«Փաշինյան ընտանիքի արկածները». վարչապետի դուստրը հրապարակել է իրենց կիրակնօրյա «փախուստը» (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դպրոցահասակ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, ինչպես հայտնի է, ունի իր բլոգը, նաեւ յութուբյան ալիքը: «Յութուբ»-ի իր ալիքում Շուշանը հրապարակել է տեսանյութ՝ վերնագրելով «Փաշինյան ընտանիքի արկածները»:

Տեսանյութում երեւում է՝ ինչպես է վարչապետի ընտանիքը սեփական մեքենայով, առանց ուղեկցության, շրջում Երեւանի փողոցներով ու բակերով։ Վարորդը Նիկոլ Փաշինյանն է: 

Երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետն արդեն իսկ հայտնել էր, որ կիրակի օրը իրենք ընտանիքով «փախել են» իրենց հին մեքենայով եւ առանց ուղեկցության շրջել Երեւանի փողոցներով:

Պարզաբանելով Մարիամ Փաշինյանի անվտանգության համար հատկացված մեքենայի շուրջ աղմուկը՝ վարչապետը երեկ ասել էր.

«Երբ կարդացի այդ վերջին լուրերը, ճշտեցի, որ այդ մեքենաները ձեռք չեն բերվել 2019 թվականին եւ ձեռք չեն բերվել իմ ընտանիքի անդամների համար, այլ ձեռք են բերվել 2018-ին՝ ՀՀ պետական պահպանության ծառայության համար: Ես անգամ չգիտեի այդ մասին, որովհետեւ ինձ պետք չէր, որ ճշտեի: Մինչ այժմ ՀՀ նախկին նախագահների, օրինակ՝ Սերժ Սարգսյանի պահպանությունն է իրականացվում, որովհետեւ սա իրականացվում է օրենքով:

Այս քննադատությունները նույնն են, թե ասվեն՝ Մարիամ Փաշինյանի համար «կալաշնիկովներ» են ձեռք բերվել կամ ռադիոհաղորդակցության սարքեր են ձեռք բերվել եւ այլն: Դրանք պետական պահպանության ծառայությանն են պատկանում:

Վերջին ամիսների ընթացքում իմ ընտանիքի ամենամեծ խնդիրն այս անվտանգությունն է, մեր ընտանեկան խնդիրներից համար 1-ը: Իրենց համար դա շատ դիսկոմֆորտ վիճակ է, եւ նրանց այդ փաստը դուր չի գալիս:

Ես մի բան բացահայտեմ. անցած կիրակի օրն ամբողջ ընտանիքով մեր հին մեքենայով շրջել ենք Երեւանում: Վստահ եմ՝ շատ քաղաքացիներ են տեսել դա:

Ասում են՝ Մարիամ Փաշինյանի դուռը մինչեւ չեն բացում, չի իջնում: Կարգն է այդպիսին, անվտանգության աշխատակիցների աշխատանքն է այդպիսին: Ես ինքս բազմիցս խնդրել եմ իմ դուռը չբացել, բայց կարգն է այդպիսին»,- ասել էր վարչապետը:

Տպել
4396 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը