Արման Բաբաջանյանը առաջարկում է ստեղծել 1991 թ.-ից ի վեր սեփականաշնորհման գործընթացն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

19/12/2019 schedule16:18

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել սեփականաշնորհումների թեմայով եւ նշել, որ պատրաստվում է հանդես գալ 1991 թվականից ի վեր տեղի ունեցած սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

«Նորանկախ Հայաստանի սկզբնավորման, տնտեսական բարեփոխումների մեկնարկի առաջին իսկ օրերից հասարակության համար խնդրահարույց է պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը:

Հասարակությունը չի վստահել այդ գործընթացին, մշտապես ողջամիտ կասկածներ է ունեցել սեփականաշնորհման թափանցիկության, արդարացիության ու արդյունավետության հետ կապված:
Սեփականաշնորհման թեման մշտապես հաստատուն տեղի է ունեցել նաև Հայաստանի քաղաքական օրակարգում՝ դառնալով քաղաքական ընդդիմախոսների պայքարի, առճակատումների հիմնական գործիքներից մեկը:

Սեփականաշնորհման գործընթացն անցել է մի քանի փուլերով.
Եթե 1990-ականների սկզբին այդ գործընթացում տեղ ուներ տարերայնությունը, անփորձությունը, մասնավոր սեփականության ինստիտուտի նկատմամբ հանրության անպատրաստությունը, ապա 1998 թվականից հետո տեղի ունեցած մասնավորեցման, այդ թվում՝ խոշոր օբյեկտների մասնավորեցման գործընթացը, տեղի ունեցավ իշխանության համակարգված մոտեցմամբ, շատ դեպքերում՝ հանցավոր սխեմաների կիրառմամբ:

Այսօր էլ հասարակության մեջ առկա են սեփականաշնորհման հետ կապված բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնք երբևէ պետք է պարզաբանվեն: Այդ նպատակով պատրաստվում եմ հանդես գալ 1991 թվականից ի վեր տեղի ունեցած սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացն ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Հանձնաժողովի ձևավորման համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի համաձայնությունը, ուստի, քաղաքական աջակցություն ստանալու ակնկալիքով, դիմել եմ խորհրդարանական երեք խմբակցություններին և հույս ունեմ, որ ինչպես իմ իշխանական, այնպես էլ ընդդիմադիր գործընկերները կսատարեն իմ նախաձեռնությանը, և մենք կկարողանանք պատշաճ քննության ենթարկել անցյալում տեղի ունեցած գոնե խոշոր սեփականաշնորհման գործընթացները»,- գրել է Բաբաջանյանը:

Տպել
1942 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է