«Բոլոր խոզի գլուխները, որ դրվել են գորգերի վրա, գլորվելու են ցեխի մեջ». Փաշինյանը խոսեց Հանրային խորհրդի մասին

Քիչ առաջ ՀՀ կառավարությունը միաձայն Հանրային խորհրդի նախագահ նշանակեց Ստյոպա Սաֆարյանին: Կառավարության անդամները Սաֆարյանին շնորհավորեցին ծափերով: 

«Այո՛, ես եմ առաջադրել պարոն Սաֆարյանի թեկնածությունը եւ ուրախ եմ դրա համար: Պարոն Սաֆարյանը ՀՀ-ում երկար տարիներ հանրային քաղաքական գործունեություն է ծավալում, եւ կարծում եմ՝ այս նոր կարգավիճակում նրա գործունեությունն ավելի արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի»,- մինչ քվեարկությունը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, իր խոսքերով, այդ մեծ վստահության համար. «Անկեղծ ասած՝ սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է եղել, որ ես ստացել եմ: Մեծագույն պատիվ է աշխատել Արցախի եւ Հայաստանի, դրանց շահերի համար, մեծագույն հաճույք եւ պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ: Կփորձեմ ինձանից կախված եւ իմ ներուժի բոլոր հնարավորությունների շրջանակներում ապահովել կառավարության եւ հանրության կամուրջներից մեկը: Չենք հավակնում լինել միակ կամուրջը, բարեբախտաբար, այդպիսիք շատ են, առավել եւս՝ հեղափոխությունից հետո, բայց խոստանում ենք հանրության ձայնը հասցնել կառավարությանը, մեր բոլոր գործընկերներին, հասցնել ձեզ, օգտակար լինել խորհուրդներով եւ օգտակար լինել մեր հանրային ծառայությամբ»,- իր խոսքում ասաց Սաֆարյանը՝ հավելելով. «Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»:

Այնուհետեւ ՀՀ վարչապետը, օգտվելով առիթից, անդրադարձավ Հանրային խորհրդի գործունեությանը, նպատակահարմարությանը, այդ խորհրդից Կառավարության սպասելիքներին: 

Նախ, նա արձանագրեց, որ այնքան էլ լավ պայմաններում չէ, որ Սաֆարյանը պիտի ստանձնի ՀԽ նախագահի կարգավիճակը, որովհետեւ, ըստ էության, ստեղծման առաջին օրվանից խորհրդի նպատակահարմարության եւ գոյության իրավունքի հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել:

«Իրականում շատ ծանր առաքելություն է լինելու Հանրային խորհրդի նոր նախագահի առաքելությունը»,- հայտարարեց Փաշինյանը: 

Ըստ Փաշինյանի՝ սա, ըստ էության, Հանրային խորհրդի վերջին շանսն է՝ ապացուցելու, որ որպես կառավարության խորհրդատվական մարմին՝ կարող է լինել էֆեկտիվ: «Անկեղծ ասեմ՝ ես ինքս հավատում եմ, եւ, որպես վարչապետ, այս ընթացքում ունեցել եմ էֆեկտիվ խորհրդատվական մարմին ունենալու անհրաժեշտությունը, բայց դա բոլորիդ աչքի առջեւ է տեղի ունեցել, իրականությունը բոլորովին այլ է եղել: Պատրաստ եմ լիարժեք՝ էն, ինչ կախված է ինձանից, աջակցել, որ Հանրային խորհուրդը դառնա հարթակ հանրության եւ կառավարության երկխոսության համար: Ընդ որում, փառք Աստծո, մեր կառավարությունը հանրության հետ ուղիղ երկխոսելու ավանդույթ ունի, եւ դա գնալով կուժեղանա, բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններ չկան, կոնկրետ խորհրդատվական թեմաներ: Եվ թույլ տվեք ասել, որ ՀԽ-ն կարող է լինել արտախորհրդարանական ուժերի հետ հարաբերությունների կամ հանդիպումների հարթակ: Դա նույնպես կարեւոր ուղղություն է:

Հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում տեղի են ունեցել քաղաքական պայմանների ահռելի փոփոխություններ: Ես կարծում եմ՝ շատ քաղաքական ուժեր չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել քաղաքական դաշտում, շատ քաղաքական ուժեր չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ: Դա օբյեկտիվ է, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, շատ քաղաքական ուժերի համար եղել է անսպասելի: Հեղափոխությունը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ՀՀ քաղաքական ուժերի 99 տոկոսն առաջիկա 10 տարվա համար իր անելիքները պլանավորած է եղել, տեղ-տեղ գծագրված է եղել, տեղ-տեղ բաժանված է եղել, եւ իմ արձանագրումն այն է, որ, ահա, այս իրավիճակում գտնվող քաղաքական ուժերը մինչ այսօր այդ շոկը չեն հաղթահարել: Եվ ես կարծում եմ, որ Հանրային խորհուրդը կարող է լինել հարթակ, որտեղ տեղի կունենա այս ընթացիկ իրավիճակի վերլուծությունը, քաղաքական դաշտի խնդիրները եւ նաեւ կառավարություն-արտախորհրդարանական ուժեր կապի պլատֆորմ դառնա Հանրային խորհուրդը: Կդառնա, թե չի դառնա, մեծապես կախված է ձեր աշխատանքից»,- դիմելով Ստյոպա Սաֆարյանին՝ նկատեց Փաշինյանը: 

Այնուհետեւ ՀՀ վարչապետն անդրադարձավ գործող Հանրային խորհրդի ձեւավորման պրոցեսին եւ պատմությանը: Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ձեւավորվեց ՀԽ նոր կազմ, եւ ապրիլի 4-ին Փաշինյանը ՀԽ նախագահի պաշտոնում նշանակեց Վազգեն Մանուկյանին: 

«Երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, եւ ես ընտրվեցի վարչապետ, ՀՀ-ում պետք է ձեւավորվեր նոր Հանրային խորհուրդ: Եթե հիշում եք՝ հեղափոխությունից հետո, երբ որ խոսք էր գնում հնարավոր կադրային ջարդի մասին, ես հայտարարեցի, որ կարծում եմ՝ նոր պայմաններում յուրաքանչյուրը պետք է ունենա իր շանսը, որովհետեւ մենք նոր էջ ենք բացում եւ չենք կարող ասել՝ այդ էջը բաց է ինչ-որ մեկի համար, ինչ-որ մեկի համար փակ է: Եվ, ըստ էության, ես համարյա զրոյական միջամտություն եմ ունեցել ՀԽ ձեւավորմանը եւ այդ գործառույթը պատվիրակել եմ նախկինում գոյություն ունեցող Հանրային խորհրդին՝ նաեւ հաշվի առնելով, որ այնտեղ եղել են մարդիկ, ովքեր եղել են երրորդ հանրապետության ձեւավորման ակունքներում: Ես պատշաճ եւ պատեհ չեմ համարել, որ ուղղակի առիթն օգտագործեմ եւ անկախ իմ ունեցած վերաբերմունքից սկսեմ իմ ձեռքն ընկած իշխանությունն օգտագործելով՝ պաշտոնանկություն անել եւ այլն: Հույս եմ ունեցել, որ մարդիկ կօգտվեն այդ հնարավորությունից»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, թե խոսքը միայն այդ կառույցի մասին չէ. ըստ նրա՝ գրեթե բոլոր դեպքերում շանս տալու հնարավորությունն ընկալվել է որպես թուլություն, հին հարաբերություններ: 

«Ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ցույց կանեմ, ինձ բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հեսա հարցազրույց կտամ, կասեմ՝ ինչ պրոցեսներ են կատարվում ՀՀ-ում, էրեխուս գործի ընդունիր, թե չէ սենց, թե չէ նենց: Այդ հարաբերությունները չեն կարող լինել, ինչքան էլ էդ մարդիկ ասուլիս անեն, կեսից կիսվեն, չորս մասի բաժանվեն, էդ հարաբերությունը չկան»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. «Ասում են՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա՝ գլորվում ընկնում է ցեխի մեջ: Հիմա այն բոլոր խոզի գլուխները, որ դրվել են գորգերի վրա, հերթով գլորվելու են ցեխերի մեջ»: 

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 13-ից, երբ 10 տարի այն ղեկավարելուց հետո Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին: Նա իր որոշման մեջ մեղադրում էր իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությունը՝ պնդելով, որ նոր իշխանություններն ունեին հնարավորություն երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, բայց գնացին այլ ուղղությամբ:

Տպել
3219 դիտում

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան