Կազմակերպիչը վստահեցնում է, որ Բրեգովիչի չեղարկված համերգի տոմսերի գումարները կվերադարձվեն

Հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի չեղարկված երեւանյան համերգի տոմսերը կվերադարձվեն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրեց կազմակերպիչ AVM Production ընկերության պրոդյուսեր Վիկտորյա Մալոյանը: Համերգն ի սկզբանե նախատեսված էր հոկտեմբերի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն տեղափոխվեց նոյեմբերի 24-ին: Հետագայում այն ընդհանրապես չեղարկվեց, երբ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի հրավերով Բրեգովիչն Ամանորի գիշերը ելույթ է ունենալու Հանրապետության հրապարակում:

ՄՀՀ-ում նախատեսված միջոցառման տոմսերն արժեին 5-60 հազար դրամ: Վերջերս սոցցանցերում բողոքներ էին հայտնվել, ըստ որոնց՝ կազմակերպիչները տոմսերը հետ չեն վերցնում, սակայն Մալոյանը ՀԺ-ին ասաց, որ այդպես չէ: Նա նշեց, որ գնորդների գումարները վերադարձվում են փուլ առ փուլ: Ասաց, որ վաճառված տոմսերի մոտ 40%-ի գումարները դեռ պետք է վերադարձվեն: Այս պահին AVM Production-ը հանդիսատեսին խնդրում է համբերատար լինել եւ հայտնում, որ գումարները կվերադարձվեն ժամանակացույցից փոքր շեղումով:

Մալոյանը նաեւ ասաց, որ մինչեւ հիմա վաճառված տոմսերի գումարները վերադարձվում են սեփական միջոցներից: Նա նշեց, որ համերգին պատրաստվելիս AVM Production-ը կանխավճար է փոխանցել Բրեգովիչին, ինչպես մարզահամերգային համալիրին (դահլիճի վարձակալության համար) եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Նրա խոսքով՝ այս վճարումներից ոչ մեկը AVM Production-ին չի վերադարձվել, այդ պատճառով էլ տոմսերի գումարների վերադարձումը կատարվում է անձնական միջոցներից: AVM Production-ը պաշտոնական նամակ է ուղարկել Բրեգովիչի ներկայացուցիչներին գումարը վերադարձնելու խնդրանքով, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Մալոյանը հայտնում է, որ կարող է կտրուկ քայլեր ձեռնարկել: Եթե իրենց կորուստները չփոխհատուցվեն, իրենք կդիմեն դատարան:

Տպել
12711 դիտում

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՀՀ ՔԿ

Ապրիլի 3-ից 4-ը ոստիկանությունն արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. doctors.am

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

Ոստիկանությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների մասին տեսանյութ է հրապարակել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել