Վաղարշապատի հ.8 դպրոցի 150 աշակերտ կարող է լքել դպրոցը. ծնողները կպայքարեն մինչեւ վերջ, տնօրենը եւս չի հանձնվի

Տոները մոտենում են, կրթական հաստատություններում դասապրոցեսն ավարտվում է, իսկ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հ. 8 դպրոցում դեռեւս լարված իրավիճակ է. աշակերտների ծնողները շարունակում են մուտքի առաջ վերահսկողություն իրականացնել՝ թույլ չտալով նորանշանակ տնօրենին ներս մտնել: Ասում են՝ տոնական թոհուբոհն էլ չի կարող իրենց ետ պահել պայքարից: Դպրոցում իրավիճակն այսպիսին է դեռ անցած շաբաթվանից: Ծնողներից բացի բողոքի ցույց էին անում ուսուցիչներն ու աշակերտները՝ գործադուլ ու դասադուլ իրականացնելով:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ծնող Թամարա Ավետիսյանը, այսօր եւս հավաքվել են բակում եւ սպասում են, որ եթե հանկարծ Ոսկանյանը գա, ներս չթողնեն: Նրանք օրեր առաջ իրենց բողոքն արտահատել են նաեւ ՀՀ կառավարությունում: Հանդիպմանը ներկա են եղել 15 հոգի, այդ թվում ծնողներ եւ ուսուցիչներ: Ներկայացրել են 150-ից ավելի դիմումներ, որոնք գրած ծնողները ցանկանում են իրենց երեխաներին այլ դպրոց տեղափոխել: Նշենք, որ հ. 8 դպրոցում սովորում է 318 աշակերտ: Թամարա Ավետիսյանի խոսքով՝ այդ դիմումներն այսօր ավելի են շատացել: Կառավարությունից նրանց ասել են, որ հարցի վերաբերյալ գրավոր պատասխան կուղարկեն:

Բողոքի ակցիա իրականացնողներն ավելի վաղ հանդիպել էին նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, որից, Թամարա Ավետիսյանի խոսքով, գոհ չի եղել ոչ ոք. «Ոչ մի հստակ պատասխան չստացանք»:

պղտոր ջրում ձուկ են որսում

Ի պատասխան իրականացվող ակցիաների, նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը նշում է, որ ամբողջ դպրոցը չի մասնակցում դրանց, այլ մի շարք շահագրգիռ անձինք՝ այս ամենն օգտագործելով ի շահ իրենց անձնականի: Մեզ հետ զրույցում նա ասաց՝ տեսանյութերով հետեւում է՝ ինչ է կատարվում, մեկ անգամ էլ հանդիպել է աշխատակազմի հետ. ուսուցիչներից մեկ-երկուսն են խոսում, մնացածներն էլ առաջնորդվում են խնամի, ծանոթ, բարեկամով:

«Դպրոցում ոչ մի ծնողի, ուսուցչի, աշակերտի իրավունք չեմ ոտնահարել, ոչ մեկի չեմ նեղացրել, չեմ վիրավորել, իրենք ի՞նչ ունեն իմ դեմ, օրենքը թույլ է տվել, մասնակցել, հաղթել եմ»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ այստեղ անձնական շահ կա: Նրա խոսքով՝ օդում կախված լուրեր կան, որ իր դեմ ակտիվ պայքարողներից մեկը, որն այս ամենի հիմնական կազմակերպիչներից է, նպատակ ունի տնօրենի պաշտոնում տեսնել իր կնոջը:

Շուշանիկ Ոսկանյանը, խոսելով դեռեւս անցած տարի տեղի ունեցած դեպքերի մասին, երբ նույն մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցող բողոքի ակցիաներից հետո հրաժարական ներկայացրեց, նշեց, որ այդ օրերին մի շարք մարդիկ հեղափոխությունն օգտագործեցին անձնական շահերի համար եւ ասացին բաներ, որոնք չէին համապատասխանում իրականությունը:

«Ես շատ վիրավորված դիմում եմ գրել, թեեւ ինձ մարզպետարանից ասացին, եկեք դիմում գրեք, ձեզ կտեղափոխեն այլ դպրոց»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ այնտեղից գլուխը բարձր է դուրս եկել:

Այն խոսակցություններին, թե իր նկատմամբ քրեական գործ է հարուցված, նշեց, որ ծնողներից մեկը բողոքել էր, թե ինքը 25.000 դրամ է պահանջել, որ աշակերտը դասի չգնա, սակայն Ոսկանյանի խոսքով՝ դա ճիշտ չէ, եւ մեղադրանքն առերեսմամբ հերքվել է:

Ինչպես ծնողները, տնօրենը եւս պայքարելու է, քանի որ կարծում է՝ իր հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են:

ոնց որ իմ տունը թողնեմ, գնամ

Ի տարբերություն պայքարող ծնողների եւ Ոսկանյանի, նախկին տնօրեն, մրցույթը չհաղթահարած Եսթեր Գալստյանը չի մասնակցում ցույցերին, ավելին՝ բոլորին խնդրում է դադարեցնել եւ թողնել, որ տնօրենն աշխատի:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մեծ հավատ ուներ, որ ամեն ինչ արդար կանցներ, սակայն այժմ հուսահատված է: 4 ձայն է ստացել, առաջարկած ծրագիրը կարծես թե հավանության է արժանացել, դպրոցի համար էլ 0-ական վիճակից այնքա՛ն բան է արել, իսկ թե ինչու չընտրվեց չգիտի, ապշած է. «Ամբողջ համայնքն է հիմա ոտքի կանգնել»:

Նախկին տնօրենը նաեւ հավելեց. բոլորը գիտեն, թե ինքն ով է, դպրոցի համար ինչ է արել եւ եթե հանկարծ մեկ ծնող կամ մեկ աշակերտ ասեր, որ չի ցանկանում, որ նա ղեկավարի դպրոցը, անմիջապես դուրս կգար:

Եսթեր Գալստյանը ուրիշ դպրոցում չի պատրաստվում աշխատել, նույնիսկ եթե գրկաբաց ընդունեն, որովհետեւ հ. 8 դպրոցում իր կյանքն է դրել. «Ոնց որ իմ տունը թողնեմ, գնամ ուրիշ տուն, չեմ կարող»:

Հիշեցնենք, որ Վաղարշապատի հ.8 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ին: Խորհրդի 8 անդամներից քվեարկությանը մասնակցել էին 7–ը, փակ քվեարկությամբ 4 ձայն ստացել էր նախկին տնօրեն Էսթեր Գալստյանը, 3 ձայն՝ Ոսկանյանը, սակայն նշանակվել էր Ոսկանյանը: Քանի որ թեկնածուներից ոչ ոք չէր ստացել 5 քվե, երկուսի գործերն էլ, ըստ կարգի, փոխանցվել են փոխվարչապետի գրասենյակ, տեղի է ունեցել հարցազրույց եւ որոշվել է տնօրենի պաշտոնում նշանակել Շուշանիկ Ոսկանյանին:

Անի Ավագյան

Տպել
2822 դիտում

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. այրվել է մեքենայի շարժիչի հատվածը

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ մոտ 6 հա տարածքում

Հայաէրոնավիգացիայի աշխատակիցները կշարունակեն մեկուսացված մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր`ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը. LePoint