից, համապատասխան գումարներ չենք ունենա, եթե կառուցենք Իսակով-Արշակունյաց ճանապարհը: Եթե համաձայնության գանք, անկախ նրանից՝ դա գրված է 5-ամյա ծրագրում, թե ոչ, աշխատանքները կիրականացնենք: Այս պահի դրությամբ Արշակունյաց-Իսակով ճանապարհի կառուցումն ավելի իրատեսական է, քանի որ ունենք համապատասխան վարկային միջոցներ: Եթե «Հայրենիքի» խաչմերուկում շինարարություն սկսվի, պատկերացնում եք, թե ինչ կոլապսի կենթարկվի քաղաքի երթեւեկությունը»,- ընդգծեց Սարգսյանը:
Դավիթ Խաժակյանն առարկեց. «Ի՞նչ մասնագետ է պետք, որ ասի՝ կրկեսի խաչմերուկը կամ «Հայրենիքի» խաչմերուկը գերծանրաբեռնված են եւ պայթում են երթեւեկությունից»:
Այնուհետեւ հարակից ելույթով Խաժակյանի բարձրացրած թեման շարունակեց խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը եւ կարծիք հայտնեց, որ դուրս են մնացել մի շարք կարեւոր ծրագրեր: Նա նշեց, որ զարգացման ծրագիրն անտեղի է այս դեպքում, քանի որ ոչ մի կոնկրետ, կառուցողական առաջարկներ չի արվում:
«Շատ կարեւոր կետեր են դուրս մնացել. վերգետնյա անցումների կառուցումը, դուրս է մնացել ստորգետնյա ավտոկայանատեղիների հարցը: Տրանսպորտի նախագիծն առհասարակ չի հասկացվում, թե ինչի մասին է: Նախագծի մեջ նշված է օպերատորի ներգրավվում, այսինքն՝ եզակի թվով: Աղբահանության նման էլի կոնկուրենցիա չի լինելու, որովհետեւ քաղաքը որոշել է, որ ինքն ամենալավն է կառավարում եւ ամեն ինչ ինքն է անելու: Վերելակների դեպքում էլ ավելի լավ է գրեիք՝ հույսներս դնում ենք Աստծո վրա, այդպես ավելի արդարացի կլիներ: Սա զարգացման ծրագիր չէ,- ասաց նա:
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
© 2024 Հայկական ժամանակ