Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել

18/12/2019 schedule12:55

Մեկ ամիս առաջ մեկնարկել են Դիարբեքիրի կենտրոնական Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այս անգամ վերանորոգումը ձեռնարկել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը։ Սուրի թաղապետ Աբդուլլահ Շիֆթչին հայտարարել է, որ այդ շրջանում գտնվող 4 եկեղեցիների համար ընդհանուր 30 միլիոն թուրքական լիրա (շուրջ 5 մլն դոլար) է հատկացվել։ Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2020 թ․ վերջին, հայտնում է ermenihaber-ը:

Ավելի վաղ՝ 2011 թ․ երկարատև լքվածությունից հետո եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էր եկեղեցու հիմնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Սակայն 2015 թ․ վերջին և 2016 թ․ առաջին կեսին Սուրում տեղի ունեցած բախումների ընթացքում և դրանցից հետո եկեղեցին հայտնվել էր կիսավեր վիճակում։ Շինության պատերին խոշոր անցքեր էին գոյացել, տանիքը վնասվել էր։

Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376-ին։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնական՝ հայաշատ Ֆաթիհփաշա թաղամասում։ Մինչև «Տեղահանության օրենքի» հրապարակումը՝  1915 թ․ մայիսի 27-ը, եկեղեցին շահագործվել է հայերի կողմից։ Հայոց ցեղասպանության հետևանքով լքված այս աղոթատեղին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում որպես ռազմական շտաբ է ծառայել, իսկ ավելի ուշ թուրքական «Sümerbank»-ի կողմից օգտագործվել որպես բամբակի պահեստ։

Շուրջ 3․000 քմ տարածք զբաղեցնող եկեղեցին վերաբացվել էր 1960-ականներին, սակայն 1980-ական թվականներին շրջանում բնակվող հայերի թվի խիստ պակասելու հետ այն կրկին բարձիթողի վիճակում էր հայտնվել։ Գանձախույզների թիրախում հայտնված պատմական կառույցը ժամանակի ընթացքում լուրջ վնասներ էր կրել։ Եվ միայն 2011 թ․ տեղի հայերի ջանքերով վերանորոգվել և վերաբացվել էր։ Իրենց կրոնին ու ազգային ինքնությանը վերադարձած մեծ թվով հայերի համար կարևոր հավաքատեղի դարձած Սուրբ Կիրակոս եկեղեցին 2015-2016 թթ․ Թուրքիայի ներքին քաղաքական բախումների պատճառով բավական երկար ժամանակով կրկին փակվել էր և անհասանելի դարձել հայ համայնքի համար։

Տպել
1305 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր