«Ենթադրում եմ, որ խոսքը վերաբերում էր Վազգեն Մանուկյանին». Հանրային խորհրդի նորանշանակ նախագահը՝ քաղաքական առեւտրի մասին

«Նախորդ իշխանությունների կողմից ստացել եմ բազմաթիվ պաշտոնների առաջարկներ, այդ թվում նախարարական, փոխնախարարական, դեսպանի  պորտֆելներ, չեմ ընդունել դրանք, որովհետեւ դրանք պարունակել են քաղաքական առեւտրի տարրեր: Ինձ այն ժամանակ առաջարկվել է անդամագրվել ՀՀԿ-ին եւ նոր միայն զբաղեցնել պաշտոնը: Այժմ ես որեւէ առեւտուր չունեմ վարչապետի հետ». այս մասին այսօր Կառավարության նիստից հետո առաջին անգամ նոր կարգավիճակում պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը

Լրագրողները նրան հարց ուղղեցին, թե ո՞ւմ նկատի ուներ ՀՀ վարչապետը, երբ Կառավարության նիստում խոսում էր քաղաքական առեւտրի մասին

«Ես կարող եմ ենթադրել, որ խոսքը վերաբերում է 2008-ից հետո տեղի ունեցած զարգացումներին, որի արդյունքում ստեղծվեց Հանրային խորհուրդը: Վարչապետը հիշեցրեց մեկ նախադասություն, թե եթե ինձ չնշանակեք էս պաշտոնին, ես կդառնամ ընդդիմություն…Դա ոչ միայն վերաբերում էր նախկին իշխանություններին, ովքեր առաջարկում են նման գործարքներ, այլ քանի որ խոսքը գնում էր Հանրային խորհրդի նախագահի, նրան տրված շանսերի մասին, ենթադրում եմ, որ խոսքը վերաբերում էր հենց այդ շրջանին, այո Վազգեն Մանուկյանին, ում ՀԽ նախագահ նշանակվելը, համենայնդեպս ըստ վարչապետի, եղել է քաղաքական տորգի արդյունքում»,- ասաց Սաֆարյանը:

Նա հավելեց, որ ոչ միայն վարչապետի, այլ նաեւ հանրության եւ իրենց կողմից բազմիցս դժգոհություններ են հայտնվել, որ Հանրային խորհուրդը ստեղծվել է ինչ-ինչ մարդկանց քաղաքական իշխանության մեջ եւ իշխանության կողքին պահելու համար: 

Հարցին, թե արդյո՞ք իր նշանակումը եւս առեւտուր չէր՝ հաշվի առնելով, որ միշտ գովաբանում է նոր իշխանություններին, ջանքեր թափում՝ Սաֆարյանը պատասխանեց, որ երբեք այդպիսի ջանք չի թափել, երբեք նպատակ չի ունեցել զբաղեցնել այդ պաշտոնը: Ըստ Սաֆարյանի՝ ինքը ոչ թե իշխանությանն է պաշտպանել, այլ հեղափոխությունը. 

«Ինչ վերաբերում է ջանք գործադրելուն. այո՛, ջանք չեմ խնայելու պաշտպանել այն հեղափոխությունը, որը եղել է հանրության մեծագույն մասի սպասելիքը, այն հեղափոխության, որի տոնակատարությունները հենց այս հրապարակում էին տեղի ունենում՝ ի դեմս նախկին իշխանություններին ճանապարհելու, եւ հեղափոխությանը պաշտպանելը որքանով կհամընկնի կառավարությանը պաշտպանելուն՝ կախված կլինի նրանից, թե այդ կառավարությունը որքանով հավատարիմ կմնա հեղափոխության արժեքներին»,- ընդգծեց ՀԽ նախագահը:

Միեւնույն ժամանակ Սաֆարյանը վստահեցրեց, որ քաղաքական չեզոքությունը պահպանելու է, բայց դա չի նշանակում համաձայն լինել կառավարության բոլոր գործողություններին: 

Անդրադառնալով Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հետ իր հակասություններին՝ Սաֆարյանն ասաց, որ ինքը ականատես է եղել այդ մարմինը քաղաքական խաղերում օգտագործելու անթաքույց նկրտումներին:

«Դրա գագաթնակետը այն էր, որ վերջին նիստում Վազգեն Մանուկյանը շարադրեց մի բան, որին ես չէի կարող չընդդիմանալ. դա Հանրային խորհրդի առաքելության վերասահմանմանն էր վերաբերում, որ Հանրային խորհրդի առաքելությունը հասարակությանը իշխանություններին դեմ տրամադրելն է, այսինքն ընդդիմանալը իշխանություններին: Հետեւաբար հակասությունները ՀԽ նախագահի հետ հասել էին գագաթնակետին»,- ասաց Սաֆարյանը: 

Ի դեպ, ՀԽ նորանշանակ նախագահը տեղեկացրեց, որ իր առաջին քայլը լինելու է «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի փոփոխության մշակումը եւ իրականացումը, խորհրդի կանոնադրության փոփոխությունը: 

Եվ երբ որ այդ ամենի հետեւանքով խաղի կանոնները հստակեցվեն եւ ըստ Սաֆարյանի հասկանալի լինի, թե ով Հանրային խորհրդում անելիք ունի, ապա ով կմնա՝ բարի ճանապարհ նրան, իսկ ովքեր կգնան՝ բարի ճանապարհ նաեւ նրանց:

«Այն գործընկերները, որոնք կշարունակեն խորհուրդը դիտարկել ոչ թե խորհրդատվական մարմին, որը սահմանադրորեն նախատեսված է կառավարությանը առաջարկներ եւ եզրակացություններ ներկայացնելու, այլ քաղաքական խաղերին մասնակցելու համար, ապա կամ ես պետք է այնտեղ անելիք չունենամ կամ նրանք»,- ասաց Սաֆարյանը՝ եզրափակելով, որ այս պահին իր նպատակը ինքն իրեն եւ հանրությանը ապացուցելն է, որ այդ մարմինը  անհրաժեշտ է:

Տպել
3076 դիտում

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ