Քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը. վարչապետը հստակ հանձնարարականներ է տվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը: Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։

Նախ քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացման նպատակով 2020 թվականին նախատեսվում է կազմակերպել ուսուցիչների ատեստավորման գործընթաց, որի արդյունքներից ելնելով էլ կիրականացվեն վերապատրաստման ծրագրեր: Աշխատանքներ են տարվում ավագ դպրոցների ծրագրերը փոխելու, դրանք ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Քննարկումներ են ընթանում նաև առարկայացանկի և ուսումնական ծրագրի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև կրթական հաստատությունների մասով նախատեսվող կապիտալ ծախսերին, նախակրթարանների գործունեությանը: Նշվել է, որ նախակրթարանում երեխան օրվա ընթացքում գտնվում է ընդամենը 4-5 ժամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով նախակրթարանների մասին, նշել է, որ դրանց միջոցով պետությունը պետք է կարողանա ծնողների համար ստեղծել լայն հնարավորություններ՝ աշխատելու համար, իսկ երեխաներն արդեն իսկ նախակրթարաններում պետք է սկսեն կրթական պրոցեսը, մտնեն կրթական գործընթացի մեջ: «Պետք է ունենանք երկրի զարգացմանը նպաստող կրթական ծրագիր, որպեսզի մարդուն օժտենք մաքսիմալ հմտություններով»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադարձ է կատարվել մշակույթի, մասնավորապես՝ թանգարանների, թատրոնների, երաժշտական կոլեկտիվների գործունեությանը, վերջիններիս գործունեության ակտիվացմանը: Վարչապետը կարևորել է մշակութային օջախների արդյունավետ գործունեությունը, այդ թվում՝ սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, ինչը թույլ կտա բացի պետական միջոցներից՝ ներգրավվել նաև այլ ֆինանսներ և ուղղել սեփական գործունեության ընդլայնմանն ու խնդիրների լուծմանը:

Անդրադառնալով գիտության ոլորտին՝ պատասխանատուները նշել են, որ վերջին տարվա ընթացքում պետության կողմից հատկացված միջոցների արդյունքում նորագույն սարքավորումներով են վերազինվել շուրջ երկու տասնյակ լաբորատորիաներ: 2020 թվականին գիտությանը հատկացվելիք միջոցներն աճելու են 17 տոկոսով՝ հասնելով 1,5 մլրդ դրամի, ինչն աննախադեպ ծավալ է մինչ այժմ կատարված հատկացումների համեմատ: Նշված միջոցներից 510 մլն դրամն ուղղվելու է կրկին լաբորատորիաների վերազինմանը: 2020-ին նախատեսվում է գիտական հիմնարկների գործունեությունը գնահատելու նպատակով ներդնել կոնկրետ չափանիշներ:

Սպորտի ոլորտին հաջորդ տարվա համար հատկացվել է ավելի քան 4 մլրդ դրամ և դրա շրջանակում նախատեսվում են երեք տասնյակ միջոցառումներ:

Գերատեսչությունում շարունակվում է ծառայողական ավտոպարկի օպտիմալացման գործընթացը. 19 ծառայողական ավտոմեքենայից այժմ նախարարության տրամադրության տակ շարունակում է մնալ 8-ը: Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ օպտիմալացման աշխատանքների իրականացումը և տվել կոնկրետ հանձնարարականներ:

Տպել
2849 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)