ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

ԱԺ նախագահը պատասխանողից պահանջում է վիրավորանքի եւ զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքի եւ փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում:

Նշենք, որ նոյեմբերի 24-ին Սամսոնյանը գրել էր, թե ԱԺ նախագահն իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու էր գնացել եւ 290 հազար դրամ հաշիվ փակել: Գրառման մեջ Սամսոնյանը Միրզոյանին անվանել էր «պլանքյաշ»:

Դրանից հետո Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ իր տարեդարձի առիթով հարազատներին հրավիրել էր խաշի եւ ծախսել գրեթե 290 հազար դրամ գումար։ ԱԺ նախագահը հավելել էր նաեւ, որ Սամսոնյանի գրառման մեջ առկա ստի, վիրավորանքների եւ զրպարտության համար հայց է ներկայացնելու նրա դեմ: «Ավելորդ եմ համարում ասել, որ սույն օգտատերն ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը»,- գրել էր Միրզոյանը:

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին:

Տպել
7906 դիտում

Նիկոլ Փաշինյանը Գայանե Բունիաթյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել

Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու առաջարկով Ադրբեջանի խորհրդարանը դիմել է կառավարությանը

Ուրախ եմ, որ ներկայացնում եք նախագիծ, որը հույս ունեմ, օրինակ, տնտեսական դժվարությունների մեղմմանն է ուղղված․ Դանիելյան

Սա պատասխանատվությունից փախուստ չէ. այս իրավիճակում մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան

ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին (տեսանյութ)

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նորանշանակ նախարար

Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է

Մենք նախնական 300 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի պատվաստանյութ ենք պատվիրել․ Թորոսյան

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարել է ռեկտորի բաց մրցույթ

Մարուքյանը պահանջում է ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում. «Իմ քայլը» այս ձեւակերպումները դանդաղ աշխատող ական է համարում

Կառավարությունը հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին․ 10 մլն դոլարի ներդրում կիրականացվի

Փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ն են պարգեւավճար ստացել. նրանք վիրավորումներ ունեն

«Լավ եմ հասկանում պատասխանատվության ամբողջ չափը»․ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Ինչ միջոցառումներ են իրականացվում արցախահայության համար եւ ինչ միջոցառումներ են սպասվում

«Ազնավուր» հիմնադրամը իր գործընկերների աջակցությամբ 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

ԱԺ-ում մեկնարկել է ռազմական դրությունը չեղարկելու նախագծի քննարկումը. ելույթ կունենա ՊՆ գլխավոր քարտուղարը

Բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը․ վարչապետ

«Ավրորան» շարունակում է աջակցել Արցախին եւ հայտարարում է միջազգային դրամահավաքի մասին

28 մահ կորոնավիրուսից, եւս 6-ն էլ՝ այլ հիվանդությունից. հաստատվել է 1785 նոր դեպք

ՀՀ Կառավարության նիստում 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը