Վաղարշապատի հ.8 դպրոցում բողոքի ցույց անող ծնողները եւ ուսուցիչները հանդիպել են Արմավիրի մարզպետի հետ

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հ. 8 դպրոցում բողոքի ակցիա իրականացնող ծնողները եւ կրթական հաստատության մի շարք ուսուցիչներ այսօր հանդիպել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ: Պատճառը դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանն է: Ծնողները եւ ուսուցիչները ներկայացրել են իրենց դժգոհությունները եւ հարց հնչեցրել, թե ինչու եւ ինչպես է նշանակվել Ոսկանյանը:

Նշենք, որ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունեցել դեռեւս շաբաթներ առաջ՝ դեկտեմբերի 2-ին: 8 քվեարկողներից մասնակցել են 7–ը, փակ քվեարկությամբ 4 ձայն ստացել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ Ոսկանյանը։

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպման սկզբում նշել է, որ իմանալով, թե իր հետ ցանկանում են հանդիպել՝ միանգամից համաձայնել է, սակայն մեկ պայմանով, որ հարց ու պատասխանը լինի ավելի առարկայական, անկեղծ: Մաթեւոսյանն ընդգծել է, որ ի սկզբանե ցանկացել է, որ հանդիպումը լինի աշխատանքային խմբով, եւ ներկա լինեն նաեւ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ uպորտի վարչության պետն ու դպրոցի կառավարման խորդրի նախագահը, որոնք լիազորված են այս հարցով զբաղվելու, սակայն ներկաները մերժել են այդ առաջարկը:

Նրանց հարցերին պատասխանելով՝ մարզպետը ներկայացրել է մրցույթի անցկացման կարգը:

«Եթե կառավարման խորհրդի անդամների բացարձակ մեծամասնությունը չի ընտրում տնօրեն, թեկնածուների ամբողջ տվյալները, փաթեթները գնում են փոխվարչապետի գրասենյակ»,- նշեց մարզպետը՝ հավելելով, թե որպեսզի որոշումը չլինի սուբյեկտիվ, փոխվարչապետը լիազորված է իր ձայնի քվեի միջոցով փորձել մասնակցություն ունենալ տնօրենի ընտրության մեջ: Այս դեպքում կարգն ամբողջովին պահպանվել է: Փոխվարչապետի գրասենյակում եղել է հարցազրույց, որից հետո որոշում է կայացվել տվյալ անձին նշանակել տնօրենի պաշտոնում:

Հանդիպմանը ներկա ծնողներից մեկը նշել է, թե տարօրինակ է, որ խորհրդի 8 անդամներից մեկը հրաժարվել է մասնակցությունից: Նա կասկած է հայտնել, որ միգուցե ճնշում է գործադրվել այդ մեկի վրա, որպեսզի չներկայանա, եւ հարցն այսպիսի լուծում ստանա:

Հարցին ի պատասխան, մարզպետն ասել է, որ այդ մասին տեղյակ չէ եւ ընդհանրապես լիազորված չէ իմանալու:

Ծնողներից մի քանիսն էլ իրենց դժգոհությունն են հայտնել՝ նշելով, որ համացանցով այդ անձի վերաբերյալ բազում բացասական տեղեկատվությունների կարելի է հանդիպել: Դրանք կարդում են նաեւ աշակերտները եւ ուղղակի չեն ցանկանում, որ վերջինս դառնա իրենց դպրոցի տնօրեն:

Համբարձում Մաթեւոսյանը նշել է, որ եթե աշխատանքի ընթացքում կատարվեն որոշակի չարաշահումներ եւ այնպիսի քայլեր, որոնք չեն համապատասխանի կարգին, տվյալ անձը կազատվի աշխատանքից: Նա որպես օրինակ նշել է, որ Արմավիրի մարզում մեկ տասնյակից ավելի տնօրեններ են ազատվել աշխատանքից, որոնք չեն կատարել իրենց պարտականությունները:

Հանդիպման ընթացքում նա նաեւ դիտողություն է արել ուսուցիչներին, որ իրենց գործառույթները չեն կատարում, քանի որ դպրոցում այսօր նման իրավիճակ է ստեղծվել:

Մաթեւոսյանը հիշեցրել է. վաղը նույն դպրոցում տեղի է ունենալու կառավարման խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է դպրոցին վերաբերվող հարցեր: Ծնողների կողմից լիազորված ներկայացուցիչը կկարողանա այնտեղ ներկա գտնվել եւ բարձրաձայնել մտահոգող հարցերը:

Հանդիպման ընթացքում մազրպետն, այնուամենայնիվ, նշել է իր սուբյեկտիվ կարծիքը. «Առհասարկ ՀՀ դպրոցների տնօրենների հաստիքները զբաղեցնող պաշտոնյաները ոչ բոլորն են իդեալապես համապատասխանում այդ պաշտոնին»: Նա նաեւ հավելել է, որ իրավասություն չունի այս կարծիքն արտահայտելու, քանի որ դպրոցի տնօրեններին մարզպետը ուղիղ հայեցողական կարգով չի նշանակում, այնպես ինչպես կնշակեր օգնականի: Դրա համար սահմանված կարգ գոյություն ունի:

Վաղարշապատի համար 8 դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի նշանակման դեմ բողոքողները մարզպետի հետ հանիպումից դժգոհ հեռացան, նրանք պատրաստվում են շարունակել իրենց պայքարը: 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝  Ոսկանյանին թույլ չեն տալիս մտնել դպրոց, դասադուլ ու գործադուլ են հայտարարում: Նորանշանակ տնօրենը նախկինում ղեկավարել է նույն մարզի Բաղրամյան համայնքի դպրոցը: Հեղափոխությունից հետո նրա դեմ բողոքի ցույցեր էին սկսվել, մեղադրում էին տարբեր չարաշահումների համար, մինչեւ որ տեղի տալով այդ ճնշումներին նա ստիպված եղավ ազատման դիմում գրել: Այդ դպրոցում, ի դեպ, հերոսների անկյունում կախված էր նաեւ Առաքել Մովսեսյանի (Շմայս) լուսանկարը, ինչը եւս դժգոհությունների պատճառ էր դարձել: 

Տպել
1219 դիտում

Ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և հանձնում ենք հետմահու. Փաշինյան

Պետական սահմանում պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ

Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով չորս մարդ է մահացել

Օտարերկրացի ապագա բժիշկները 100+33 ծառ տնկեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Իսպանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են նացիզմից Եվրոպայի ազատագրման օրվա միջոցառմանը

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ հրապարկումներն ուղարկվել է ԱՀ ոստիկանություն

Հետախուզվողը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում կվերսկսվի երեխաների ընդունելությունը

Գյումրիում կարդիականացվի փողոցային լուսավորության համակարգը

Ներքին Հանդ-Ծավ ճանապարհից 20-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Ադրդեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել, լուրը չի համապատասխանում իրականությանը. Info chechk

Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին

Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ

«Mitsubishi montero»-ն ընկել է Ասկերանի գետը. մեքենայում նաև վարորդի 80-ամյա տատն է եղել

Սփյուռքահայ բժիշկները հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում եղել են թիկունքի զինվորները

Քրեական գործ է հարուցվել Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ. սպանվածը 1984 թվականին ծնված տղամարդ է

Կայացել է «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով. լեռնային շրջաններում ձյուն է սպասվում

Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին. «Արմենպրես»

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին

Շատինցի տղամարդն ու գյուղի անասնապահը արջ են սպանել

«Շուշիս». Ստեփանակերտում բացվել է բերդաքաղաքի հայկականությունը փաստող հետազոտությունների ցուցահանդես. «Արցախպրես»

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 2087 հա տարածք

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքը ճշտվում է. լուսանկարի կինը ողջ ու առողջ է. դեսպանություն

Պետք է համախմբվենք, չկորցնենք հույսը, որ Շուշին հետ բերենք. Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ-ն այցելել են Եռաբլուր

Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հկ-ի ներկայացուցիչների հետ

Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին մեքենան ձորն է ընկել. տուժածը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Նախագահ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք. ստացիոնար բուժում է ստանում 16 մարդ

Դեպքի վայր ժամանած փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Կորոնավիրուսի 411 նոր դեպք է հաստատվել. առողջացել է 814, մահացել՝ 16 մարդ

ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ, Լարսը բաց է

Տուն, վագոն-տնակ, անասնագոմ. հրդեհի 5 ահազանգ ՀՀ մարզերից

Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. shamshyan.com

Արկադի Տեր -Թադևոսյանին Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Արտենիի կամրջից մեքենան ձորն է գլորվել. տուժածների վիճակը ծանր է

Երևանի Մարգարյան փողոցում ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել. Հակոբ Կարապետյան

Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում երկարօրյա ծառայությունների մասին

Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են