Վաղարշապատի հ.8 դպրոցում բողոքի ցույց է, նորանշանակ տնօրենին թույլ չեն տալիս ներս մտնել

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում լարված իրավիճակ է: Ուսուցիչները եւ աշակերտները գործադուլ ու դասադուլ են իրականացնում, իսկ դպրոցականների ծնողները փակել են դպրոցի մուտքն ու թույլ չեն տալիս հաստատության տնօրենին ներս մտնել:

Դպրոցում արդեն 3 օր է՝ այսպիսի մթնոլորտ է տիրում: Ծնողները, աշակերտները եւ ուսուցչական կազմը չեն ցանկանում աշխատել հաստատության նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հետ:

Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց ծնող Թամարա Ավետիսյանը, շաբաթներ առաջ՝ դեկտեմբերի 2-ին, կրթական հաստատությունում իրականացվել է տնօրենի ընտրության մրցույթ: Նախկինում այս պաշտոնում աշխատող Եսթեր Գալստյանը հավաքել է 4 ձայն, իսկ Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն նշանակվել է Ոսկանյանը:

Բողոքի ցույց իրականացնողները ցանկանում են, որ Եսթեր Գալստյանը շարունակի աշխատել այդ պաշտոնում, իսկ Ոսկանյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նախորդ դպրոցում:

Նշենք, որ նորանշանակ տնօրենի դեմ բողոքի ակցիաներ իրականացվում էին նաեւ նրա ղեկավարած նախորդ կրթական հաստատությունում՝ նույն մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում: Այդ ժամանակ եւս աշակերտները, ծնողները եւ մի շարք ուսուցիչներ պահանջում էին, որ նա հրաժարական ներկայացնի՝ դժգոհելով կատարած չարաշահումներից, դպրոցը բիզնես պլանի վերածելուց, դրամահավաքությունից եւ հաստատության պահպանմանը հետեւողական չլինելուց: Ծնողներին նաեւ զայրացրել էր այն, որ տնօրենը դպրոցի պատին՝ հերոսների կողքին, փակցրել էր Առաքել Մովսիսյանի (Շմայս) լուսանկարը: Ոսկանյանը, ի վերջո, կատարել էր ցույց իրականացնողների պահանջը:

«Իրեն Բաղրամյանի եւ մի շարք այլ դպրոցներից վտարել են, եւ բոլորը՝ մեր համայնքը, ուսուցչական կոլեկտիվը դեմ են, որ այդ տնօրենը գա ղեկավարի մեր բալիկներին»,- նշեց Թամարա Ավետիսյանը՝ ընդգծելով, որ «վտարվածի» հետ չեն ցանկանում աշխատել:

Նշենք, որ ի սկզբանե, երբ իրականացել է մրցույթը, եւ ընտրվել է տնօրենը, դպրոցում ցույցեր չեն իրականացվել, դասապրոցեսն ընթացել է նորմալ հունով: Ոսկանյանը պաշտոնն ստանձնել է օրեր առաջ, որից հետո ցույցերն սկսել են:

2 օր շարունակ դասապրոցեսը խաթարվել է, այսօր առավոտվանից տնօրենը չի եկել, ծնողի խոսքով՝ աշակերտները եկել են, նորմալ դաս արել, ամեն ինչ փոխվել է, երբ նա փորձել է շենք մտնել: Այս պահին Ոսկանյանը գտնվում է բակում, եւ մուտքի դիմաց հավաքված ծնողները վերահսկում են տարածքը, որ չմոտենա հաստատությանը:

Բողոքի ակցիա իրականացնողներին հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես է նա, ավելի քիչ ձայներ ստանալով, դարձել տնօրեն, սակայն հարցն այդպես էլ անպատասխան է մնացել:

Թամարա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմել են Արմավիրի մարզպետարան, սակայն այդպես էլ պատասխան չեն ստացել, այժմ պատրաստվում են ցույց իրականացնել:

Խնդրի հետ կապված փորձեցինք կապ հաստատել Արմավիրի մարզպետարան, սակայն մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել:

Անի Ավագյան

Տպել
2529 դիտում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը