Կրթական համակարգում այլեւս չկա համակարգային կոռուպցիա. Արայիկ Հարությունյան

Այլեւս կրթական համակարգում չկա համակարգային կոռուպցիա: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «Կրթության ոլորտի բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ խոսքը մասնավորապես հանրակրթությանն է վերաբերում՝ հավելելով, որ վերջերս այդ թեմայով մի շարք հարցումների է ծանոթացել, որտեղ կոռուպցիայի դեմ ամենահաջող պայքար տանող ոլորտների մեջ 4-րդ կետով նշված է եղել հանրակրթությունը:

ԿԳՄՍ նախարարը խոստովանել է, որ նույնը չի կարող ասել բուհական համակարգի մասին: Ըստ նրա՝ սխալ է ասել, որ հաջողություն չկա, բայց մտահոգիչ հարցեր էլ կան: «Գուցե մասամբ կամ հիմնականում կլուծվեն այն օրենքներով, որոնք հիմա բերում ենք: Հաջորդ տարվա սկզբին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքն այստեղ կքննարկվի»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով վերոնշյալ օրենքի նախագծին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ այս օրերին շատ էին փորձում հակադրել ազգայինը եւ այն գործընթացները, որ տեղի էին ունենում, սակայն այսօրվա կառավարությանն ինքը համարում է ամենաազգայինը, որ երբեւէ եղել է ՀՀ-ում: Կատարվող կրթական բարեփոխումներն էլ, նախարարի խոսքով, դրա ապացույցն են, քանի որ ազգային բաղադրիչին ամենակարեւոր նշանակությունն է տրվում:

«Ազգային ինքնության չափորոշիչների մշակման վերաբերյալ տրված են շատ հստակ հանձնարարականներ, որոնք կարմիր թելով անցնում են բարեփոխումների ընթացքում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս օրերին այդպես էլ չխոսվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի հենց հայագիտական առարկաների վերաբերյալ կարգավորումների մասին:

Նա նաեւ անդրադարձել է կրթություն-աշխատաշուկա կապին՝ նշելով, որ այսօր բուհերում առկա է լուրջ խնդիր:

«Կարծում ենք, որ այսօր մեր բուհերը եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները պատրաստում են մասնագետներ, որոնց կարիքը մի քանի տարի հետո չի լինելու»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ նախարարությունն այս հարցի հետ կապված հաջողություններ ունեցել է, բայց դեռեւս լուրջ վերլուծությունների կարիք կա:

Տպել
973 դիտում

Լավրովի նշած «վերահսկման մեխանիզմները» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հրադադարի համար

Մահ ու պայքար՝ Լեռնային Ղարաբաղում. սարսափելի պատերազմի ռազմաճակատից. The New York Times-ի անդրադարձը

Այսօր ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 5 անօդաչու թռչող սարք (տեսանյութ)

Պատերազմը չի ավարտվել, դաժան ու սաստիկ պատերազմ է եւ մեր բոլորի ներդրումը չափազանց կարեւոր է. ՊՆ ներկայացուցիչ

Թուրքիայում ապրող հայաստանցիները հայրենիք վերադառնալու ճանապարհներ են փնտրում. նրանք տագնապած են

Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի դիակները հուղարկավորելու մասին

Արցախում զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր հերոսներից Հովհաննես Խոդերյանը

Ամեն կերպ պետք է օգնել, որ մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ. Ալբերտ Հովաննիսյանի հայր

Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը. Պողոսյան

Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Մեր տղաները իմիտացիա են անում, իբր նահանջել են, հետևից սողեսող մոտենում են թշնամու տանկին, հարվածում. Հովհաննիսյան

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորված Ռոբերտն ու Նարեկը դուրս են գրվել վերակենդանացման բաժանմունքից

Ալեքսանդր Կարապետյանը երրորդ գոլն է խփել Ռուսաստանի առաջնությունում և այն նվիրել հայրենիքի պաշտպաններին

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածները տեղափոխվել է են «Աստղիկ» բժշկական կենտրոն

Վարչապետը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Կորոնավիրուսը կարող է լսողության կորստի պատճառ դառնալ. կորոնավարակակիրներին սպասարկող բուժկենտրոններն ավելացել են 5-ով

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք. 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից

Մեր բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում պատերազմը դադարեցնելու հստակ հայտարարություն անել. նախագահ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը