Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ.

«Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ և վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:

Անվտանգության մարմինները եղել ու մնում են պետականության հիմնասյուն-կառույցներից մեկը:

Անցնելով դժվարին ճանապարհ՝ ծառայությունը կարողացել է դառնալ իր առաքելությունը հստակորեն գիտակցող և դրան լրջորեն վերաբերվող համակարգ:

Ժամանակակից աշխարհը առաջ է շարժվում խելահեղ արագությամբ: Դրան զուգահեռ՝ մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն ավելանում ու բարդանում են, այլև փոխում իրենց բնույթն ու դրսևորման ձևերը: Սակայն անփոփոխ է մնում ազգային, պետական շահը, որը պետք է լինի յուրաքանչյուրիս և, հատկապես, ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների աներեր ուղեցույցը:

Անվտանգության մարմինների գործունեության առանցքում են երկրի ինքնիշխանության, անվտանգության ու տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի պահպանությունն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովումը: Շատ բան է կախված նաև անվտանգության ծառայության համակարգի յուրաքանչյուր աշխատակցի նվիրումից, անձնական գործողություններից, պարտքի ու պատասխանատվության գիտակցումից, արհեստավարժությունից, բարոյական կերպարից:

Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների ու գաղափարների մրցավազքը և մրցակցությունը, պետք է կարողանալ արդյունավետ համադրել փորձը, գիտելիքը և տեխնոլոգիաները:

Մեծարելով ծառայության վետերաններին՝ այսօր մենք արժանին ենք մատուցում մեր հայտնի ու անհայտ հերոսներին, անտեսանելի ճակատի մարտիկներին, վերհիշում ենք Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին, նրա մարտական ընկեր, զինակից ու կողակից Գոհար Վարդանյանին, Իվան Աղայանցին, Հայկ Հովակիմյանին, Աշոտ Հակոբյանին, մեր ժողովրդի շատ մյուս ներկայացուցիչներին, որոնք մեծ ծառայություններ են մատուցել արտաքին հետախուզության արդյունավետ գործունեության, պետական անվտանգության ապահովման գործում։

Ծառայության վետերաններն այսօր իրենց հարուստ փորձն ու հմտությունը, լավագույն ավանդույթները հաջողությամբ փոխանցում են երիտասարդներին»,- ասել նախագահը։

Եվ վերջում, եւս մեկ անգամ շնորհավորելով ազգային անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առթիվ՝ մաղթել է առողջություն, հաջողություններ դժվարին աշխատանքում, խաղաղություն և բարեկեցություն ընտանիքներին:

Տպել
1389 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը