Արմեն Սարգսյանն այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական գումարտակ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին թիվ N գումարտակ։ Նախագահը զրուցել է զինծառայությունն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, սննդի կազմակերպման նոր հնարավորություններին, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը նշել է, որ լավ տպավորություններ է ստացել շրջայցից և, մասնավորապես, զինվորների սննդի կազմակերպման նոր հնարավորություններից։

«Կարևոր է, որ զինվորն այսօր ունի ուտելիք ընտրելու և առողջ սնվելու հնարավորություն։ Զինվորի համար իր սնունդը և հիգիենան շատ էական և կարևոր են։ Շենքն ի սկզբանե զորանոցի համար նախատեսված չի եղել և հետևաբար ունի թերություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է կարգի բերվեն։ Շինարարական և սակրավորական ծառայությունները մեր բանակում շատ կարևոր են, այնպես որ, բոլորս պետք է աջակցենք, որ սակրավորները և շինարարներն իրենց գործը բարձր որակով կատարեն,-նշել է նախագահը։-Զինվորները, որոնց հանդիպեցի, ուրախ են ծառայության համար, հպարտ են, որ ծառայում են Արցախում»։ 

Տպել
445 դիտում

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան