Եվրամիությունն անարդար է վարվում Թուրքիայի հետ. այն մեզ էլ պետք չէ. Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Եվրամիությունն անարդար է  վարվում Թուրքիայի հետ՝ նրան կառույց չընդունելով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

«Արդեն բավական շատ տարիներ են անցելա այն պահից, ինչ Թուրքիան ստորագրել է Եվրամիության հետ համաձայնագիրը: Ունեցե՞լ է այդ համաձայնագիրը որեւէ արդյունք. Իհարկե՝ ոչ: Սա մեծ անարդարություն է»,-ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով պետական հեռուստաընկերություններից մեկով:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Եվրամիությունը Թուրքիային իր կազմ չի ընդունել միայն այն պատճառով, որ այն մահմեդական երկիր է։ Ուստի, ըստ Ալիեւի, Ադրբեջանը նույնպես ԵՄ անդամ դառնալու հնարավորություններ չունի, այդ մասին վկայել է տարիների պատմությունը:  

«Պատճառը միայն այն է, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է, նախկինում թաքցնում էին ՈՄ չընդունելու պատճառների համար այս փաստը, սակայն հիմա այդ մասին հայտարարում են բաց, առանց թաքցնելու:

Նախկին Սովետական միության բազմաթիվ երկրներ արդեն իսկ Եվրամիության շարքերն են համալրել՝ լինելով դրան պակաս պատրաստված, քան Թուրքիան է: Դա անարդար է:

Եթե Թուրքիային չընդունեցին, իհարկե Ադրբեջանին էլ չեն ընդունի, մենք էլ ենք մահմեդական երկիր։  Ուրեմն մենք էլ անիմաստ խոստումներ չենք տա մարդկանց ու արդյունք չունեցող քայլեր էլ չենք ձեռնարկի։ Եթե վաղն էլ կանչեն ու ասեն՝ եկեք, ձեզ ընդունում ենք, դա մեզ պետք չէ։ Մենք հպարտ երկիր ենք, մեր ճանապարհով առաջ ենք շարժվում եւ ոչ մի կառույցի կարիքը չունենք», - ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահի խոսքով, Եվրամիության առաջնորդները արդեն  չեն էլ ցանկանում նոր երկրներ ընդունել միություն.

«Մի շարք բալկանյան երկրներ ամեն ինչ արել են Եվրամիության անդամ դառնալու համար, մեծ դժվարությամբ կատարել են բոլոր ներկայացված նախապայմանները, բայց խոստացված անդամակցությունն այդպես էլ չեն ստացել: Brexit-ը վառ օրինակ է այն բանի, որ այժմ մարդիկ ցանկանում են դուրս գալ ԵՄ-ից, ոչ թե անդամակցել նրան»,-ասել է նա։

Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան հայտ է ներկայացրել 1987 թվականից: բանակցություններն այս հարցի շուրջ սկսվել են 2005 թվականին միայն եւ շարունակվում են մինչ օրս: Շոշափելի արդյունքներ, սակայն, դեռեւս չկան:

Տպել
2965 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում