Ֆրանսիական կազմակերպությունը Գեղարքունիքում կիրականացնի բուժամբուլատորիաների վերանորոգման նոր ծրագրեր

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Գնել Սանոսյանն ընդունեց ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեին:

Ինչպես նշել է Ժան Կլոդ Ռոսեն, այցի նպատակն է՝ ամփոփել Գեղարքունիք - Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2019 թվականի ընթացքում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները և պլանավորել 2020 թվականի անելիքները:

«2019 թվականին մեր կազմակերպությանը հատկացված բյուջեի շրջանակներում արդեն ավարտին ենք հասցրել Մեծ Մասրիկ, Գեղամասար և Գագարին համայնքների բժշկական ամբուլատորիաների վերանորոգման աշխատանքները: Հունվար ամսվա առաջին տասնօրյակում տեղ կհասնեն մեր կողմից գնված էլեկտրոսրտագրության վեց ապարատները, որոնք կտրամադրվեն Վարդենիսի պոլիկլինիկային և նույն տարածաշրջանի գյուղական բուժամբուլատորիաներին: Սարքավորումները նպատակային օգտագործելու և դրա արդյունքները ճիշտ վերծանելու նպատակով հաջորդ տարեսկզբին ֆրանսիական կողմը կանցկացնի մասնագետների վերապատրաստման դասընթացներ: Եվ քանի որ 2020 թվականին Իզերի դեպարտամենտի կողմից ևս ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ Գեղարքունիքի մարզում առողջապահական ծրագրեր կյանքի կոչելու համար, ուստի խնդրում եմ մարզպետարանի աջակցությունը՝ առողջապահական հիմնարկների ընտրության հարցում»,- նշել է Ժան Կլոդ Ռոսեն:

Խոսվել է նաև Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում Գրենոբլի քաղաքապետարանի կողմից Սևանի պոլիկլինիկային աուդիոմետր տրամադրելու անհրաժեշտության մասին:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր գոհունակությունը հայտնել է Իզերի դեպարտամենտի հետ ունեցած արդյունավետ համագործակցության և իրականացված ներդրումների համար, տեղեկացնելով, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից արդեն նախապատրաստվել է այն բուժամբուլատորիաների ցանկը, որոնք ունեն առաջնահերթ վերանորոգման անհրաժեշտություն:

«Ուրախ եմ, որ հաճախ ենք հանդիպում և յուրաքանչյուր անգամ քննարկում արված աշխատանքների արդյունքները և նոր պլաններ կազմում: Ես կողմնակից եմ վերապատրաստման դասընթացների անցկացմանը, քանի որ դրանք նպաստելու են ձեր կողմից տրամադրած սարքավորումների նպատակային օգտագործմանը: Ինչ վերաբերում է վերանորոգման ենթակա ամբուլատրորիաների ընտրությանը, ապա մենք դա արել ենք, հաշվի առնելով մի շարք առաջնահերթություններ, և կարծում եմ, որ ձեր դիտարկումները կհավաստեն դրանց վերանորոգման անհրաժեշտությունը: Մենք պատրաստ ենք բոլոր հարցերում լինել ձեր կողքին և աջակցել ձեզ ցանկացած դեպքում»,- նշել է Գնել Սանոսյանը:

ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեն տեղի մասնագետների հետ դեկտեմբերի 18-ից դիտարկումներ կանցկացնի վերանորոգման ցանկում ընդգրկված բուժամբուլատորիաներում:

Տպել
1295 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են