«Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ դադարեցման». սկսվեց պաշտպանի բողոքի քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր սկսվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոքարկել է Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի մասին հայտնի դարձավ այս տարվա ամռանը. հուլիսի 16-ին ՀՔԾ-ն խուզարկություն էր իրականացրել դատավորի աշխատասենյակում եւ կնիքել դրա դուռը: Բարձրագույն դատական խորհուրդը հայտնել էր, որ նախապես տեղեկացված է եղել խուզարկության մասին, եւ հետեւում է իրադարձությունների ընթացքին: Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար), եւ միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար: ԲԴԽ-ն բավարարել էր միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ դատավորի աշխատասենյակը կնիքելով՝ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն:

Փաստաբան Գարիկ Մալխասյանը մեր զրույցում պարզաբանել էր, որ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է իր վստահորդի հաղորդման հիման վրա: Այս առիթով պարզաբանում էր տարածել նաեւ Դատախազությունը՝ նշելով, որ հաղորդումը ներկայացվել է այս տարվա փետրվարին, եւ դրա հիման վրա քրեական գործի հարուցումը սկզբնապես մերժվել էր բավարար հիմքեր չունենալու պատճառաբանությամբ: Հաղորդում տված անձը, սակայն, Գլխավոր դատախազին էր բողոքարկել քրեական գործ չհարուցելու մասին որոշումը՝ հայտնելով առավել հիմնավոր փաստարկներ, որոնց հիման վրա էլ Դատախազությունը բեկանել էր քրեական գործ չհարուցելու մասին որոշումը, բավարարել էր բողոքը եւ որոշում կայացրել քրեական գործի հարուցման մասին:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդեց բողոքը քննել դռնփակ` հաշվի առնելով, որ վիճարկվող որոշմամբ հարուցված քրեական գործը դեռեւս նախաքննության փուլում է. «Սույն բողոքի քննության ընթացքում կարող են շոշափվել այնպիսի հարցեր, որոնք իրենց մեջ պարունակում են նախնական քննության վերաբերյալ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի գտնում եմ, որ սույն բողոքի քննությունը պետք է լինի դռնփակ»: Դատախազի միջնորդության դեմ առարկեց պաշտպան Գեորգի Մելիքյանը`նշելով, որ գործի քննությունն արդեն իսկ իրականացվել է հրապարակային. «Այս ընթացքում այնքան են ոտնահարվել իմ պաշտպանյալի իրավունքները նաեւ հենց Գլխավոր դատախազության կողմից, որ արդեն մենք ենք ստիպված հանրայնացրել այս հարցը, հետեւաբար`դռնփակ քննության համար որեւէ իրավաչափ հիմնավորում մեղադրող կողմը չնշեց»: Լսելով կողմերին` նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց մերժել դատախազի միջնորդությունը:

Այնուհետեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեւորգի Մելիքյանը պարզաբանեց, թե ինչու են իրենք վիճարկում քրեական գործի հարուցման որոշումը. «Ապօրինի հարուցված քրեական գործը, ինչպես նաեւ՝ քննիչի միջնորդությունը հանգեցրել են իմ պաշտպանյալի համար ծանր հետեւանքների, քանի որ դրանցում առկա ուղղակի ձեւակերպումներով այդ ենթադրյալ հանցագործությունները վերագրվել են կոնկրետ նրան»:

Պաշտպանը թվարկեց վիճարկվող որոշման մեջ առկա այդ հինգ ձեւակերպումները: Դրանք են՝ «բողոքի վերաբերյալ դատարանում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողից կատարվել է պաշտոնեական կեղծիք», «նյութերի նախապատրաստման ընթացքում Սերգո Փանոսյանը բացատրություն է տվել, պնդել է, որ Դավիթ Գրիգորյանը կեղծ ծանուցում է կցել գործի նյութերին, որպիսի պայմաններում նրա արարքում առկա են պաշտոնեական կեղծիքի հատկանիշներ», «բողոքաբերը նշել է, որ դատավորի կողմից ներկայացված պատճառաբանությունը, թե ծանուցագիր չուղարկելը պայմանավորված է եղել աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, հերքվել է հենց դատական նիստի թղթային արձանագրությամբ», «բողոքաբերի խոսքով՝ կեղծ ծանուցագրեր են պատրաստվել նաեւ դատազին եւ քննիչին ծանուցելու վերաբերյալ, որպիսի հանգամանքը, սակայն, նյութերի նախապատրաստմամբ չի պարզվել», «նկատի ունենալով, որ դատավորի աշխատասենյակում կարող են պահվել քրեական օրենքով արգելված այլ իրեր եւ առարկաներ...»:

Պաշտպան Մելիքյանը վկայակոչեց Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, ըստ որի՝ անձի նկատմամբ մեղադրանքի առկայության մասին կարող է վկայել նաեւ այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաեւ էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա. «Փաստորեն, այս որոշման համաձայն՝ առկա է դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից քրեորեն հետապնդելի արարք կատարելու առնվազն ենթադրություն, հետեւաբար՝ այդ փաստաթուղթը հավասարվում է մեղադրանք առաջադրելու որոշմանը»,-նշեց պաշտպանը:

Նա հիշեցրեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  պահանջը, ըստ որի՝ դատավորի նկատմամբ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ.  «Մինչդեռ իմ պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին ԲԴԽ-ն որեւէ համաձայնություն չի տվել, ուստի այն ենթակա է անհապաղ դադարեցման»:

Գեւորգի Մելիքյանը դատարանին տեղեկացրեց, որ բողոքարկել են նաեւ դատավորի աշխատասենյակում խուզարկություն թույլ տալու որոշումը, քանի որ այդ պահի դրությամբ եւս չի եղել ԲԴԽ-ի համաձայնությունը. «Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Նիկողոսյանի նախագահությամբ, բեկանել է դատարանի այդ որոշումը՝ արձանագրելով քրեական գործի հարուցման որոշման ոչ իրավաչափությունը: Վերաքննիչի այս որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր  Վճռաբեկ դատարան, որը, սակայն, վարույթ չէր ընդունել»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ սույն բողոքի հիմքում, փաստորեն, ոչ միայն իրենց դատողություններն են, այլեւ Վերաքննիչ դատարանի՝ արդեն օրինական ուժի մեջ մտած հիշյալ որոշումը:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը լիարժեք կարողանա ներկայացնել իր առարկությունները. «Հաշվի առնելով, որ սույն բողոքի քննության ժամանակ վկայակոչվում են նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ արձանագրված որոշակի իրավական դիրքորոշումներ, որոնք, որպես այդպիսին, բողոքում չեն եղել, եւ դրանց հետ կապված ես ասելիք ունեմ, ուստի խնդրում եմ բողոքի քննությունը հետաձգել՝ թույլատրելով ինձ լիարժեք առարկություններ ներկայացնել»:

Պաշտպանական կողմը չառարկեց դատախազի միջնորդության դեմ, եւ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց բավարարել այն: Այպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի 2020 թվականի փետրվարին:

 

 

Տպել
2210 դիտում

Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ

1 շաբաթում Հայաստանում և Արցախում գրանցվել է թույլ ցնցումներով 5 երկրաշարժ

60 մլն դոլարի ներդրում, 1500 աշխատատեղ. մանրամասներ Ապարանում նախատեսված լեռնային համալիրի կառուցումից (լուսանկարներ)

«Բարի լույս, Երևան». Մարիա Զախարովան երևանյան սրճարանից լուսանկար է հրապարակել

Արևիկ համայնքում էլեկտրաշչակ է փորձարկվելու

Դոլարը կրկին աճել է. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հրշեջ-փրկարարները մարել են 4 մարզերում ընդհանուր 1,5 հա տարածքում բռնկված հրդեհները

Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը դպրոցում. երեք ուսուցիչների նոր նախաձեռնությունը

Խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը. անջատումներ կլինեն

Թուրքական մամուլը գրում է Ինջիրլիքի ավիաբազայի հնարավոր փակման մասին

Երևանում ու 6 մարզերում այսօր հոսանքի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն

Իսպանացի 100-ից ավելի գործիչներ կառավարությանը խնդրել են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին

Բարեհաճ վիճակահանություն. հայտնի են Անդրեասյանի և Մխիթարյանի մրցակիցները վարկանիշային մրցաշարում

Սևակ Ամրոյանն ու Իվետա Մուկուչյանը նախագահական նստավայրում ելույթ են ունեցել վիրավոր զինծառայողների համար (տեսանյութ)

Դատախազությունը ուսումնասիրության առարկա կդարձնի ապրիլյան քննիչ հանձնաժողովի գաղտնի զեկույցը

Մեկնարկել են Նորամարգ-Հովտաշեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Թուրքիան սպասում է ռուսական պատվաստանյութին՝ երկրում մտահոգիչ վիճակի բարելավման համար. զրուցել են Էրդողանն ու Պուտինը

Աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել «Moderna»-ն

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և 11 աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Զարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը․ Սերժ Սարգսյանի գրասենյակի անդրադարձը

Միշտ ասել ենք Արցախում է, դիրքերում է. գերությունից վերադարձած շիրակցի Սամվելի մայրը երեկ է իմացել, որ որդին Բաքվում էր

Ինքազգացողությունս շատ լավ է. Արայիկ Հարությունյանը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով

Պատվաստումների դեմ ագրեսիվ քարոզչություն են իրականացնում ընդդիմադիր հեռուստաալիքները․ Նաիրի Սարգսյանը պատվաստվել է

Այստեղ անելիքներ ունեն նաեւ ուժային կառույցները. Արամ Խաչատրյանը՝ Լոռիում տիրող նախընտրական մթնոլորտի մասին

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

Նոր ներդրումային նախագիծ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում

Վեդիում Արցախի հերոսի լուսանկարը հանել են Քոչարյանի գրքի գովազդը տեղադրելու համար. բնակիչները փորձել են պատռել այն

Տղանե՛ր, ձեր երկրորդ կյանքը նոր է սկսվում. նախագահը հյուրընկալել է վիրավորված և բուժում ստացող մի խումբ զինծառայողների

Հիմնանորոգման պատճառով 160 երեխայի մանկապարտեզ հաճախելու հարցը կախված է օդում. ծնողները դեռ սպասում են

Քոչարյանի գրասենյակն անդրադարձել է դաշինքով ընտրություններին մասնակցելու՝ Տեր-Պետրոսյանի առաջարկին

Թերևս Տեր-Պետրոսյանի ցնցող առաջարկի ստվերում մնաց մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր նյուանս․ քաղաքագետ

Կարևոր Է պահպանել մեր ծեսերը, դիցաբանությունը, լեգենդներն ու երգերը. Նունե Սարգսյանը հանդիպել է Հասմիկ Բաղրամյանի հետ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը դատի է տվել Ռուստամ Բադասյանին

Իմ կողմից նշանակված երկու պաշտոնյա բանտում են կաշառք վերցնելու մեղադրանքով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարությունը նախատեսում է 2021 թվականի մայիսի 7-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ զորակոչ հայտարարել

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանեց Երևան

Վաղվանից նոր ավտոբուսներով կգործի N74 երթուղին. հայտնի են նաև հաջորդ 2 երթուղիները, որտեղ նոր ավտոբուսներ են լինելու