Աննա Հակոբյանը հանդիպել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիպել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների և շրջանավարտների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տնօրեն, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի պետի տեղակալ, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Նորայր Սմբատյանը։

Բացման խոսքում Նորայր Սմբատյանը նշել է, որ Պաշտպանության նախարարությունում սկսված պաշտպանական բարեփոխումների արդյունքում շեշտադրում է դրվել բանակը պրոֆեսիոնալ ռազմական կրթությամբ կին զինծառայողներով համալրելու անհրաժեշտությունը։ «Ռազմական կրթությամբ կանանց ներգրավվածությունը նպաստում է ընդհանուր որակի բարձրացմանը, կարգապահության և զգոնության ամրապնդմանը և նրանց փոխլրացնող կարողությունների ճիշտ ուղղորդմամբ մարտական խնդիրների և առաջադրանքների արդյունավետ կատարմանը։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Պաշտպանության նախարարությունում կա հստակ գիտակցություն, որ հայրենիքի պաշտպանության գործում մեկ ավելի զինվորականը կարող է մեծ դեր ունենալ»,- ասել է Նորայր Սմբատյանը։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ գնդապետ Խաչատուր Խաչատրյանը շեշտել է, որ իգական սեռի կուրսանտները ցուցաբերում են բարձր առաջադիմություն և պարապմունքների ժամանակ ոչնչով չեն զիջում տղաներին։ Գնդապետ Դավիթ Ալեքսանյանն էլ հավելել է, որ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանից քննարկմանը ներկա 5 կուրսանտից 3-ը գերազանց են սովորում և ցուցաբերում մեծ պատասխանատվություն ու պատրաստվածություն։ Քննարկմանը ներկա իգական սեռի կուրսանտներն ու շրջանավարտները պատմել են դասընթացի, այնուհետև՝ զինվորական ծառայության ընթացքում ունեցած դժվարությունների, խնդիրների ու միաժամանակ դրական փոփոխությունների մասին։ Քննարկվել են Զինված ուժերում կանանց իրավունքները, ներկայացվել այն խնդիրները, կարծրատիպերը, որոնց ամենից շատ բախվում են կին սպաները։

Աննա Հակոբյանը շեշտել է, որ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական համալսարաններում սովորող իգական սեռի կուրսանտներն ամենադժվար իրավիճակում են, քանի որ ճանապարհ են հարթում հետագա սերունդների համար: Խորհուրդ է տվել հանուն պետության, հանուն բանակի չհոգնել և բոլոր դժվարությունները տանել սպայի պատվով։ Իր խոսքում Աննա Հակոբյանը մասնավորապես ասել է․

«Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների սիրելի՛ ունկնդիրներ,

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, հյուրեր,

Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, հանդիպել ձեզ, իմ խոսքն ուղղել ձեզ, ապա նաև հույս ունեմ անկեղծ զրույց ունենալ ձեզ հետ։

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող կառույցներն ու այդ կառույցներում աշխատող մարդիկ առանձնահատուկ ակնածանք են վայելում մեր ողջ ժողովրդի կողմից, որովհետև մենք մեր ապրած յուրաքանչյուր խաղաղ օրվա համար պարտական ենք ձեզ։

Դո՛ւք եք, որ օր ու գիշեր ձեր ջանքերը ներդնում եք՝ մեր երկրի սահմաններն ամուր պահելու, արտաքին վտանգները գնահատելու և կանխելու գործում։

Դո՛ւք եք, որ վտանգի պարագայում առաջինն եք կանգնելու դրան դեմ հանդիպման՝ չխնայելով ձեր կյանքն ու առողջությունը և ապահովելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների բնականոն կյանքն ու անհոգ քունը։ Այդպես եղել է և այդպես կլինի, քանի դեռ մենք չենք հասել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Բայց ո՞րն է այս օրվա խորհուրդը։ Դա Պաշտպանության համակարգում կանանց ներկայությունն ու ներգրավվածությունն է։ Ամբողջ աշխարհում բոլոր առաջատար վերլուծական կենտրոնների հետազոտությունները հանգել են այն եզրակացության, որ կանանց ներկայությունը անվտանգության և պաշտպանության խնդիրներում խիստ շահեկան է յուրաքանչյուր երկրի համար։ Բոլոր զարգացած երկրները վաղուց արդեն իրենց առաջ խնդիր են դրել մեծացնել կանանց թիվն իրենց պաշտպանական համակարգերում, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ ավելի արդյունավետ են այն զինված ուժերը, որտեղ կանայք ավելի մեծ ներկայություն ունեն։ Բացի դրանից, ըստ միջազգային հետազոտությունների՝ աշխարհն ավելի խաղաղ ու անվտանգ կլինի, եթե կանայք ավելի լուրջ և խորքային դերակատարություն ունենան պաշտպանության և անվտանգության հարցերում և, առավել ևս, հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացներում։ Եվ կրկին տարբեր տարածաշրջանների հակամարտությունների պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղությունն ավելի կայուն և երկարաժամկետ է լինում ավելի հաճախ այն պարագայում, եթե համաձայնագրերի կնքման գործում, միջնորդական առաքելություններում մեծ է լինում կանանց դերն ու մասնակցությունը։

Ի՞նչ է սա նշանակում։ Իմ կարծիքով՝ սա նշանակում է, որ մենք հեծանիվ հորինելու կարիք չունենք։ Առավելագույնը կարող ենք ուսումնասիրել այս հետազոտությունները, համոզվել դրանց ճշմարտացիության մեջ և բացել մեր բանակի ու անվտանգության և պաշտպանական մյուս կառույցների դռները կանանց առջև։

Այսօր կանանց ընդհանուր թիվը բանակում 12 տոկոս է։ Սա, թերևս, փոքր թիվ է՝ հաշվի առնելով վերը նկարագրածը և այն, որ մենք ապրում ենք սառեցված հակամարտության կամ ավելի ճիշտ՝ սողացող պատերազմի ժամանակաշրջանում։ Պարզ է, որ մենք ունենք մեր կարծրատիպերը. հայ ընտանիքներն այնքան էլ չեն ողջունում իրենց աղջիկ երեխաների՝ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու ցանկությունը, ուր մնաց՝ ՊՆ, Ոստիկանություն կամ ԱԱԾ համակարգերում սովորելու և աշխատելու ցանկության մասին։ Թերևս ժամանակն է, որ մենք սկսենք վստահել և հավատալ մեր կանանց և աղջիկներին, նրանց մասնագիտական հնարավորություններին՝ զուգորդված նրանց խոհեմության, առաքինության ու հավատարմության հետ։ Մեր հայրերը, եղբայրներն ու ամուսինները պետք է վստահ լինեն, որ իրենց դուստրը, քույրը, կինը, հարսը կարող է միաժամանակ լինել բարձրակարգ մասնագետ որևէ ոլորտում, այդ թվում՝ պաշտպանության, և լավ կին ու մայր՝ ընտանիքում։ Իսկ որպեսզի նրանք կարողանան դրան հավատալ, մենք պետք է ավելի նախաձեռնող լինենք, համոզենք նման հնարավորություն տալ մեզ և մեր աշխատանքով և կյանքով ապացուցենք վերը նշվածի հնարավորությունը։ 

Ի վերջո մենք Սոսե Մայրիկի, Գևորգ Չաուշի կնոջ՝ Հեղինեի, Եղիշե պատմիչի նկարագրած՝ Ավարայրի ճակատամարտում զենքը ձեռքներին մաքառած «Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց» սերունդներն ենք, մենք լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի օրինակն ունենք մեր աչքի առջև։ Եվ վերջապես՝ քնքուշ ու կանացի, բայց հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում ամուր ու աննկուն հայ կնոջ կերպարը լավագույնս նկարագրված է ժողովրդական բանահյուսության մեջ։ Հիշենք, օրինակ, «Անահիտ» հեքիաթը․ «Քաջարի օրիորդներն ու տիկիններն էլ, երբ որ իմացան, որ թագուհին պիտի առաջնորդե զորքին, նույնպես զրահավորվեցին և ձիավորվելով շրջապատեցին թագուհուն»։ Սա է հայ կնոջ իրական կերպարը, և մեր երկրի, մեր ընտանիքների շահերից է բխում, որ մենք վերականգնենք այս կերպարը մեր ամուսինների, հայրերի, եղբայրների և փեսացուների աչքում, շահենք նրանց վստահությունն ու հարգանքը՝ մեր նպաստը բերելով Հայաստանի ու Արցախի անվտանգության ամրապնդմանը և խաղաղության վերջնական ու երկարաժամկետ հաստատմանը։ Մանավանդ որ այդ հարցում ունենք նաև ժամանակակից ոգեշնչող օրինակներ՝ ի դեմս այսօր այս սրահում ներկա կանանց և աղջիկների։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ այս հանդիպման հնարավորության համար և սիրով կպատասխանեմ ձեր հարցերին»։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրեր մատյանում։  

Տպել
1771 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին