Էկոնոմիկայի նախարարն ու ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ ներդրումային դաշտի մասին հարցեր

18/12/2019 schedule11:47

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանում է՝ քննարկելու ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման եւ շահույթի տեղափոխման) ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը։

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին եւ ներկայացրել Հայաստանի կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգը՝ նշելով առաջնահերթ ուղղությունները։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել տրամադրել այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է առաքելությանն իր աշխատանքներում։

Լյուդգեր Շուկնեխտը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության եւ համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար։ ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ներկայացրել է կազմակերպության ծրագրերը եւ վերլուծական գործիքակազմը։ Լյուդգեր Շուկնեխտը նախարարի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական իրավիճակի ուսումնասիրությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են համանման ուսումնասիրությունների համադրման խնդիրներին։

Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի նպատակներն ու եզրակացությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթին առնչվող հարցերին եւ համապատասխան ենթակառուցվածքային ծրագրերին։

Տպել
312 դիտում

Մարտունիում խորհրդակցություն է հրավիրվել. քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերը

22 ՃՏՊ, 5 թունավորում, 13 մահ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

Պետք է խնդրենք մեր բեռնափոխադրողներին հաշվի առնել այս օրերին երկրների կողմից իրականացվող միջոցառումները․ փոխնախարար

Լիլիթ Հովհաննիսյանը չի կարողանում Բրազիլիայից վերադառնալ Հայաստան

Ախտահանիչ միջոցներ արտադրող 20 ընկերություններից միայն մեկը չի ունեցել սերտիֆիկատ․ Սիմոնյան

Շնորհակալ եմ, բժշկուհի՛ ջան, արի մի հատ քեզ պաչեմ. պացիենտներից մեծ ուժ են ստանում բուժաշխատողները

Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է

ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

Covid-19-ը ստեղծելու և Չինաստանին վաճառելու մասին կեղծ լուրը մեկամսյա շրջագայությունից հետո հասավ Հայաստան

ԱԳՆ-ի հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում ցրտահարման վտանգ կա. Գագիկ Սուրենյան

Կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով․ փոխնախարար

Քարվաճառ-Ծար ավտոճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա տուժած

ՊՎԾ-ն ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում իրականացված երրորդ ուսումնասիրության արդյունքները

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստն այսօր չի կայանա

Տարբեր գողություններ կատարելու կասկածանքով 31-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հեռախոսահամարները փոխվել են

Ապրիլի 3-ից 6-ը հանցագործության 87 դեպք է բացահայտվել

Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը. Արայիկ Հարությունյան

Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրամատակարարումը