Եթե այս արդյունքներն ունեցող մարդը համարվում է վտանգ պետականությանը, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք. Ռոբերտ Քոչարյան

«Այս մոլորակի վրա կա 2 հայկական պետություն, եւ երկուսում էլ ես ղեկավար եմ եղել»:

Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանների բողոքի քննության ժամանակ այս մասին քիչ առաջ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ ցանկություն չուներ ելույթ ունենալու, բայց քանի որ հնչեց բառակապակցություն այն մասին, որ ինքը վտանգ է ներկայացնում մեր պետականությանը (նման հայտարարություն արեց տուժողի իրավահաջորդներից Գեւորգյանը,-խմբ.), դրա համար մի փոքր կհեռանա իրենց բողոքից. «Առաջինը ԼՂՀ-ն է, որը ղեկավարել եմ ամբողջ պատերազմի ժամանակ, այդ երկրի հռչակագրի հեղինակն եմ, եւ 88 թվականից մինչեւ երկրի ձեւավորումը որեւէ որոշում չի կայացվել առանց ինձ, ես առաջին նախագահն եմ»:

Քոչարյանը նշեց, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում եւս նախագահ է եղել տասը տարի, իսկ մինչ այդ ՀՀ-ն դասվում էր միջազգային կազմակերպությունների ցանկերում աղքատ երկրների շարքերին:

Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությանն առարկեց տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ դա բողոքի, ըստ էության, քննարկման հետ կապ չունի, ինչից հետո դատարանի դահլիճում իրարանցում սկսվեց:

Տուժողների իրավահաջորդ Գեւորգյանը, դիմելով դատարանին, ասաց, որ իրեն ահաբեկում են՝ նկատի ունենալով Քոչարյանի՝ նիստերի դահլիճում ներկա աջակիցներին: Նախագահող դատավորն էլ հայտնեց, որ ինքը հասկանում է քաղաքացու վիշտը, սակայն վերջինս խոչընդոտում է դատական նիստը: Դատական նիստի կարգը պատճառաբանությամբ մի քանի քաղաքացիներ հեռացվեցին նիստերի դահլիճից: Դատավորը հայտնեց, որ Սեդա Սաֆարյանի առարկությունն ընդունվեց, բայց ամբաստանյալը բողոքի հետ կապված խոսք ունի ասելու, ուստի հնարավորություն տվեց Քոչարյանին շարունակել իր ելույթը:

«Մի դատական նիստի ժամանակ այս նույն քաղաքացին ինձ մեղադրել է իր կնոջ՝ ինֆարկտից մահվան մեջ: Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ես ասում եմ՝ իմ նախագահության ժամանակ ՀՀ-ն դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, եւ դա պահպանվել է մինչ օրս: Եթե այս արդյունքներն ունեցող մարդը համարվում է վտանգ պետականությանը, ուրեմն, էլ ի՞նչ ասեմ, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք»,- ասաց Քոչարյանը:

Նշենք, որ փոխաբերական իմաստով «մանկուրտ» բառն օգտագործվում է իր պատմական և ազգային արմատների հետ կապը կորցրած մարդուն բնորոշելու համար։ 

 

Միլենա Խաչիկյան

Տպել
2953 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել