Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքները նորից բողոքարկվում են. հաղթել է 2 թեկնածու

Ամիսներ առաջ տեղի ունեցած բոյկոտից հետո այսօր նորից կայացել է ՀՀ Տավուշի մարզի «Իջեւան բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը:

Առաջադրված 4 թեկնածուներից 2-ը հաղթել են, 1-ը չի մասնակցել, իսկ հաստատության տնօրենի պաշտոնակատար, նույն պաշտոնի հավակնորդ Վազգեն Մարգարյանը չի հաղթահարել 2-րդ փուլը:

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Տավուշի մարզպետի մամուլի խոսնակ Գագիկ Աղբալյանը: Նրա խոսքով՝ մրցույթն անցել է բարձր մակարդակով, հետեւողական են եղել, որ մասնակիցների համար անհավասար պայմաններ եւ բողոքարկելու առիթներ չլինեն: Առկա է տեսաձայնագրություն:

Չնայած գործադրված ջանքերին՝ բողոքարկում, այնուամենայնիվ, եղել է: «Իջեւան բժշկական կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար Մարգարյանը, որը նախորդ անգամ բոյկոտել էր գրավորի փուլը՝ նշելով, որ թեստում ընդգրկված առաջադրանքների մեծամասնությունը դուրս է այն հարցաշարից, որը նախապես տրամադրվել է իրեն, այս անգամ եւս դժգոհ է եղել: Պատճառը՝ բանավոր փուլի հարցերից մեկն է եղել, որը Մարգարյանը բողոքարկել է:

Ինչպես նշեց Աղբալյանը, կկազմվի հանձնաժողով, որը սահմանված կարգով քննարկում կիրականացնի եւ խախտում չհայտնաբերելու դեպքում՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2 հաղթած մասնակիցներից մեկին կնշանակի կենտրոնի տնօրեն:

«Եթե նախորդ անգամ խնդիրը գրավորն էր, այս անգամ`բանավորը»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Վազգեն Մարգարյանը, որի խոսքով՝ օրինականությունը այս մրցույթի գրավորի փուլում ապահովեցին, այդ պատճառով 100 բալ է հավաքել, իսկ բանավորի համար անհրաժեշտ հարցաշար չեն տրամադրել, միայն գրականությունն են նշել, ասել, որ գնան գտնեն, օգտվեն: Մարգարյանը չբացառեց, որ հնարավոր է՝ մեկ այլ մասնակցի ընդամենը 50 հարց են տրամադրել՝ պատրատվելու համար եւ նշել, որ դրանք են լինելու մրցույթին. «Այդ խոհանոցին ես վաղուց եմ ծանոթ, բանավորը ներքին կարգով կարող են տրամադրել, ուղղակի մենք իրավական, ապացուցողական հիմք չունենք»:

Մրցույթի այս փուլի ժամանակ տնօրենի պաշտոնակատարը 5-ից 3 հարցի պատասխանել է, սակայն դա բավարար չի եղել, ինչը ըստ Մարգարյանի, տարիներ առաջ այդպես չէր. 2013 թվականին, եթե 5 հարցից 3-ին պատասխանում էիր, անցնում էիր:

Այս անգամ բողոքող թեկնածուն մեկ հարցի հետ կապված անհամաձայնություն ունի եւ սպասում է, որ բողոքարկումն իր օգտին է լուծվելու: Այդ դեպքում ինքն էլ, ըստ Մարգարյանի, մրցույթում հաղթող կճանաչվի, ու մարզպետն ընտրություն կկատարի 3 հավակնորդների միջեւ:

Չնայած Տավուշի մարզպետի մամուլի խոսնակն իր խոսքում նշեց, որ ամեն ինչ արել են, որ մասնակիցների համար անհավասար պայմաններ չլինեն, Մարգարյանը մրցույթի հանձնաժողովի նախագահից եւս դժգոհեց: Նրա խոսքով՝ անցած անգամ նույն մարդն էր, բողոքարկեցին, նոր մրցույթ հայտարարեցին, սակայն հանձնաժողովի նախագահը չփոխարինվեց: Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի թեկնածուն նկատեց, որ նախկինում հանձնաժողովի նախագահն էր լինում մարզպետը կամ նրա տեղակալը. «ծայրահեղ դեպքում՝ աշխատակազմի ղեկավարը, ամենածայրահեղ դեպքում՝ առողջապահության վարչության պետը»:

Հանձնաժողովի նախագահից դժգոհ է, քանի որ, ըստ նրա,մարզպետի խորհրդականն է, Հայաստանում կրթություն չի ստացել, առողջապահության կազմակերպման, կառավարման լիցենզիա չունի. «Ես 6 ամիս է՝ թողել եմ իմ անձնական բիզնեսը, հիվանդանոցը ոտքի կանգնեցրել, 120 միլիոնով բյուջեն ավելացրել, դա իրենց չի հետաքրքրում, իրենց ուրիշ բան է հետաքրքրում, այստեղ կառավարելի մարդ ունենան, ոնց ուզեն, էնպես էլ անեն»:

Վերջնական փուլում, երբ տնօրենը նշանակվում է մարզպետի կողմից, Մարգարյանի խոսքով, եւս ամեն ինչ անձնական որոշումով է լինում: Այս դեպքում այդ նշանակումը կլինի, երբ համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրի բողոքարկումն ու եզրակացություն ունենա:

Նշենք, որ հաղթած մասնակիցներից մեկը Էդուարդ Գրիգորյանն է, որը նախորդ մրցույթին եւս մասնակցել էր եւ հաղթել, մյուսը՝ Արսեն Մկրտչյանը, որը նոր թեկնածու է:

Այն հարցին, թե ինչու թեկնածուներից մեկը չի մասնակցել մրցույթին, Տավուշի մարզպետի մամուլի խոսնակը նշեց, որ իրենք այդ մասին տեղեկատվություն չունեն:

Հավելենք նաեւ, որ ՀՀ կառավարության 992-Ն որոշմամբ բուժհաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթն անցկացվում է երեք փուլով: Մասնակիցները նախ անցնում են թեստավորման փուլը: Առաջադրանքները կատարելուց հետո՝ մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում՝ առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում: 2-րդ փուլում յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն արձանագրվում եւ ձայնագրառվում է: Այնուհետեւ հարցատոմսերի առնվազն 4 հարցերի պատասխանները ճիշտ գնահատվելու դեպքում՝ մասնակիցն անցնում է մրցույթի երրորդ փուլ, որտեղ նրա կողմից բանավոր կարգով ներկայացվում է կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը: Վերջում անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

Տպել
2489 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին