Գործում չկա որեւէ ցուցմունք, որը կուզեինք, որ փոխվեր. Լեւոն Քոչարյան

«Մենք երկու տարի է՝ պնդում ենք, որ հայրս կամ մենք ոչ նպատակ ունենք խոչընդոտելու, ոչ գործում կա որեւէ ցուցմունք, որը կուզեինք, որ փոխվեր: Միակ անհամաձայնությունը ցուցմունքների հետ, որի մասին հայրս էլ խոսել է, Աշոտ Կարապետյանի մի նախադասությունն է»:

Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Ոստիկանության երեկ տարածած տեսանյութին, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին առաջարկել է հրաժարվել ցուցմունքից:

Մեր հարցին՝ արդյո՞ք ինքը բացառում է, որ դա կարող է տեղի ունեցած լինել առանց որեւէ ազդեցության, այնպես, ինչպես նկարագրված էր, Լեւոն Քոչարյանն ասաց. «Ես չեմ կարող ոչինչ բացառել կամ հաստատել, կարող եմ բացառել միայն այն, որ մենք որեւէ կապ չունենք այդ ամենի հետ, որովհետեւ դրա նպատակը չկա»:

Լեւոն Քոչարյանի խոսքով՝ այդ տեսանյութը շատ կասկածելի է. «Ես երկու տարբերակ եմ տեսնում. մի տարբերակը այն է, որ այդ անձի մոտ հատուկ նպատակ է եղել, հատուկ նպատակով են ուղարկել, եւ ձայնագրել այդ ամենը, երկրորդը, որ մի քիչ վատ տարբերակ է, եւ որ չեմ ուզում անգամ մտածել, այն է, որ ի սկզբանե այդ մարդու հայտնվելն է ինչ-որ հանգամանքներում եղել եւ եղել պայմանավորված: Ոչինչ պետք չէ բացառել՝ նկատի ունենալով իշխանությունների գործելաոճը»,-ասաց Քոչարյանը:

Վերջինս նշեց, որ իր համար անհասկանալի է, թե տուժողի ցուցմունքը ինչ ձեւով պիտի փոխվի կամ ինչ ձեւով պետք է իրենց վնասի. «Աբսուրդ է, որ նման բան անի մի մարդ, ում մենք ճանաչում ենք ընդամենը երեք ամիս,-ասաց Լեւոն Քոչարյանը՝ հարց բարձրացնելով, թե ինչու է տեսանյութը տարածվել հենց երեկ. «Ես գտնում եմ, որ դա, միանշանակ, այսօրվա որոշման վրա ազդելու նպատակ է ունեցել. քանի անգամ մենք տեսանք, որ երբ դատավորը գտնվում է խորհրդակցական սենյակում, նման բաներ են անում»:

Քոչարյանը նշեց, որ այս ամիսների ընթացքում աջակիցների մեջ եղել են մարդիկ, որոնք իրենց ինչ-որ հարցում սխալ են պահել, խոստումներ են տվել մարդկանց եւ նման դեպքերում իրենք իրենց շարքերից հեռացրել են այդ մարդկանց՝ շնորհակալություն հայտնելով. «Այնպես չէ, որ ով աջակից է, գալիս, գրանցվում, ինչ-որ թուղթ է ստանում, նրանք պարզապես մարդիկ են, համախոհներ, ամեն մեկը կարող է մի տեսակ լինել. մեկը գալիս ու մտածում է, որ հետագայում պետք է իշխանություն լինես, ինքն էլ դրա մեջ լինի, մյուսն էլ ուղղակի այս անարդարության դեմ է պայքարում»:

Լեւոն Քոչարյանի խոսքով՝ իրենք իրավապահ համակարգի նկատմամբ հավատ չունեն. «Նրանց մղումն էլ շատ լավ հասկանում ենք ու տեսնում վերջին գրեթե երկու տարվա մեջ իրենց նպատակը ոչ միայն ինչ-որ բան պարզելն է, այլ ամեն կերպ կեղտոտելը, անվան հետ խաղալը, շատ ցածր, ճղճիմ քայլ էր այս ամենը»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ իր հոր ազատությունը պահանջող մշակույթի գործիչներից ոմանք հերքել են իրենց ստորագրություն տալը՝ Լեւոն Քոչարյանն ասաց. «Չկա այդ ցուցակում նշված գեթ մեկ անձ, ով համաձայնություն չի տվել հորս ազատ արձակման պահանջի տակ ստորագրելու համար: Մենք հիմա մեզ թույլ չենք տա համապատասխան ապացույցներ ներկայացնել այդ մարդկանց վատ վիճակի մեջ չդնելու համար: Ես նորից շնորհակալ եմ բոլորին, ովքեր միացել են»:

Լեւոն Քոչարյանի խոսքով՝ մշակութային գործիչները տեքստին ծանոթ են եղել. «Եթե ինչ-որ մարդ կա, ով տեքստին ծանոթ չի եղել, ես չգիտեմ, թե դա ում թերացումն է, ներողություն եմ խնդրում դրա համար, բայց դա գրեթե բացառում եմ»: Քոչարյանը նշեց, որ չի մեղադրում այն մարդկանց, ովքեր հետ են կանգնել իրենց ստորագրությունից. «Նրանց էլ եմ հասկանում, հանրային մարդիկ են, քննադատությունն իրենց համար մի քիչ ավելի ծանր բան է. բեմ են բարձրանում, գուցե ավելի զգացմունքային են վերաբերում այդ ամենին»: Մեր այն հարցին՝ արդյո՞ք դա պայմանավորված էր միայն հանրության տրամադրություններով, Քոչարյանը պատասխանեց, «Հանրություն ասելը մի քիչ սխալ է, որովհետեւ մենք ունենք ինչ-որ իրականություն, եւ ունենք սոցցանցային իրականություն, որոնք շատ հաճախ իրարից տարբերվում են»:

Լեւոն Քոչարյանը նշեց նաեւ, որ իր կնոջ՝ Սիրուշոյի գործոնը այդ գործընթացներում եւս եղել է, քանի որ նրանք կոլեգաներ են: Հարցին՝ իսկ ինչու՞ Սիրուշոն չի ստորագրել այդ պահանջի տակ, նա պաստասխանեց. «Ձեզ թվում է, որ նա պիտի ստորագրի, որ դրանով պարզ լինի՞»:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ վերջինիս գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ:

Տպել
2097 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն