Արմեն Սարգսյանը «More for Metsamor» նախագծի շրջանակում հյուրընկալվել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող Արմեն Սարգսյանն այցելել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց և More for Metsamor («Ավելին` Մեծամորի համար») նախագծի շրջանակում հանդիպում ունեցել աշակերտների և քաղաքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից դպրոցում այս տարվա նոյեմբերից իրականացվող More for Metsamor նախագիծը դպրոցական կրթությանն աջակցող բազմաբաղադրիչ ծրագիր է: Այն նպատակ ունի դպրոց բերել նոր բովանդակություն՝ խրախուսելով աշակերտներին ուղղակիորեն ներգրավվել իրենց ապագայի ձևավորման գործում: Նախագծի շրջանակում դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, երեխաներն այցելում են նաև գիտատեխնոլոգիական հաստատություններ, ծանոթանում դրանց աշխատանքներին:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է ներկաների հարցերին, խոսել Հայաստանի ապագայի համար գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին:

«Բոլորիդ չեմ առաջարկում, որ անպայման զբաղվեք գիտությամբ ու նոր տեխնոլոգիաներով: Դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ բոլորը գիտնական են: Իմ խորհուրդն է՝ զբաղվեք նրանով, ինչով կարող եք բացահայտել ձեր տաղանդը, ցանկությունը, ձեր վերաբերմունքը կյանքին,-դիմելով աշակերտներին ասել է նախագահը:-Կյանքում ինչ էլ անեք՝ արեք մեծ հաճույքով, քանի որ եթե որևէ բան ստիպված եք անելու, ապա դա ձեզ համար դառնալու է մեծ բեռ, և դժվար է՝ մեծ բեռ տանելով, հաջողությունների հասնել: Ճիշտ հակառակը, եթե դու ունես տաղանդ, շնորհք և հաճույքով ես անում քո գործը, ապա անպայման հաջողության կհասնես»:

Նա ընդգծել է, որ ցանկացած երեխա ի ծնե օժտված է տաղանդով, և կարևոր է, որ հարազատներն ու ուսուցիչները բացահայտեն ու գտնեն այն: «Ձեզնից յուրաքանչյուրը տաղանդ ունի, և դուք այս տարիքում պետք է կարողանաք գտնել այն և հասկանաք, թե ինչ եք ուզում: Մի՛ վախեցեք սխալվելուց, քանի որ կյանքը միշտ ձեր սխալները կուղղի, ձեզ ճիշտ ճանապարհով կտանի: Ինքներդ ձեր նկատմամբ ազնիվ եղեք, երբեք մի փորձեք ինքներդ ձեզ խաբել,-նշել է նախագահը: -Մի մտածեք, որ գիտնական պետք է դառնաք միայն այն պատճառով, որ ձեր ծնողները եղել են գիտնականներ, փորձեք գտնել ձերը»:

Խոսելով նոր տեխնոլոգիաների և դրանց դերի մասին` նախագահ Սարգսյանը նկատել է, որ 21-րդ դարում դրանք ուղղակի անհրաժեշտություն են: «Ինչով էլ զբաղվեք այս կյանքում՝ նոր տեխնոլոգիաների հետ եք շփվելու, հետևաբար պետք է գրագետ լինեք: Նույնը վերաբերում է նաև մեր երկրին: Ինչ-որ իմաստով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք սպառող երկիր են: Եթե ուզում ենք մեր երկիրը հաջողի, ապա պետք է ոչ թե սպառող լինենք, այլ առաջարկող,-ասել է նախագահը և ավելացրել:-Կարող է շատերին թվալ, թե սա երազանք է, բայց մեր ժողովուրդը կարող է դա անել, որովհետև մենք բազմիցս ենք տեսել, որ հայկական ծագում ունեցող մարդիկ աշխարհի տարբեր երկրներում նոր տեխնոլոգիաների առաջնորդներ են: Ինչո՞ւ նույն մարդիկ կամ նույն գենետիկ ծագում ունեցող մարդիկ չեն կարող լինել իրենց սեփական երկրում նոր տեխնոլոգիաների առաջնորդներ: Սկզբունքորեն կկարողանանք, եթե մենք բոլորս միասին որոշենք, որ այդ ոլորտը պետք է զարգացնենք: Դա մեկ հոգու, նախագահի, վարչապետի, նախարարի աշխատանքով չի ստացվի, որովհետև խնդիրը հսկայական է՝ Հայաստանը բարձրացնել բոլորովին այլ մակարդակի: Մարդիկ կարող են զրոյից սկսել ու հասնել հաջողության: Դրա համար պետք է կարգապահություն, նպատակասլացություն, հստակ տեսլական, հստակ ծրագիր և համապատասխան փոփոխություններ»:

Նախագահին հարց է ուղղվել նաև մեր երկրում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: Նախագահը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության, մեծ ծավալի տվյալների կառավարման և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը: Նա ընդգծել է, որ երկիրը 21-րդ դարում մրցունակ դարձնելու համար մի շարք գործոններ են անհրաժեշտ, այդ թվում՝ կրթության բարձր մակարդակ, ազատ, իրենց ուժերի վրա վստահ երիտասարդներ: «Կարևոր է Հայաստանը դարձնել մի վայր, որտեղ բացի լավ կրթությունից, ստարտափից, ներկա լինեն հայտնի միջազգային ընկերություններ, որոնք իրենց փորձով, գիտելիքներով կկիսվեն մեզ հետ»,-նշել է նախագահը:

Ներկայցնելով նախաձեռնության բաղադրիչները՝ նախագահը նշել է, որ այն ունենալու է նաև երեխաների համար նախատեսված «Ապագայի թանգարան» կամ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը», որտեղ ցանկացած երեխա կտեսնի, թե ապագան որտեղ է:

Նա ընդգծել է, որ փոքր երկիրը կարո՛ղ է իր հնարավորությունների ու կարողությունների շնորհիվ ուժեղ ու առաջադեմ լինել. «Փոքր երկիրը կարող է լինել ոչ միայն գեղեցիկ, այլ նաև ուժեղ ու առաջադեմ, և մենք այդպիսի երկիր ենք ուզում կառուցել»:

Տպել
1266 դիտում

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ