Մահացել է Մոսկվայի կրակոցների հետեւանքով ծանր վիրավորում ստացած ԱԱԾ աշխատակիցներից մեկը

Իրավապահներից մեկը, որը ծանր հրազենային վիրավորում էր ստացել երեկ Մոսկվայի կենտրոնում, Լյուբյանկայում, ԱԱԾ-ի շենքի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով, հիվանդանոցում մահացել է:

Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք, կրակոցների հետեւանքով մահացել էր 1 ԱԱԾ աշխատակից,  վիրավորվել էր 4 աշխատակից եւ մեկ շարքային քաղաքացի: Տուժած ԱԱԾ-ականներից երկուսի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, նրանք ստացել էին  ծանր վիրավորումներ, մահացածը նրանցից մեկն է:

ՌԴ ՔԿ-ից նաեւ հայտնել են, որ կատարվում են քննչական գործողություններ՝ դեպքի մանրամասները, կրակոցների հեղինակի շարժառիթն ու պատճառները պարզելու համար:

Հիշեցնենք, դեպքից րոպեներ անց իրավապահերին հաջողվել էր ճշտել կրակահերթի հեղինակի ինքնությունը եւ վնասազերծել նրան:

Ավելի ուշ պարզվել էր նրա ինքնությունը:  Նա Մոսկվայի 39-ամյա բնակիչ է, նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, Եվգենի Մանյուրովը շատ երիտասարդ հասակից է հետաքրքրվել հրաձգությամբ եւ զբաղվել դրանով, նա նույնիսկ մի քանի անգամ հաղթական տեղեր է զբաղեցրել հրաձգության տարատեսակ մրցաշարերում:

Տպել
762 դիտում

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան