Հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցներ են ձեռնարկվում

Արդեն հաջորդ գյուղատնտեսական տարվա համար Հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումներ Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրի գյուղատնտեսները պետք է իրականացնեն նախապես՝ այս տարվա պատկերը չկրկնելու համար: Այդ մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջը:

Իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը, վարչության աշխատակիցները ոլորտային պատասխանատու այլ մասնագետների՝ Սննդամթերի անվտանգության տեսչության Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Կամո Սողոյանի, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Լոռու մարզի գլխավոր խորհրդատու Արման Դիլբարյանի, «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի ագրոքիմիկոս Արթուր Մելիքսեթյանի հետ միասին եղել են Կուրթան համայնքում՝ անցկացնելով դասընթաց-խորհրդատվություն:

Թեև այցի մասին համայնքի ղեկավարին տեղյակ էր պահվել օրեր առաջ, սակայն մասնակցությունը դասընթացին այնքան էլ ակտիվ չէր՝ 20-25 բնակիչ:
Այսուհանդերձ, մասնագետների կողմից հանգամանալի կերպով ներկայացվել են ցեցի դեմ պայքարի բոլոր միջոցառումները: Նրանք վստահեցրին, որ վերջիններիս իրականացման դեպքում արդյունքները բավականին գոհացուցիչ կլինեն:

Անհրաժեշտության դեպքում մասնագետները պատրաստակամ են կրկին այցելելու համայնք, խորհրդատվություն տրամադրելու նաև հեռախոսակապի միջոցով:

Տպել
2051 դիտում

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ մոտ 6 հա տարածքում

Հայաէրոնավիգացիայի աշխատակիցները կշարունակեն մեկուսացված մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր`ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը. LePoint

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Երեւանում հրդեհվել է չշահագործվող վագոն-տնակ

Հայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 424-ի. 52 նոր դեպք՝ 24 ժամում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների կեցության եւ խնդիրների վերաբերյալ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցում է

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար