ԱԱԾ-ն երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում. վարչապետ

Շնորհավորում եմ բոլորիս ԱԱԾ աշխատողի օրվա առիթով և հենց հատուկ եմ ընդգծում, որ շնորհավորում եմ բոլորիս, որովհետև ԱԱԾ կողմից իրականացվող գործառույթները առնչվում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, նրա անվտանգության շահերին: Այսպես սկսեց իր ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ աշխատողի օրվա կապակցությամբ:

Նրա պնդմամբ՝ ՀՀ ներքին և արտաքին անվտանգությունը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է:

«Մոտ 1,5 տարվա ընթացքում՝ որպես վարչապետ, կարող եմ արձանագրել, որ ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը: Շատ է խոսվում ԱԱԾ-ի հասցեին երբեմն հնչող քննադատությունների մասին, բայց ես ուզում եմ ասել, որ ԱԱԾ գործունեության հսկայական մասն անտեսանելի է հանրության համար»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ անվտանգությունն այն երևույթներից է, որի ներկայությունը սովորաբար չի նկատվում: Նրա համոզմամբ՝ երբ անվտանգությունը կա, դրա առկայության համար շնորհակալություն ոչ ոք ոչ ոքի չի ասում, որովհետև դա համարվում է մի բան, որն ինքնին ենթադրվում է, ինքնին ներկա է և պետք է լինի:

«Երբ անվտանգության ներկայությունը թեկուզ մի փոքր կասկածի տակ է առնվում, բոլորը հանում են իրենց թրերը և հարձակվում են այդ անվտանգությունը ապահովելուն ուղղված մարմինների ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱԱԾ-ին և բոլոր աշխատակիցներին՝ այս ընթացքում իրենց կատարած ծառայության համար:

«Ցավոք, ՀՀ-ն այնպիսի անվտանգային միջավայրում չէ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ընդհանրապես չնկատել անվտանգության հետ կապված խնդիրները: Ցավոք սրտի, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ իրավիճակը շատ բարդ է, որտեղ իրավիճակը պարբերաբար սրվում է, և մենք երկարաժամկետ մարտահրավերներ ենք ունենալու անվտանգությանը, ընդ որում, կապված նաև միջազգային տարածաշրջանային իրավիճակի հետ. սկսած մեր սահմանների անվտանգության մարտահրավերից, ահաբեկչության մարտահրավերից և այսպես շարունակ»,- ասաց վարչապետը:

Չնայած այս ամենին, ինչպես նշեց վարչապետը, այսօրվա տվյալներով՝ ՀՀ-ն տեղ է զբաղեցրել աշխարհի անվտանգ երկրների ցանկում: Ինչպես նշեց նա, պետք է արձանագրել այն փաստը, որ հակամարտություն, 2 փակ սահման ունեցող երկիրը հայտնվում է աշխարհի անվտանգ երկրների շարքում:

«Քավ լիցի, սա չի նշանակում՝ համարում եմ, որ ԱԱԾ-ն կամ որևէ մարմին անթերի է աշխատում: Այսպես չի կարող մտածել որևէ մեկը, և ընդհանրապես որևէ երկրում չկա անթերի աշխատող մարմին»,- ասաց Փաշինյանը:

«Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ և դիտարկումներ են եղել, թե ինչքանով եմ ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում այն ԱԱԾ-ին, որը գործել է այն ժամանակներում նաև, երբ ես եղել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ, դրանից առաջ՝ քաղբանտարկյալ: Պատմությունը բոլորիս է հայտնի: Բնականաբար, տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը աշխատում է տարբեր պայմաններում, բայց նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում»,- ասաց վարչապետը՝ պնդելով, որ վստահում է ԱԱԾ-ին, որովհետև այն չպետք է լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն: Ազգային անվտանգության ծառայությունը ազգային անվտանգության ծառայություն պետք է լինի առանց բացառության՝ բոլոր իշխանությունների գործունեության ժամանակ. սա է այս կառույցի համար 1 առաքելությունը:

Տպել
1731 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային