Արտակ Քամալյանը գյուղոլորտի պատասխանատուների հետ ամփոփել է ընթացիկ ծրագրերի արդյունքները

23/12/2019 schedule13:38

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքներն ամփոփելու և 2020 թվականին նախատեսվող նոր նախաձեռնությունները քննարկելու նպատակով:

Հանդիպման սկզբում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը համառոտ անդրադարձել է 2019 թվականին մեկնարկած պետական օժանդակության ծրագրերին, որոնք միտված են ապահովել գյուղատնտեսական գործունեության բարձր արդյունավետություն և խթանել ագրարային ոլորտի հետագա զարգացումը: Նոր նախաձեռնությունների թվում փոխնախարարը հատկապես կարևորել է 2019-2023թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման, փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրերը:

Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությանը և գործողությունների պլանին, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքներին: Իր խոսքում նախարարի տեղակալը մատնանշել է նաև գործող մի շարք ծրագրերում իրականացված փոփոխությունները, որոնք կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

Նախարարության կողմից մշակված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի թվում Ա․ Քամալյանը մասնավորապես նշել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը, որն ուղղված է հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի ստեղծմանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովմանը:

Ընդգծելով թիմային աշխատանքի կարևորությունը՝ փոխնախարարը վստահություն է հայտնել, որ նախարարության ստորաբաժանումների համատեղ ջանքերով և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի գյուղատնտեսության ոլորտում հասնել ավելի բարձր արդյունքների:

Տպել
484 դիտում

Ես չեմ սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի․ Աննա Գրիգորյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության 2 նախագծերը չընդգրկեցին ԱԺ նստաշրջանի օրակարգում

Երեկ կատարված 842 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում

Նավալնիի ձերբակալումից հետո նրա ազատ արձակումն են պահանջում Եվրոպայի երկրներն ու ԱՄՆ-ը

Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ

«Լուսավոր Հայաստանի» նախագիծը կրկին մերժվեց. «Ուզում եք սահմանադրական հունից հանե՞լ պրոցեսները»՝ «սպառնաց» Մարուքյանը

Պատերազմը ծանր հետևանքներ է թողել բուսական ու կենդանական աշխարհի վրա՝ թունավորումից մինչև հրդեհներ

Առաջարկվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի դրոշմանիշային վճարի չափը մեղմացնել ցածր վարձատրվողների համար

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով մանդատ ստացած, բայց խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած սյունեցի պատգամավորը երդվեց

«Սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների կանխարգելման վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել ԲԸՏՄ-ում

Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է. ՀՀ մի մասում ձյան առատ տեղումներ են

Մեկնարկեց Ազգային ժողովի նոր նստաշրջանը. ուղիղ

Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Վաճառքի է հանվել Բուրսայի հայկական եկեղեցին. Կարո Փայլանն ահազանգում է

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.3 հա տարածքում բռնկված հրդեհներ Սյունքիում ու Տավուշում

Փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Եվս մեկ հայազգի պաշտոնյա՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմում

Հայերի նկատմամբ ադրբեջանական ատելության խոսքի հիմքում է էթնիկ, առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելիությունը. ՄԻՊ

Նավալնիին Ռուսաստան վերադառնալուն պես ձերբակալել են հենց օդանավակայանից

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

ԱՄՆ-ում պատրաստվում են Բայդենի երդմնակալությանը. անվտանգության խիստ միջոցառումներ են ամենուր (լուսանկարներ)

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ

Մոսկվայի օդանավակայաններում եղանակի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է 40 թռիչք

Վրաստանում տրանսպորտը դեռ չի գործի. կաշխատեն կորոնավիրուսի 5%-ից ցածր ցուցանիշի դեպքում

Վթարի հետևանքով մահացել է ՌԴ սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն

Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ.Տեղեկատվության ստուգման կենտրոն

Կարբի գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել. նա Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակված 450 մեքենա է սպասում

«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը». «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ևս 177 փախստական

Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ

Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ցրտելու է 17-20 աստիճանով, սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն

ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ